Գլխավորը ահաբեկչության պայմաններում դիմանալն է

Վերլուծություն

Հարցազրույց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանի հետ

 Ամեն մի իշխանություն ունի որոշակի ընտրական պաշար։ Բայդենի օգտին քվեարկել են ամբողջ գերեզմանատներ՝ դեմոկրատների ընտրական պաշարը։ Հասկանալի է, որ եթե ժողովրդավարության փարոսը գնում է նման բանի, ապա մյուսները ևս, որոնք ընթանում են ժողովրդավարական ուղիով, պետք է ընդօրինակեն նրան։ Դուք փորձե՞լ եք ստուգել ընտրողների ցուցակները։

– Ընտրողների ցուցակները իշխանության գործառույթն են։ Մարդահամարը, անձնագրային տվյալները և այլն։ Ընդդիմությունը ընտրողների ցուցակները ստուգելու ռեսուրս չունի։ Կարող եմ ասել միայն, որ իշխանությունն ուներ 18,000 ընտրողների գաղտնի ցուցակներ՝ ոստիկանության, հատուկ ծառայությունների աշխատողների և զինվորականների, որոնց քվեարկության վայրը չէր համընկնում բնակության վայրի հետ։ Գրանցվել է մոտ 17,000 անվավեր քվեաթերթիկ՝ 3,5 անգամ շատ նախորդ ընտրություններից։ Միևնույն ժամանակ, քվեարկության ընթացակարգը չի փոխվել, և անվավեր քվեաթերթիկների թիվը կտրուկ աճել է այն պայմաններում, երբ ընդդիմության օգտին քվեարկած քվեաթերթիկը որոշակի ընտրատեղամասերում հեշտությամբ կարող էր անվավեր ճանաչվել։ Քանի որ խորհրդարանական անդամակցության համար հավակնում են այդքան շատ կուսակցություններ, խորհրդարան անցնելու շեմը կարելի էր իջեցնել, բայց հիմա ընտրական շեմը չհաղթահարած կուսակցությունների ձայները կգնան հաղթողներին, ինչը թույլ կտա Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որը չի ստացել ձայների կեսը, ձևավորել խորհրդարանական մեծամասնություն այն չափով, որը թույլ կտա միայնակ ձևավորել կառավարություն։ Դուրս է գալիս, որ ընտրողի քվեն, որը թույլ է տալիս իր կուսակցությանը խորհրդարանում ունենալ երկու մանդատ՝ ելնելով մեկ տոկոսը մեկ մանդատ է հաշվարկից, իրականում իր մանդատը տալիս է Փաշինյանին, որի օգտին նա չի քվեարկել։

– Եկեք խոսենք քանակական կողմի մասին։ Ընդհանուր առմամբ քանի՞ մանդատ կա։

– Ներկայիս խորհրդարանում 107 է, նորում կլինի 105։ Համաձայն Սահմանադրության՝ դրանք պետք է լինեն 101-ից ոչ պակաս, բայց ընդդիմությունը խորհրդարանում պետք է կազմի մեկ երրորդից ոչ պակաս, այդ պատճառով մանդատների թիվն ավելանում է՝ այս մեկ երրորդն ապահովելու համար։ Քանի որ այս ընտրություններում ընդդիմությունն արդեն իսկ ունի ձայների մեկ երրորդից ավելին, ապա մանդատների անվանական քանակն ավելացնելու կարիք չկա։ Բայց ևս 4 մանդատ նախատեսված է ազգային փոքրամասնությունների՝ ռուսների, եզդիների, քրդերի և ասորիների ներկայացուցիչների համար, որոնք խորհրդարան են մտնում իրենց համար նախատեսված քվոտաների համաձայն։

– Հիմա՝ ընտրությունների ընթացակարգի մասին, որոնք անցան ընդդիմության վրա ճնշման մթնոլորտում. այս մասին խոսում է նույնիսկ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, չնայած մինչ այդ Երևան եկած եվրոպացի առաջնորդները, առանց թաքցնելու, քարտ բլանշ տվեցին Փաշինյանին։

– Իրականում աննախադեպ ճնշման։ Ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է շինծու մեղադրանքով և հետևաբար ընդդիմության հանրահավաքներին մասնակցել չի կարող, կուսակցության շտաբներում անընդհատ խուզարկություններ ու ձերբակալություններ են։ Գաղտնալսված խոսակցությունները, որոնցում խոսվում է գումարի մասին, մեկնաբանվում են որպես նախընտրական կաշառք, և դրանց հիման վրա հարուցվում են քրեական գործեր։ Միևնույն ժամանակ իշխանությունների կողմից նախընտրական կաշառքի մասին ոչ մի խոսք, թեև ընտրությունների նախօրեին իշխանության շատ գործողություններ՝ կենսաթոշակների 25 դոլարով բարձրացումը, որոշ վիրաբուժական միջամտություններ թոշակառուների համար անվճար դարձնելը՝ չնայած կառավարության դիմադրությանը, այլ կերպ քան նախընտրական կաշառք չես անվանի։

– Իրանը, պատրաստվելով պատերազմի, կտրուկ մեծացրեց իր վարչական անձնակազմի ռեսուրսը և շարքից դուրս եկածներին փոխարինելու խնդիր չունեցավ…

– «Ուժեղ Հայաստանը» ռազմական կառույց չէ, և ձերբակալվածներին փոխարինելը այդքան էլ հեշտ չէ, որոնց թիվը գերազանցել է հարյուրը։ Բացի դրանից, մեր վստահված անձինք՝ մոտ 6000 մարդ, յուրաքանչյուր ընտրատեղամասում երեքը, իրավաբանական պատրաստություն են անցել երկու ամսից ավելի, և եթե իրանական սցենարով գնայինք, ապա նրանց թիվը պետք է լիներ 18000։ Խուզարկությունների և ձերբակալությունների վախի մթնոլորտում։ Եղել են դեպքեր, երբ ծնողները քվեարկության օրը զանգել են իրենց երեխաներին՝ վստահված անձանց, և հորդորել են թողնել ամեն ինչ ու տուն գալ. նրանց սպառնացել են խուզարկություններով և ձերբակալություններով։ Ընտրարշավի ընթացքում գրեթե չմնացին շտաբներ, որոնցում խուզարություններ չացկացվեցին։ Բռնագրավեցին համակարգիչները՝ զրկելով հավաքված տեղեկատվությունից։ Ամբողջ ընտրարշավն ուղեկցվել է ահաբեկչությամբ, որի մթնոլորտում մենք կարողացանք հավաքել ձայների ավելի քան 23 %-ը՝ սա այն դեպքում, երբ չենք հաշվում մեզանից գողացված ձայները։ Հիշեցնեմ, որ «Ուժեղ Հայաստանը» ունի ընդամենը չորս ամսվա պատմություն։

 Եթե ընտրությունները նորմալ լինեին՝ առանց ձերբակալությունների, խուզարկությունների և կեղծիքների, քանի՞ ձայն կստանայիք։

– Ես կարծում եմ՝ ընդդիմությունը մեծամասնություն կկազմեր։ Ամենաշատ ձայները կունենայինք մենք, այնուհետև Ռոբերտ Քոչարյանի «Մայր Հայաստանը»։ Բռնաճնշումների ենթարկվեցին նաև նրանք, և նրանց ձայները նույնպես զգալիորեն ավելի քիչ էին, քան իրականում տրված էր նրանց։ Երրորդ տեղում կլիներ Գագիկ Ծառռւկյանը «Բարգավաճ Հայաստանով», որին որոշված է չթողնել խորհրդարան։ Դատարանը որոշեց վերաքվեարկություն անցկացնել երեք ընտրատեղամասերում, սակայն Ընտրական հանձնաժողովի համար դատարանի որոշումը օրենք չէ։ Նա որոշեց վերաքվեարկություն չանցկացնել՝ դա հիմնավորելով նրանով, թե քանի որ ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են, ընտրողը կքվեարկի հաշվի առնելով այլ ընտրատեղամասերի արդյունքները։ Պետք է հասկանալ, որ նա կարող է քվեարկել ոչ այնպես, ինչպես դա հարկավոր է Ընտրական հանձնաժողովին։ Մամուլի ասուլիսում մեր կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանին ներկայացվեցին ընտրական օրենսդրության բազմաթիվ խախտումներ՝ սկսած ընտրացուցակներից. մի հասցեի վրա գրանցված էին 300 ընտրողներ, մյուսներում՝ տասնյակներ ու հարյուրավորներ, իսկ շատ հասցեներում գրանցված էին  սեփականատերերին անհայտ անձինք։ Անսպասելիորեն փոխվեցին ընտրատեղամասերի հասցեները, որոշակի տեղամասերում քվեատուփերը չէին կնքվում, վարչական ռեսուրսը չափազանց կոպտորեն էր օգտագործվում, իշխող կուսակցությունը վերահսկողություն էր իրականացնում ընտրությունների նկատմամբ և այլն: Մասնավորապես, տեղամասերից մեկում իշխող կուսակցությունը ստացավ լրացուցիչ 700 ձայն: Եվ այլն:

Արդար ընտրությունների դեպքում ընդդիմությունը կստանար մոտ 60 % ձայն, իսկ իշխող կուսակցությունը 40 %-ից ավել չէր ստանա, ավելի իրական է մոտ 30 %-ը: Այժմ, քանի որ Ընտրական հանձնաժողովը որոշել է անփոփոխ թողնել արդյունքները՝ չնայած ներկայացված բողոքներին և հանձնաժողովում «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչի ներկայությանը, մնում է Սահմանադրական դատարանը, որի հետ կապված մեծ հույսեր չկան, քանի որ այն ամբողջությամբ փոխկապակցված է իշխող կուսակցության հետ: Առայժմ կարող եմ ասել, որ գրեթե բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ բողոքարկվել են ընտրությունների արդյունքները, պատկերը փոխվել է։ Այնուամենայնիվ, հանելուկ է մնում, թե ինչպես Փաշինյանը մեծամասնություն ստացավ խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում։ Սոցհարցումներն ու էկզիթ փոլերը ուրվագծում են լիովին հակառակ պատկեր: Ավելին՝ քաղաքները, որտեղ վարչական ռեսուրսների ազդեցությունը ավելի պակաս է, միշտ ավելի ընդդիմադիր են գործող իշխանության նկատմամբ, քան գյուղերը, որտեղ ընտրողների վրա ազդեցությունը և վախեցնելու հնարավորությունը միշտ ավելի մեծ են: Առայժմ սա ռեբուս է մնում:

– Ոչ ոք այնքան մոտիվացված չէր հաղթելու, որքան Փաշինյանը, և հասկանալի էր, որ նա կգնա ամեն ինչի։ Հակառակ դեպքում շատ հավանական էր նրա ձերբակալությունը, ընդ որում՝ ոչ թե շինծու, այլ լիովին իրական մեղադրանքներով։ Մյուսները մասնակցում էին մի գործընթացի, որը կարող էր ունենալ այս կամ այն արդյունքը։ Այսինքն՝ նրանք մոտիվացվածությամբ զիջում էին Փաշինյանին։ Եվ այդ պատճառով պետք է որ հաշվարկած լինեին իշխանության բոլոր գործողությունների սցենարներն ու դրանց  արձագանքները։

– Բոլոր սցենարները հաշվարկել հնարավոր չէր։ Բացի այդ, իշխանությունները տիրապետում են վարչական և ուժային ռեսուրսների, ինչպես նաև բռնության մենաշնորհին։ Մեզ համար գլխավորը համարժեք թիմ ունենալն էր, որն ունակ է նորմալ աշխատել օրինական դաշտում։ Հետևաբար մեզ համար գլխավորը ընտրությունների արդյունքները հիմնավորված բողոքարկելն էր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց մեր պահանջները։ Հաջորդը Սահմանադրական դատարանն է։ Մենք ամեն ինչ կանենք գրագետ կերպով և օրենքի շրջանակներում։ Հունիսի 19-ին դատական ​​​​հայց կներկայացվի ընտրությունները անվավեր ճանաչելու համար, և 15 օրվա ընթացքում հայցը պետք է բաց ռեժիմով քննարկվի։ Ընդդիմադիր կուսակցությունները նույնպես կներկայացնեն իրենց հայցերը։ Սակայն Փաշինյանի հետ փոխկապակցված Սահմանադրական դատարանի դատավարությունը արդարադատությանը չի ծառայի. այն պարզապես հնարավորություն կընձեռի հրապարակել խախտումների քանակը, որոնք պետք է հանգեցնեն ընտրությունները անվավեր ճանաչելուն, ո՛չ ավելին։ Այսինքն՝ մենք պետք է անցնենք օրենքով նախատեսված ամբողջ ճանապարհը և ցույց տանք իշխանության անգործունակությունը։ Ավելին ակնկալելը միամտություն է։

 Հիմա, որքան հայտնի է, քննարկումներ են ընթանում՝ վերցնե՞լ մանդատները, թե՞ թե՞ հրաժարվել դրանցից։

– Վերջնական որոշում դեռևս չկա։ Այստեղ չես խուսափի Վրաստանի հետ նմանությունից։ Այնտեղ ընդդիմությունը հրաժարվեց մանդատներից, 400,000 մարդ դուրս եկավ փողոց։ Այնուհետև ամեն շաբաթ Թբիլիսիում հավաքվում էր 40,000 մարդ, և այդպես շարունակ մեկ տարի։ Փողոցային բողոքի ցույցերը գլխավորում էր գործող նախագահ Զուրաբիշվիլին, գալիս էին եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարներ և կրակոտ ելույթներ էին ունենում։ Եվ հիմա «Վրացական երազանքը» միայնակ է կառավարում խորհրդարանում։ Չքննարկելով նարատիվների տարբերությունը՝ զուտ տեխնոլոգիապես մանդատներից հրաժարվելը ոչինչ չտվեց։ Ասում են, թե մանդատներ վերցնելը նշանակում է ընդդիմություն աշխատել Փաշինյանի մոտ՝ առանց որոշումների վրա ազդելու հնարավորության։ Սրա մեջ ճշմարտություն կա, բայց կա նաև ուրիշ տարբերակ։ Ընդդիմադիր խմբակցությունները խորհրդարանում աշխատեցին իրենց վարկանիշն իջեցնելու ուղղությամբ։ Բայց հաշվի առնելով նրանց սխալները՝ կարելի է աշխատանքը կազմակերպել այնպես, որ ընդդիմության վարկանիշը չիջնի, այլ բարձրանա։ Սա ենթադրում է ինչպես մոտիվացվածություն, այնպես էլ ընդդիմության օրենսդրական գրագիտություն։ Հասկանալի է, որ ֆինանսական հոսքերի և ուժային ռեսուրսների տիրապետող իշխանությունը կփորձի այս կամ այն ​​կերպ պառակտում մտցնել ընդդիմության մեջ, և այստեղ ամեն ինչ կախված է պատգամավորների որակից։ Այսինքն՝ հարցն այն է, թե արդյոք ընդդիմությունը տիրապետում է բավարար կադրային ռեսուրսների։ Ես վստահ եմ, որ տիրապետում է։

– Ենթադրվում է, որ այստեղ մտնում է նաև Ռուսաստան հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման արգելքը։ Սակայն, տեղի ունեցավ մի ծիծաղելի բան. ուկրաինական սահմանից վերադարձվեց հայկական պղպեղը։ Թե ինչու է Ուկրաինան էլ միացել հայկական արտահանման շրջափակմանը, դեռևս պետք է պարզել։

– Հազիվ թե Ուկրաինան դրանով համերաշխություն է հայտարարում Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն ունի տնտեսության վրա ազդելու ևս մեկ հզոր գործիք՝ գազի գինը, որը մենք ստանում ենք համաշխարհային գնից երեք անգամ ավելի ցածր գնով։ Գործող իշխանության կողմնակիցները հայտարարում են, թե մենք կանցնենք Ադրբեջանից գազ ներմուծելուն։ Սակայն այն ​​մասին, որ պատժամիջոցների չենթարկված Ադրբեջանը, որն ինքն է գնում ռուսական գազը, իրենը չի բավարարում, և ինչ գներ կլինեն այդ դեպքում, չի ասվում։ Եվ նույնիսկ կարելի է ասել, որ Փաշինյանի հիմնական ընտրազանգվածը՝ մոտ 20 %-ը, գերադասում է բոլորովին սառչել, քան հրաժարվել Փաշինյանին աստվածացնելուց։ Այստեղ հարցը ոչ թե ընտրական նախասիրություններն են, այլ հոգեբանությունը։ ԵՄ-ն նախատեսում է փոխհատուցել կորուստները. ինչպես և ինչով՝ պարզ չէ։

Ընտրություններից հետո Փաշինյանի կառավարությունը, կանխատեսելով Ռուսաստան արտահանումից կորուստները, արդեն բարձրացրել է ակցիզային հարկերը, Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը իր առաջին այցը կատարեց Հայաստան, որտեղ հանդիպեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Պետք է ենթադրել՝ մինչև ընտրությունները հետաձգված հայկական տարածքները հանձնելու գործողությունները ճշգրտելու համար: Կոպիտ ասած՝ ադրբեջանամետ միտումը որոշակի դադարից հետո մտնում է վճռորոշ փուլ, և մեր պարտքն է ամեն կերպ դիմադրել դրան: Թե ինչպես՝ դեռևս մնում է պարզել:

– Դուք, ինչպես հասկանում եմ, ցանկանում եք մնալ որպես քաղաքական ուժ՝ չնայած բռնաճնշումներին և Փաշինյանի խոստումներին՝ սպանել ընդդիմության առաջնորդներին կամ վտարել նրանց երկրից։

 Անկասկած։ Եվ ոչ միայն մնալ, այլև մեծացնել մեր կշիռն ու ազդեցությունը՝ անցնելով ամբողջ քաղաքական ճանապարհը։ Մնում է միայն դիմանալ։

 

Հարցազրույցը վարեց Արեն Վարդապետյանը, Երևան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում