Թրամփը նույն խնդիրների առաջ է, ինչ անցած պատերազմին

Վերլուծություն

Ի­րա­վի­ճա­կը, ո­րը սկսել է զար­գա­նալ Ուկ­րաի­նա­յում, ի­հար­կե, բա­ցի Ա­լիե­ւից, ազ­դակ­ներ է պա­րու­նա­կում նաեւ Փա­շին­յա­նի հա­մար (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=344995&l=am): Ու այդ ազ­դակ­ները, ի­հար­կե, ա­վե­լի սուր են, հաշ­վի առ­նե­լով, որ Փա­շին­յա­նի ա­ռաջ, ի տար­բե­րութ­յուն Ա­լիե­ւի, Մոսկ­վան ար­դեն իսկ փաս­տա­ցի վերջ­նա­գիր է դրել` անց­կաց­նել հան­րաք­վե ԵՄ, թե ԵԱՏՄ թե­մա­յով` վերջ­նա­ժամ­կետ սահ­մա­նե­լով այս տար­վա դեկ­տեմ­բե­րը:

Այն, որ Փա­շին­յանն այս փու­լում փոր­ձում է թու­լաց­նել ինչ­պես իր թի­մի, այն­պես էլ` հա­յաս­տան­յան մյուս քիչ թե շատ տե­սա­նե­լի ա­րեւմ­տա­մետ­նե­րին, ար­դեն իսկ ազ­դակ է այն մա­սին, որ ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յու­նից նա վաղ թե ուշ հար­ված սպա­սում է ու էս գլխց­ է ստեղ­ծում ի­րա­վի­ճակ, որ Ա­րեւ­մուտ­քը ո­րե­ւէ այլ մե­կին չգտնի` պետք ե­ղած դեպ­քում Նի­կո­լի գլխին կա­խե­լու հա­մար:

Սա­կայն ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նը դեռ խնդիր­նե­րի մի մասն է: Ոչ պա­կաս լուրջ է դրված ԱՄՆ­–ի եւ Ի­րա­նի մի­ջա­կայ­քում կողմ­նո­րոշ­վե­լու թե­ման: Այս փու­լում Փա­շին­յանն այս ճա­կա­տում դեռ փոր­ձում է օգ­տա­գոր­ծել «եր­կու ա­թո­ռի» խա­ղը` մի կող­մից մաս­նակցե­լով Ա­յա­թոլ­լահ Խա­մե­նեիի հու­ղար­կա­վոր­ման ա­րա­րո­ղութ­յա­նը եւ դրա­նով սի­րա­շա­հե­լով Ի­րա­նին: Մ­յուս կող­մից, ինչ­պես ե­րեկ հայտ­նեց Միր­զո­յան Ա­րա­րա­տը, սկսվում է «Թ­րամ­փի ու­ղու» նա­խագ­ծի ինչ­–որ նոր փուլ, որ­քան էլ որ դա Ի­րա­նը հա­մա­րում է «կար­միր գիծ»:

Ա­սենք, այլ տար­բե­րակ, բա­ցի եր­կու ճնշու­մա­յին ու­ժե­րի մեջ խա­ղա­լուց, Նի­կո­լը պար­զա­պես չու­նի: Ա­ռա­վել եւս, որ այդ եր­կու ու­ժե­րը մի այն­պի­սի վի­ճա­կում են, որ վա­ղը կա­րող են անց­նել լիա­կա­տար պա­տե­րազ­մի, եւ գնա ու գլուխ հա­նի, թե ա­ռա­վե­լութ­յունն ում կողմն է: Այ­սինքն, թե ուր են տա­նե­լու Ի­րա­նի շուրջ վերսկս­ված ներ­կա բա­խում­նե­րը, թե­րեւս, մնում է այն հան­գու­ցա­յին հար­ցադ­րում­նե­րի թվում, թե ինչ ուղ­ղութ­յամբ հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նա ա­ռաջ գնալ նաեւ Հա­յաս­տա­նը:

Իսկ ա­հա ԱՄՆ–ն ու Ի­րա­նը թեեւ շա­րու­նա­կում են միայն ա­վե­լաց­նել փո­խա­դարձ հար­ված­նե­րի ուժն ու հա­ճա­խա­կա­նութ­յու­նը, բայց ան­գամ այս վի­ճա­կում ա­սել, թե լիար­ժեք պա­տե­րազ­մը սկսված է կամ ան­խու­սա­փե­լի, թե­րեւս սխալ կլի­ներ: Չ­նա­յած, ի­րա­վի­ճա­կը գործ­նա­կա­նում նույն­քան պարզ է, որ­քան ան­ցած բա­խում­նե­րի փու­լում` վեր­ջին օ­րե­րին: Ու փոր­ձա­գի­տա­կան հար­ցադ­րում­ներն էլ վե­րա­դար­ձել են նույն բա­նին` ինչ է ա­նե­լու Թ­րամ­փը:

Ընդ­հա­նուր պատ­կե­րը սա է: ԱՄՆ–ն շա­րու­նա­կում է մասշ­տա­բա­յին հար­ված­նե­րը, Ի­րանն էլ` ոչ պա­կաս ծանր պա­տաս­խան­նե­րը: ԱՄՆ–ն սպառ­նում է հար­վա­ծել ի­րա­նա­կան է­ներ­գե­տի­կա­յին եւ կեն­սա­կան մյուս հա­մա­կար­գե­րին, ինչ­պես ան­ցած պա­տե­րազ­մի վեր­ջին փու­լում էր: Նույնն է Ի­րա­նի ռեակ­ցիան. հա­մար­ժեք պա­տաս­խան հասց­նի տա­րա­ծաշր­ջա­նին, այդ թվում` ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գե­րին, ո­րը կա­րող է պա­րա­լի­զաց­նել ողջ տա­րա­ծաշր­ջա­նը: Արդ­յուն­քում, Թ­րամ­փը մնում է կանգ­նած նույն քայ­լե­րի հնա­րա­վո­րութ­յան ա­ռաջ:

Ա­ռա­ջի­նը, ի­րոք բարձ­րաց­նել էս­կա­լա­ցիա­յի մա­կար­դա­կը կեն­սա­կան հա­մա­կար­գե­րը խո­ցե­լու մի­ջո­ցով: Սա­կայն բո­լոր հաշ­վարկ­նե­րը հու­շում են, որ Ի­րա­նի հա­մար դա կա­րող է շատ ծանր լի­նել, բայց ոչ մա­հա­ցու: Փո­խա­րե­նը, պա­տաս­խան հար­վա­ծը կա­րող է պար­զա­պես տա­րա­ծաշր­ջա­նի դաշ­նա­կից­նե­րին վա­նել ԱՄՆ­–ից: Ա­ռա­վել եւս, ե­թե խոց­վեն ջրա­մա­տա­կա­րար­ման այն մի քա­նի խո­շոր եւ կենտ­րո­նա­ցած օբ­յեկտ­նե­րը, ո­րոնք տա­րա­ծաշր­ջա­նի երկր­նե­րին մոտ 80–85 տո­կո­սով ա­պա­հո­վում են ծո­վի զտված ջրով:

Երկ­րոր­դը, Թ­րամ­փը կա­րող է մի­ջու­կա­յին հար­ված հասց­նել ի­րա­նա­կան ա­ռա­վել պաշտ­պան­ված օբ­յեկտ­նե­րին: Ի­րա­նի ռեակ­ցիան փոր­ձա­գետ­նե­րի մա­կար­դա­կով նույնն է` կլի­նի պա­տաս­խան: Ու չկա ե­րաշ­խի­քը, որ Ի­րա­նը չի կա­րող նաեւ այդ դեպ­քում պա­տաս­խան հար­ված չհասց­նել, այն է, որ ի­րոք չու­նի մի­ջու­կա­յին զենք:

Հա­ջորդ տար­բե­րա­կը ցա­մա­քա­յին հար­ձա­կումն է: Ու այս­տեղ էլ ան­ցած պա­տե­րազ­մից ի վեր բան չի փոխ­վել. Ի­րա­նը ու­նի մի­լիո­նանոց լավ զին­ված, լավ մո­տի­վաց­ված եւ այս ըն­թաց­քում գործ­նա­կա­նում կո­րուստ­ներ չու­նե­ցած բա­նակ: Ս­րա հետ կռվե­լը, ա­ռա­վել եւս` հաղ­թելն ԱՄՆ­–ի հա­մար չա­փա­զանց դժվար խնդիր է եւ կպա­հան­ջի այն կար­գի զո­հեր, որ Թ­րամ­փը հա­զիվ թե կա­րո­ղա­նա դա մար­սել:

Վեր­ջա­պես, կա բա­նակ­ցութ­յու­նն­երին վե­րա­դառ­նա­լու տար­բե­րա­կը: Սա­կայն ար­դեն նաեւ այս­տեղ խնդիր­ներ կան: Ի­րա­նում հի­մա շատ ա­վե­լի հա­մո­զիչ են դար­ձել ա­մեն մի բա­նակ­ցութ­յուն մեր­ժե­լու կողմ­նա­կից­նե­րի դիր­քո­րո­շու­մը: Ն­րանք մատ­նան­շում են, որ Թ­րամփն ար­դեն պատ­րաս­տի, ստո­րագր­ված փաս­տաթղ­թե­րից  ցան­կա­ցած պա­հի կա­րող է հրա­ժար­վել: Այ­սինքն, որ ե­թե ան­գամ լի­նի շատ ա­վե­լի լավ պայ­ման­նե­րով հա­մա­ձայ­նութ­յուն, դա եւս գրո­շի ար­ժեք չու­նի: Ու­րեմն, պետք է այս ան­գամ կռվել մին­չեւ վերջ:

Թե այս բո­լոր տար­բե­րակ­նե­րից որ մեկն է ընտ­րե­լու ԱՄՆ նա­խա­գա­հը, չշտա­պենք եզ­րա­կաց­նել, ինչ­քան էլ որ նա պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օ­րից, իր իսկ պնդմամբ, «հաղ­թում» է եւ մինչ օրս էլ շա­րու­նա­կում է «հաղ­թել»: Բայց ժա­մա­նակ նա ար­դեն չու­նի: Այս բո­լոր բար­դութ­յուն­նե­րից զատ, նաեւ նե­րա­մե­րիկ­յան տի­րույ­թում են նույն խնդիր­նե­րը: Այն է, շա­րու­նակ­վող այս պա­տե­րազ­մը ծան­րա­գույն հար­ված է Թ­րամ­փի վար­կա­նի­շին: Առ­ջե­ւում էլ Կոնգ­րե­սի ընտ­րութ­յուն­ներն են, եւ գնա­լով ա­վե­լա­նում է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ այս­պես շա­րու­նակ­վե­լու դեպ­քում այդ կա­ռույ­ցը դուրս է գա­լու Թ­րամ­փի վե­րահս­կո­ղութ­յու­նից: Ա­ռա­վել եւս, ե­թե հան­կարծ ո­րո­շի դի­մել մի­ջու­կա­յին զեն­քի. այդ դեպ­քում ե­րե­ւի նաեւ իմ­պիչ­մեն­տից խու­սա­փե­լու տար­բե­րակ չու­նե­նա, ա­ռա­վել եւս, ե­թե Ի­րանն ի­րոք հա­մար­ժեք պա­տաս­խան կա­րո­ղա­նա տալ:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69763 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում