«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Շահվերդյանը բացահայտել է, թե ինչ է լինում, երբ 50+ տղամարդը փորձում է խաբել․․․ տարիքին

Մշակութային

Եթե կարծում եք, որ միջին տարիքում ներանձնական ճգնաժամը լուծվում է նոր մեքենա գնելով, սանրվածքը փոխելով կամ սոցիալական ցանցերում «երիտասարդական» լուսանկարներ հրապարակելով, ապա սխալվում եք։ Կա նաեւ մեկ այլ տարբերակ՝ գնալ ժամադրության... այն էլ՝ երեք տարբեր կանանց հետ։ Թե ինչ է ստացվում, երբ ամուսնացած տղամարդը որոշում է «վերադարձնել կորցրած երիտասարդությունն», ավելի լավ է տեսնել բեմում, քան փորձել կյանքում։

Հենց այս մասին է Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր՝ «Տումաչ Ռոմանտիկ» ներկայացումը, որը բեմադրել է թատրոնի տնօրեն, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն՝ ամերիկացի դասական դրամատուրգ Նիլ Սայմոնի «Վերջին կրակոտ սիրահարը» կատակերգության հիման վրա։ Ընդ որում, ռեժիսորը չի սահմանափակվել դասական պիեսի բեմադրությամբ․ նա ստեղծագործությանը տվել է ոչ միայն նոր անվանում, այլեւ նոր շունչ՝ ժամանակակից եւ համարձակ։

Այսպիսով՝ երեք կին, երեք ժամադրություն, մեկ ամուսնացած տղամարդ եւ զրոյական հավանականություն, որ ամեն ինչ կընթանա ըստ պլանի։ Իսկ թե ինչու է հանդիսատեսն այդ ամենից բարձրաձայն ծիծաղում, բայց վերջում նաեւ մտորումների գիրկն ընկնում՝ խորհելով ընտանիքի, սիրո եւ իրական մարդկային արժեքների կարեւորության մասին, «Իրավունքը» որոշ փակագծեր է բացել գլխավոր դերակատարներից ՀՀ վաստակավոր արտիստ Արման Ղազարյանի եւ դերասանուհի Ելենա Վարդանյանի հետ զրույցում։ Նշենք, որ ներկայացման դերակատարների շարքում են նաեւ Թեհմինե Խաչատրյանը եւ Աննա Պուշկինան։ Սցենոգրաֆիայի հեղինակը Աշոտ Թադեւոսյանն է, իսկ զգեստներինը՝ Յուլյա Ֆինկը։

«ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ՉԿՈՐՑՆԵԼ ԻՐԱԿԱՆ ՈՒ ԹԱՆԿ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՍ»

«Իրավունք»-ի հետ զրույցում անդրադառնալով իր կերտած խարիզմատիկ կերպարին՝ ԵԼԵՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նախ նշեց․ որ Բոբին շատ վառ եւ արտահայտիչ կին է։ Նրա մեջ կա խառնվածք, զգացմունքայնություն եւ կանացի անմիջականություն։

— Բոբին կարող է ծիծաղելի թվալ, երբեմն՝ չափազանցված, երբեմն նույնիսկ՝ անհեթեթ, բայց ինձ համար կարեւոր է, որ այդ ամենի հետեւում կանգնած է կենդանի մարդ։ Նա ցանկանում է սիրել, ցանկանում է սիրված լինել եւ հավատում է իր զգացմունքներին։ Ինձ հետաքրքիր է նրա մեջ բացահայտել ոչ միայն կատակերգական գծերը, այլեւ մարդկայնությունը։ Ես փորձում եմ նրան չդատապարտել, այլ հասկանալ եւ արդարացնել, որովհետեւ հենց այդ դեպքում է կերպարը դառնում իրական ու համոզիչ։

— Ելենա, որքանո՞վ է հեշտ կատակերգությունում խաղալ։

— Ինձ թվում է՝ կատակերգությունում խաղալն ամենեւին էլ հեշտ չէ։ Հանդիսատեսին ծիծաղեցնելն առհասարակ դերասանի առջեւ կանգնած ամենաբարդ խնդիրներից մեկն է։ Այստեղ չափազանց կարեւոր են ռիթմի զգացողությունը, ճշգրտությունը, խաղընկերոջ արձագանքին ճիշտ արձագանքելը եւ, իհարկե, «ծիծաղելի խաղալու» ցանկությունից խուսափելը։ Որովհետեւ երբ կերպարն ինքն իրեն նպատակ չի դնում ծիծաղեցնել, այլ լիովին լրջությամբ ապրում է երբեմն անհեթեթ ու աբսուրդային իրավիճակները, հենց այդ ժամանակ էլ ծնվում է իսկական կատակերգությունը։

— Ձեր կարծիքով, ո՞րն է այն գլխավոր ասելիքը, որը հանդիսատեսը պետք է տանի իր հետ ներկայացումը դիտելուց հետո։

— Կարծում եմ՝ այս պատմությունը նաեւ մի մարդու մասին է, ով իր կյանքի մի փուլում սկսում է խորհել ժամանակի, կյանքի ու մահվան մասին, վերագնահատել, թե ինչպես է ապրել անցած տարիները։ Նա երկար տարիներ ապրել է կնոջ հետ, ունի ընտանիք, իր սովորական ու կայուն կյանքը, բայց հանկարծ նրան թվում է, թե պետք է ինչ-որ բան փոխել, շեղվել սովորական ճանապարհից, նոր զգացողություններ ապրել, հանդիպել մեկ այլ կնոջ՝ կարծես, դա կարող է իր կյանքն ավելի վառ դարձնել եւ վերադարձնել երիտասարդության զգացողությունը։

Սակայն վերջում նա հասկանում է, որ որքան էլ կյանքը փոխվի, որքան էլ նոր գայթակղություններ ու ճանապարհներ հայտնվեն մեր առջեւ, ամենաթանկն ու ամենաիսկականը հաճախ հենց մեր կողքին է։ Դա ընտանիքն է, այն մարդը, ում հետ անցել ես կյանքի մեծ ճանապարհ, այն սերը, որը դիմացել է տարիների փորձությանը։

Հավանաբար, ինձ համար այս պատմության գլխավոր ասելիքն այն է, որ նորի հետեւից վազելիս շատ կարեւոր է չկորցնել այն իրական ու թանկ արժեքները, որոնք արդեն ունես։ Նորի հետեւից վազելիս շատ կարեւոր է չկորցնել այն իրական ու թանկ արժեքները, որոնք արդեն ունես։

«ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ՉԿՈՐՑՆԵԼ ԻՐԱԿԱՆ ՈՒ ԹԱՆԿ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՍ»

ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ գնահատմամբ՝ իրականում կատակերգությունն ամենաբարդ ժանրն է դերասանի համար։

— Եթե խաղում ես հուզիչ, զգացմունքային տեսարան, այն գրեթե միշտ ազդեցություն է թողնում հանդիսատեսի վրա։ Իսկ կատակերգությունում հանդիսատեսին ծիծաղեցնելն ամենադժվար խնդիրներից մեկն է։ Եվ սա միայն իմ կարծիքը չէ․ կատակերգություն թե՛ բեմադրել, թե՛ խաղալը շատ բարդ գործ է։

— Պատմեք Ձեր մարմնավորած կերպարի մասին։ Հե՞շտ էր նրան կերտելը եւ որքանո՞վ է նա Ձեզ նման։

— Չեմ ասի, թե հեշտ էր կամ դժվար՝ պարզապես հետաքրքիր էր։ Թեպետ, անկեղծ ասած, կերպարի վրա աշխատելն ինձ համար հեշտ չէր։ Բարեբախտաբար, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն ամեն ինչ շատ հստակ ու հասկանալի էր բացատրել, եւ այդ աջակցությունը մեծապես օգնեց կերպարը ճիշտ ընկալել ու մարմնավորել։

Իմ կերպարն ինձ որոշ չափով մոտ է միայն տարիքային առումով, քանի որ ներկայացման հիմքում միջին տարիքի ճգնաժամի թեման է։ Թեեւ սա կատակերգություն է, պատմության առանցքում հենց այդ ճգնաժամն է։ Կյանքի մի փուլում մարդը սկսում է փնտրել այն, ինչ երբեք չի ապրել, ուզում է նոր զգացողություններ ունենալ, բայց միաժամանակ վախենում է հատել որոշ սահմաններ, դավաճանել իր ընտանեկան արժեքներին։

Եթե խոսենք նմանությունների մասին, ապա, ինչպես արդեն ասացի, միջին տարիքի ճգնաժամն այն թեման է, որ ծանոթ է հիսունն անց շատ մարդկանց։ Բայց, իրականում, իմ կերպարն ինձ բնավորությամբ բոլորովին նման չէ։ Ես կյանքում երբեք այնպես չէի վարվի, ինչպես նա։ Նույնիսկ այն, թե ինչպես է նա ծանոթանում կանանց, ինչպես է հաճոյախոսություններ անում, այնքան անճարակ ու երկչոտ է, որ ինձ համար բոլորովին անսովոր է։ Հենց դա էլ դարձավ այս դերի ամենահետաքրքիրը։ Ի վերջո, դերասանի համար միշտ ավելի հետաքրքիր է խաղալ այնպիսի կերպար, որն ինքը չէ։

— Բայց, սիրեցի՞ք Ձեր կերտած կերպարին՝ Բարնիին։

— Իհարկե, ես շատ եմ սիրում այս կերպարին։ Բայց, եթե անկեղծ լինեմ, ինձ շատ են դուր գալիս նաեւ ներկայացման մյուս հերոսները։ Հատկապես երեք կանանց կերպարները, որոնք հայտնվում ու հեռանում են նրա կյանքից․ որոշ առումով դրանք ինձ նույնիսկ ավելի հետաքրքիր են թվում, քան իմ մարմնավորած հերոսը։

— Եթե ներկայացումը կարելի լիներ ամփոփել մեկ գլխավոր գաղափարով, ո՞րն է այն ուղերձը, որը ցանկանում եք փոխանցել հանդիսատեսին։

— Անկեղծ ասած, չեմ կարծում, որ կարելի է մեկ հստակ ասելիք ձեւակերպել։ Դա շատ շաբլոնային կհնչի։ Ինձ թվում է՝ յուրաքանչյուր հանդիսատես ներկայացումից պետք է իր սեփական եզրակացությունն անի։ Միջին տարիքի մարդը, հավանաբար, շատ լավ կհասկանա, թե ինչի մասին է այս պատմությունը, որովհետեւ ինքն էլ կարող է նման զգացողություններ ապրել կամ ապրել է։ Իսկ ավելի երիտասարդ հանդիսատեսը գուցե բոլորովին այլ կերպ ընկալի այն։ Եվ դա բնական է։

Ես չէի ցանկանա հանդիսատեսին պարտադրել որեւէ կոնկրետ միտք կամ ուղերձ։ Կարծում եմ՝ արվեստի արժեքն այն է, որ յուրաքանչյուր մարդ կարող է իր համար գտնել այն, ինչ իրեն է հուզում։

— Ընդհանրապես, այսօրվա հանդիսատեսն ունի՞ կատակերգությունների կարիք։

— Չեմ կարծում, թե դրա պակասն ունենք։ Հայաստանում այսօր բավական շատ կատակերգություններ են բեմադրվում, այդ թվում՝ կոմերցիոն ներկայացումներ, եւ այդ ժանրն իր հանդիսատեսը միշտ ունի։

Ընդհանրապես, հանդիսատեսը սիրում է կատակերգությունը։ Մարդիկ գալիս են թատրոն՝ առօրյա հոգսերից մի փոքր կտրվելու, թեթեւ, հաճելի պատմություն դիտելու, հանգստանալու եւ լավ տրամադրությամբ տուն վերադառնալու համար։ Կյանքում առանց այդ էլ բավականաչափ դրամա ու դժվարություններ կան, իսկ թատրոնը երբեմն հնարավորություն է տալիս պարզապես լիցքաթափվել ու մի քանի ժամով մոռանալ դրանց մասին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան