Նիկոլը «ճանապարհում է» հարազատ արեւմտամետներին

Վերլուծություն

Ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում նիկոլամերձ շրջանակներում։ Այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք վերջին ութ տարիներին համարվել են Նիկոլ Փաշինյանի հենարանները, կարծես թե, այլեւս նրան պետք չեն։ Ինչպես երեւում է, Երեւանի ավագանիում ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության դիրքերը գնալով թուլանում են։ ԱԺ ընտրություններին 1.08 տոկոս ձայն ստացած Զավենիչի կուսակցությունն ունի նույնքան տոկոս քաղաքական կշիռ Փաշինյանի աչքերում։ Մինչդեռ Զավենիչն իմքայլական իր վաղեմի դաշնակիցն էր։

Մյուս դաշնակցի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի դեմ Նիկոլ Փաշինյանը հայցադիմում է ներկայացրել դատարան։ Վերջինս դատարանից պահանջում է, որ Մարուքյանը հրապարակային ներողություն խնդրի իրեն ընտրակեղծարար ասելու համար։

Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ամենաթունդ արեւմտամետներին չեզոքացնում է։ Ընդ որում՝ անգամ հարազատ թիմում, որտեղ կադրային փոփոխություններն ապշեցնում են անգամ ՔՊ վարչության անդամներին։ Օրինակ, նախընտրական փուլում ո՞վ կսպասեր, որ Փաշինյանի հետ ամեն օր կարկանդակ ուտող Ալեն Սիմոնյանը կարող է այլեւս չլինել ԱԺ նախագահ։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված այս գործընթացը, ամենահավանական վարկածը թերեւս այն է, որ գլխանց Նիկոլ Փաշինյանը լուսանցքում է թողնում պոտենցիալ վտանգ ներկայացնող դեմքերին։ Չէ որ ամեն պահի հարազատ Արեւմուտքը կարող է հոգնել աչք փակելուց Փաշինյանի հակաժողովրդավարական քայլերի նկատմամբ եւ իր խաղադրույքը դնել մեկ այլ գործչի վրա։ Հենց այդ հույսով են որոշ ՔՊ-ականներ սկսել մեծ-մեծ «բրդել» ու ինքնուրույնանալ, նույն էլ մերձքպական որոշ դեմքեր, ինչից քաջատեղյակ է Փաշինյան Նիկոլը։

ԻՆՉՈ՞Ւ 2018-ԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԿԱՅԻՆ, ԻՍԿ ՀԻՄԱ ԿԱՆ

Իսկ այն, ինչ կատարվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդեպ, ուղղակի, խայտառակություն է։ Կալանքի տակ գտնվող Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը: Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել:

Դատախազության փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, որը հարուցվել է Գագիկ Ծառուկյանի եւ նրան փոխկապակցված անձանց դեմ։ Նույն հայցով դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, շուրջ 106 միլիարդ դրամի գույք եւ միջոցներ:

Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն էլ անցել է Երեւանի քաղաքապետարանի տնօրինության տակ։ Անդրադառնալով վերոնշյալին՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի, անօտարելի հողի վրա, կառուցված եղել է խախտումներով, եւ պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը, այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը, եւ շենքն ամբողջությամբ անցել է Երեւանի քաղաքապետարանին։ Դրա վերաբերյալ հետագայում անպայման հայտարարություններ կլինեն»,- ասել է նա։

Հարցին, թե ե՞րբ են արձանագրվել խախտումները, Ավինյանը հստակեցրել է, որ խախտումներն արձանագրվել են դեռեւս մեկ տարի առաջ. «Նրանց հետ տարբեր քննարկումներ ունեցել ենք, լուծումներ այդպես էլ չեն գտնվել, և դրանից հետո արդեն վերջնական որոշումները կայացվել են»։

Այս ամբողջ պատմությունը զավեշտալի կարելի էր համարել, եթե այսքան ողբերգական չլիներ։ Ուրեմն՝ երբ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին պետք էր համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ, ԲՀԿ-ից ստանալ անհրաժեշտ ձայներ խորհրդարանում, նա ամենեւին չխորշեց։ Մինչդեռ այն ժամանակ «Արարատցեմենտ» ընկերությունն էլ, «Մուլտի Վելնես» մարզասրահն էլ գործում էին, ու ոչ մի խախտում ոչ մեկը չէր նկատում, ոչ մի անօրինական բան ոչ ոք չէր տեսնում։ Ահա, թե ինչու է ակնհայտ, որ հիմա Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրականացվում է բիրտ, փնթի, ուղնուծուծով քաղաքական հետապնդում։

ՆՈՐ ԿԱՅԾԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԿՈԼԱՊՍԻ ՄԵՋ

Ակնհայտ է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը վերջին ամիսներին հայտնվել է ակնհայտ փակուղում։ Խորհրդարանական ընտրություններից հետո ակնկալվող քաղաքական վերադասավորումները տեղի չունեցան, իսկ ընդդիմության գործողություններն այդպես էլ չկարողացան վերածվել լայն հասարակական օրակարգ ձեւավորող գործընթացի։ Այս ֆոնին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հանրաքվեի քաղաքացիական նախաձեռնության գրանցումը կարող է դառնալ այն եզակի քաղաքական զարգացումներից մեկը, որն ընդունակ է փոխել ներքաղաքական դաշտի տրամաբանությունը։

Խոսքը նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» կուսակցության կողմից ձեւավորված «Եվրասիական Ալյանս» նախաձեռնության մասին է, որը սահմանադրական լրացման միջոցով առաջարկում է արգելել Հայաստանի Հանրապետության կողմից այնպիսի միջազգային պայմանագրերի ստորագրումն ու վավերացումը, որոնք ուղղակի հակասում են արդեն գործող միջազգային պարտավորություններին։ Նախաձեռնության հեղինակները դա ներկայացնում են որպես միջոց՝ կանխելու 2025 թվականի մարտի 26-ին ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքից, իրենց գնահատմամբ, բխող տնտեսական եւ սոցիալական ռիսկերը՝ ԵԱՏՄ եւ ԵՄ մաքսային համակարգերի անհամատեղելիության պայմաններում։

Քաղաքական առումով, սակայն, նախաձեռնության նշանակությունը շատ ավելի լայն է, քան դրա իրավական բովանդակությունը։ Իրականում առաջին անգամ վերջին երկար ժամանակահատվածում ընդդիմադիր դաշտում ձւավորվում է օրակարգ, որը կարող է դուրս գալ սովորական իշխանություն-ընդդիմություն բանավեճի շրջանակներից եւ հասարակությանը առաջարկել հստակ քաղաքական ընտրության թեմա։ Անկախ նրանից՝ նախաձեռնությունը կհասնի հանրաքվեի փուլ, թե՝ ոչ, դրա շուրջ սկսվող գործընթացը կարող է վերածվել քաղաքական ակտիվացման գործոնի։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում