Հայերի հերոսական մասնակցությունը հատուկ ռազմական գործողությանը (ՀՌԳ)

Վերլուծություն

Մաս 27

Հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) սկզբից ի վեր «Նոև Կովչեգ» թերթը ակտիվորեն լուսաբանում է ՀՌԳ-ի գոտում Ռուսաստանի պաշտպանների մասնակցության և հերոսական սխրանքների թեման: Մեր թերթի հերոսները տարբեր մարդիկ են՝ հասարակ զինվորից մինչև գեներալ, սովորական մարդուց մինչև հայտնի գործիչ, նրանք իրենց հայրենիքի իսկական հայրենասերներն են, որոնք կապված են միմյանց հետ իրենց հայրենիքը՝ Ռուսաստանի Դաշնությունը պաշտպանելու սրբազան գաղափարով:

Չորս տարուց ավել է, ինչ Ռուսաստանի հազարավոր հայեր Ռուսաստանի բոլոր բազմազգ ժողովուրդների հետ ակտիվորեն մասնակցում են ռազմական գործողություններին և իրենց ավանդը ներդնում ապագա հաղթանակի մեջ: Ռուսաստանի ազգությունների հարցերի դաշնային գործակալության (ФАДН РФ - ՌԴ ՌԱՀԴԳ) տվյալներով՝ ավելի քան 14,000 հայեր են այժմ կռվում և ակտիվորեն մասնակցում ռազմական գործողություններին ՀՌԳ-ի գոտում: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով այս թիվը հասնում է մինչև 20 հազարի:

Մեր նախորդ հրապարակումներում արդեն պատմել ենք շուրջ 250 հայերի  սխրանքների մասին, որոնք, չխնայելով իրենց առողջությունն ու կյանքը, քաջաբար պաշտպանում են Ռուսաստանը և նոր կազմավորված հանրապետությունները։

ՀՌԳ-ին հայերի մասնակցությանը նվիրված մեր հոդվածների շարքի հերթական՝ քսանյոթերորդ մասում մենք շարունակում ենք պատմել խիզախ ու քաջարի նոր զինվորների մասին, որոնք հերոսաբար պաշտպանում են մեր հայրենիքը՝ Ռուսաստանը, ուկրաինական ագրեսիայից։

* * *

Վերջերս՝ 2026 թվականի մայիսի 5-ին, Ստավրոպոլի երկրամասում հրատարակվող «Մոսկովսկի կոմսոմոլեց-Կավկազ» թերթը զետեղեց հոդված «Վլադիկովկասից ՀՌԳ-ի վետերանը պրոտեզով կրկին սպորտային մոտոցիկլետ է վարում» վերնագրով։ Հոդվածը պատմում է Վլադիկովկասից մեր հայրենակցի՝ հատուկ ռազմական գործողության 25-ամյա վետերան Օնիկ Համբարձումյանի մասին, որը եզակի հնարավորություն ստացավ վերադառնալու իր սիրած հոբբիին՝ սպորտային մոտոցիկլետ վարելուն։

Առաջնագծում մարտական ​​գործողությունների ընթացքում Օնիկը ծանր վիրավորվեց, որի պատճառով անդամահատվեց նրա ոտքի (սրունքի) մի մասը։

«Բիոնիկա 2.0» կենսատեխնոլոգիական ընկերության մասնագետները նրա համար մշակեցին սրունքի պրոտեզ՝ հատուկ կառուցվածքով, որը թույլ է տալիս վարելու ժամանակ հուսալի կերպով ոտքը պահել հարկավոր դիրքում: Կենտրոնի մասնագետները աշխատում են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների հետ՝ հաջողությամբ օգնելով բարդ անդամահատումների և ականի պայթյունից առաջացած վիրավորումների դեպքում:

Օնիկն իր առաջին հեծանիվը նվեր է ստացել հորից դեռևս դեռահաս տարիքում։ Այդ ժամանակվանից արագությունն ու շարժումը դարձան նրա կիրքը։ Այդ պատճառով Վլադիկովկասում խորհրդատվության ժամանակ նա պայման դրեց. իրեն հարկավոր է միայն այն  պրոտեզը, որը թույլ կտա վերադառնալ մոտոցիկլի ղեկին։

«Հիվանդն անմիջապես նշեց, որ պրոտեզավորումից հետո պատրաստվում է սպորտային մոտոցիկլ վարել, իսկ դա պահանջում է ոտքի առանձնահատուկ դիրք՝ ծունկը պետք է ծալվի սուր անկյան տակ։ Այդ նպատակի համար մենք մշակեցինք պրոտեզի հատուկ կառուցվածք»,– պատմում է ընկերության պրոտեզավորող բժիշկ Շովգի Բաղիևը։

Մասնագետները Համբարձումյանի համար ստեղծեցին ժամանակավոր, անատոմիապես ճշգրիտ պարկուճ բաց ծնկով, որը չի սահմանափակում հոդի շարժունությունը։ Օգտագործվել է քորոցային ամրակ պրոտեզը հուսալի ամրացնելու և նրա դիրքը վերահսկելու համար։ Ոտնաթաթը պատրաստված է թեթև և ամուր ածխապլաստիկից (ածխածնային մանրաթել), իսկ զսպանակի համակարգը թույլ է տալիս նրան շարժվել տարբեր ուղղություններով. դա շատ կարևոր է վարելու ժամանակ շրջադարձեր կատարելիս։

Պրոթեզը ստանալուց հետո Օնիկն ուղղվեց դեպի մոտոցիկլետային մրցուղի՝ իրական պայմաններում այն փորձարկելու համար։ Մեկ մարզման ընթացքում վետերանը հասցրեց մշակել արագացումներ ու արգելակումներ, խուսավարումներ ու շրջադարձեր։ Պրոտեզը գերազանց դրսևորեց իրեն սպորտային ծանրաբեռնվածության ժամանակ, իսկ Օնիկը բարձր գնահատեց պրոտեզավորողների աշխատանքը։

Նոր պրոտեզի շնորհիվ նա կարողացավ իրականացնել իր երազանքը և կրկին  նստեց սպորտային մոտոցիկլի ղեկին։

Օնիկ Համբարձումյանի պատմությունը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաներն ու միջտարածաշրջանային համագործակցությունը օգնում վետերաններին վերադառնալու լիարժեք կյանքին և սիրելի զբաղմունքներին։

* * *

2026 թվականի փետրվարի 28-ին Կիսլովոդսկ քաղաքում տեղի ունեցավ հայ ժողովրդի արժանի զավակներից մեկի՝ հայտնի ռուս մարզիկ, ազատ ոճի ըմբիշ և Ռուսաստանի սպորտի վարպետ Հարություն Համբարձումի Դիլբարյանի հուղարկավորությունը։ Հուղարկավորության արարողությունը տեղի ունեցավ Կիսլովոդսկ քաղաքի Սուրբ Վարդան Հայ առաքելական եկեղեցում։

Հարություն Դիլբարյանը ծնվել է 1990 թվականի ապրիլի 16-ին։ Համառուսաստանյան ​​մրցումներում նա ներկայացրել է ոչ միայն իր Կիսլովոդսկ քաղաքը և Ստավրոպոլի երկրամասը, այլև Մոսկվայի մարզը։

Հարությունն ուներ բազմաթիվ մարզական նվաճումներ: Ազատ ոճի ըմբշամարտից  Ռուսաստանի սպորտի վարպետի կոչումը նրան շնորհվել է ՌԴ սպորտի նախարարության 21.02.2013 № 9-нг հրամանագրով։

«Կոնգ» ազդակոչով Դիլբարյանը հերոսաբար զոհվել է 2026 թվականի սկզբին հատուկ ռազմական գործողության ընթացքում:

Հատուկ ռազմական գործողություններին քաջաբար մասնակցելու համար Ռուսաստանի նախագահի հրամանագրով Հարություն Դիլբարյանը պարգևատրվել է «Արիության շքանշանով»:

Խորին ցավակցություն ենք հայտնում Հարությունի հարազատներին,  մտերիմներին ու ընկերներին: Հավե՜րժ հիշատակ և փա՜ռք հերոսին:

* * *

Հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում քաջերի մահով ընկավ Լյովա Գուրգենի Կիրակոսյանը (01.07.1994 – 23.02.2024)։

Լյովա Կիրակոսյանը ծնվել է 1994 թվականի հուլիսի 1-ին, Բաշկորտոստանի Հանրապետության Կույուրգազինսկի շրջանի Երմոլաևսկի գյուղխորհրդի Այսուակ գյուղում։ Կրթությունը ստացել է Երմոլաևո գյուղի № 2 միջնակարգ դպրոցում։

ՀՌԳ-ի սկզբում նա ցանկություն հայտնեց որպես կամավոր մեկնել մարտական ​​գործողությունների գոտի։ Այդ նպատակով 2023 թվականի նոյեմբերին նա պայմանագիր կնքեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ և մեկնեց իր մշտական ​​​​տեղակայման վայր։ Իր ստորաբաժանման համալրումից և մարտական ​​​​կարճատև պատրաստությունից հետո նա տեղափոխվեց առաջնագծին ավելի մոտ։ Կռվել է շարքայինի կոչումով, հրաձգային ջոկատում ծառայել է որպես նռնականետ։

Լյովա Կիրակոսյանը զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից Ավդեևկայի մոտ տեղի ունեցած մարտում 2024 թվականի փետրվարի 23-ին։ Նա զոհվեց հերոսաբար՝ զոհաբերելով իրեն՝ հանուն իր մարտական ընկերների փրկության։

2024 թվականի մարտի 10-ին նա բոլոր զինվորական պատիվներով հողին հանձնվեց Երմոլաևո գյուղի գերեզմանատանը։ Համագյուղացիները նրան հիշում են որպես բարեհոգի, կարեկից և ուրախ մարդու։

Լյովան ուներ կին և դուստր։

Լյովա Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության շքանշանով»։ Այս մասին 2024 թվականի մայիսի 2-ին «Օդնոկլասնիկի» («Համադասարանցիներ») սոցիալական ցանցում գրառում է թողել Ազամատ Սայֆուլլինը, որն այդ ժամանակ Բաշկորտոստանի Հանրապետության Կույուրգազինսկի շրջանի վարչակազմի  ղեկավարի պաշտոնակատարն էր։ Ազամատ Սայֆուլլինը մասնավորապես գրել է. «Հանդիսավոր միջոցառմանը ինձ բաժին ընկավ հատուկ ռազմական գործողության գոտում հերոսաբար զոհված պայմանագրային զինծառայող, հերոս Լյովա Գուրգենի Կիրակոսյանի ընտանիքին «Արիության շքանշանը» հանձնելու պատիվը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2024 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով մարտական ​​​​գործողությունների ժամանակ ցուցաբերած քաջության և անձնուրացության համար Լյովա Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության շքանշանով»։ Խորին խոնարհում զինվորի ծնողներին՝ իսկական հայրենասեր դաստիարակելու համար»։

Խորին ցավակցություն ենք հայտնում Լյովայի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին: Հավե՜րժ հիշատակ և փա՜ռք հերոսին:

* * *

2025 թվականին «Տուլսկի» («Тульский») հեռուստաալիքը հեռարձակեց «Առաջնագծից վերադարձած հետախույզը պատմեց, թե ինչպես է հարմարվում խաղաղ կյանքին» հեուստատեսային հաղորդումը (տեսանյութի հղումը՝ https://1tulatv.ru/novostireportazhi/227313vernuvshiysyasperedovoyrazvedchikrasskazalkakakprivykaetkmirnoy/):

Հաղորդումն ամբողջությամբ նվիրված էր մեր հերթական հայրենակից, ռազմական հետախույզ Սերգեյ Հարությունյանին: Առաջնագծից վերադարձած հետախույզը պատմեց, թե ինչպես է հարմարվում խաղաղ կյանքին:

Սերգեյ Հարությունյանն արդեն երկու տարի է, ինչ զինվորական համազգեստ չի կրել՝ այն փոխարինելով դասական կոստյումով։ Սակայն հատուկ ռազմական գործողության ժամանակ անցկացրած օրերի մասին նրան հիշեցնում է այն, որ ձեռքի տակ մշտապես հենակ ունի։ Առաջնագծում Սերգեյը հետախուզական խմբի ավագն էր։ Նրա մարտիկները որոշում էին թշնամու կոորդինատները և փոխանցում դրանք հրամանատարությանը, կանոնավորում էին կրակը (ճշտում էին կրակոցի նշանառությունը), պաշտպանում էին հիմնական ուժերին և կայծակնային արագությամբ փոխում դիրքերը։ Մի անգամ առաջադրանքի կատարման ժամանակ Սերգեյ Հարությունյանը ստացավ կողքի և ողնաշարի բեկորային վիրավորում։ Նա չորս ամիս անցկացրեց հիվանդանոցում, որից հետո հանձնաժողովով դուրս գրվեց։

Վերադառնալով տուն՝ Սերգեյը դիմեց «Հայրենիքի պաշտպաններ» հիմնադրամին՝ մարտական գործողությունների ​​վետերանի և հաշմանդամության վկայական ձևակերպելու համար։ Բայց այս հիմնադրամում մատուցում են նաև շատ այլ ծառայություններ՝ հոգեբանական, իրավաբանական և բժշկական աջակցություն, դեղորայքի ձեռքբերման գործում օգնություն և երկարատև խնամք։

Չնայած իր տարիքին (նա 50-ն անց է), ինչպես նաև լուրջ վնասվածքին՝ Սերգեյը նորից է ձգտում վերադառնալ ռազմաճակատ։ Նա ասում է, որ իր սիրտը մնացել է այնտեղ՝ իր զինակից եղբայրների հետ։

Ցավոք, մեզ չհաջողվեց իմանալ, թե արդյոք Սերգեյ Հարությունյանը պարգևատրվել է իր սխրանքների համար։

Մաղթում ենք իսկական մարտիկ և Ռուսաստանի հայրենասեր Սերգեյ Հարությունյանին հաջողություն, առողջություն և ընտանեկան բարեկեցություն։

* * *

2025 թվականին՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում, պաշտպանելով ռուս ժողովրդի ազատությունն ու անկախությունը՝ հերոսաբար զոհվեց Սարատովի մարզի Մարկսովսկի շրջանից շարքային Միքայել Արմենի Բաղդասարյանը: Այս մասին հայտնեց քաղաքապետ Դմիտրի Ռոմանովը իր «Տելեգրամ» ալիքում։

Միքայել Բաղդասարյանը ծնվել է Հայաստանում: 1998 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաք: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է տեխնիկում՝ ավտոմեխանիկ դառնալու համար: Տեխնիկումն ավարտելուց հետո աշխատանքի է տեղավորվել և աշխատել իր մասնագիտությամբ:

«Մարքսի հետ նրան կապում է մի քանի տարվա մասնագիտական ​​գործունեությունը, այստեղ են ապրում նրա հարազատները»,– հայտնեց Դմիտրի Ռոմանովը։

Բաղդասարյանը բարի, ակտիվ և գթասիրտ էր, միշտ օգնում էր նրանց, ովքեր կարիք ունեին։ Նա ծառայել է մոտոհրաձգային դասակում՝ որպես գնդացրորդ։ Շարքային Միքայել Բաղդասարյանը զոհվել է որպես իսկական հերոս՝ մարտական ​​առաջադրանքը կատարելիս։ Նա քաջաբար կատարեց իր զինվորական պարտքը՝ պաշտպանելով խաղաղ բնակչությանը և իր պետությանը։ Նրա հիշատակը կապրի բոլոր նրանց սրտերում, ովքեր ճանաչում էին նրան։

Միքայել Բաղդասարյանի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները տեղի  ունեցան Մարքսում 2025 թվականի մայիսի 14-ին։

Ցավոք, մեզ չհաջողվեց իմանալ, թե արդյոք Միքայել Բաղդասարյանը պարգևատրվել է իր սխրանքների համար։

Անկեղծ ցավակցություն ենք հայտնում Միքայելի բոլոր հարազատներին, մտերիմներին ու ընկերներին։ Հավե՜րժ հիշատակ և փա՜ռք հերոսին։

* * *

Մենք շարունակում ենք պատմել Ստավրոպոլի երկրամասի հայտնի հին հայաբնակ Էդիսիա (Եդեսիա) գյուղի բնակիչների մասին (Էդիսիա հայկական գյուղը հիմնադրվել է Ռուսաստանի կայսր Պավել I-ի հրամանագրով 1797 թվականին): Տեղեկատվության համար հաղորդենք, որ Էդիսիայի մոտավորապես 250 բնակիչներ ներկայումս կռվում են ՀՌԳ-ի գոտում: Դժբախտաբար, զոհեր եղան։ Էդիսիայի քաջարի բնակիչների զոհերի ընդհանուր թիվը 21 մարդ է՝ 16 զոհ և 5 անհետ կորած: Ստորև ձեզ կպատմենք հերթական զոհված հերոսի մասին:

Անդրեյ Իվանի Թեմիրխանովը ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 27-ին Ստավրոպոլի երկրամասի Էդիսիա գյուղում: 1985-1993 թվականներին սովորել է Էդիսիա գյուղի «№ 5 միջնակարգ հանրակրթական դպրոց» քաղաքային պետական հանրակրթական հաստատությունում (МКОУ «СОШ №5»): Դպրոցում մասնակցել է մարզական տարբեր մրցումների և աչքի է ընկել իր հայրենասիրությամբ, քաջությամբ և նպատակասլացությամբ: 1993 թվականին, ավարտելով դպրոցը, ընդունվել է տեխնիկում: Տեխնիկումն ավարտելուց հետո ամուսնացել է: Անդրեյը կնոջ հետ մեծացրել  և դաստիարակել է երկու երեխաների՝ հայրենասիրության ոգով, ինչպես նաև հայրենիքի ու ծննդավայրի նկատմամբ սիրով:

Հայրենիքը նացիստներից պաշտպանելու և սրտի կանչով պարտքը կատարելու համար Անդրեյ Թեմիրխանովը 2024 թվականի հոկտեմբերի 18-ին կամավոր պայմանագիր է կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ և ուղարկվել է Ռուսաստանի ցամաքային զորքերի 205-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի հրաձգարան՝ պատրաստություն անցնելու համար: 2025 թվականի մարտի երրորդ տասնօրյակում Բուդյոնովսկ քաղաքում ուսումն ավարտելուց հետո հետագա զինծառայություն անցնելու համար Թեմիրխանովին ուղարկել են Ռոստովի մարզի Պերսիանովսկի ավանում գտնվող 102-րդ մոտոհրաձգային գունդ (91706 զորամաս):

Այնուհետև զինվորական ծառայության ընթացքում՝ 2025 թվականի ապրիլի 6-ին, Թեմիրխանովին ուղարկել են ԴԺՀ-ի ՀՌԳ-ի գոտի։ Հերթական մարտական ​​առաջադրանքը կատարելիս 2025 թվականի ապրիլի 13-ին Անդրեյ Թեմիրխանովը զոհվեց։ Նա առաջադրվել է պետական պարգևի (հետմահու)։

Հայ ժողովրդի արժանի զավակ Անդրեյ Թեմիրխանովը պատվով կատարեց ռուսաստանցի զինվորի սրբազան պարտքը և մինչև վերջ հավատարիմ մնաց իր զինվորական պարտքին։

Անկեղծ ցավակցություն ենք հայտնում Անդրեյի բոլոր հարազատներին, մտերիմներին ու ընկերներին։ Հավե՜րժ հիշատակ և փա՜ռք հերոսին։

* * *

Մենք բազմիցս գրել ենք, որ ՀՌԳ-ի գոտում հերոսաբար կռվում են ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք: Չորս տարվա ընթացքում ես հասցրել եմ գրել մի քանի խիզախ հայուհիների մասին, որոնք առանց վախի զգացման հերոսաբար կռվում են և իրենց կանացի ավանդն են ներդնում մեր ապագա հաղթանակի մեջ:

Այդպիսի քաջ կանանցից մեկը Գայանե Վլադիմիրի Հարությունյանն է։ Ներկայումս նա Եվրասիական տնտեսական միության Հանրային պալատի գլխավոր քարտուղարն է։

Մեր թերթի մեկ ամբողջական էջը չի բավականացնի 2014 թվականից ի վեր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ) նրա անհավանական աշխատանքի մասին պատմելու համար: ՀՌԳ-ի սկզբից ի վեր նա ակտիվ գործունեություն է ծավալել մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ՝ մեր զինվորներին հատուկ սարքավորումներով ապահովման, անհետ կորած ու զոհված զինվորների որոնման գործում։ Նրա գործունեության մի քանի այլ կարևոր կողմեր էլ կան, որոնց մասին դեռևս վաղ է գրելը:

Գայանեի ողջ գիտակցական կյանքն անցել է ԴԺՀ-ում, և նա հպարտությամբ ասում է, որ Դոնեցկը իր հայրենի քաղաքն է։ Բացի դրանից, նրա հարազատ եղբայրը՝ սպա Գագիկ Հարությունյանը, նույնպես հերոսաբար կռվում է ՀՌԳ-ում և ունի Ռուսաստանի մի շարք պետական ​​պարգևներ։ Նա պարգևատրվել է «Արիության համար» 2-րդ աստիճանի մեդալով և «Սուվորով» մեդալով։ Գագիկ Հարությունյանի մասին մենք գրել ենք մեր թերթում 2025 թվականի մարտին։ Գայանե Հարությունյանի ակտիվ գործունեության մասին գիտեն ոչ միայն ԴԺՀ-ի պետական իշխանության մարմինները, այլև Մոսկվայում։ ԴԺՀ-ի իշխանությունները նրան բազմիցս պարգևատրել են պատվոգրերով և շնորհակալագրերով՝ ակտիվ հասարակական գործունեության համար։

Մենք հպարտանում ենք մեր այսպիսի խիզախ հայրենակիցներով և ուրախանում նրանց նվաճումներով։ Անձամբ իմ անունից ուզում եմ ասել. «Գայանե՛, շատ շնորհակալություն Ձեր գործունեության համար»։

* * *

Բացի ռազմական գործողություններին իրենց ակտիվ և քաջարի մասնակցությունից՝ Ռուսաստանի Դաշնության հայ համայնքները շարունակում են պարբերաբար ակտիվորեն հավաքել և ՀՌԳ-ի գոտի ու Դոնբասի բնակիչներին ուղարկել մարդասիրական օգնության խմբաքանակներ: Հայկական համայնքները և առանձին քաղաքացիներ մարտական ​​ստորաբաժանումների համար գնում են և փոխանցում ավտոտրանսպորտ և այլ տեխնիկա: Բացի դրանից, Ռուսաստանի հայերը հավաքել և  համապատասխան հիմնադրամներին ու կազմակերպություններին են փոխանցել  տասնյակ միլիոնավոր ռուբլիներ:

Հ. Գ. «Նոև Կովչեգ» թերթը հետագայում ևս կշարունակի իր հրապարակումները ՀՌԳ-ի գոտում մեր մարտիկների սխրանքների մասին։

Արամ Խաչատրյան,

ռազմական լրագրող, ՌԴ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ

 

Լուսանկարում՝

Օնիկ Համբարձումյանը

Հարություն Դիլբարյանը

Լյովա Կիրակոսյանը

Սերգեյ Հարությունյանը «Տուլսկի» հեռուստաալիքով

Միքայել Բաղդասարյանը

Անդրեյ Թեմիրխանովը

 

Եվրասիական տնտեսական միության Հանրային պալատի գլխավոր քարտուղար Գայանե Հարությունյանը ՀՌԳ-ի սկզբից ի վեր ակտիվ գործունեություն է ծավալել մարդասիրական օգնության տրամադրման գործում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում