«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Հետևողականորեն ջնջում են ազգային ինքնությունը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս տեղեկություն տարածվեց, որ Երևանի երաժշտական դպրոցներից մեկի տնօրենը (ժ/պ-ն) ցուցադրությունից պոկել ու հեռացրել է 10 տարեկան սանուհու արած նկարն Արցախի «Դեդո-Բաբո» հանրահայտ կոթողի պատկերով: Նշյալ դպրոցի տնօրենին բազմաթիվ հայրենակիցներ, այսպես ասենք, անարգանքի ու պարսավանքի «սյանն են գամել»: Ու ճիշտ են արել: Բայց իրականում խնդիրը շատ ավելի խորքային է:

Որպեսզի ունենաս սեփական պատմության հարգն ու արժեքն իմացող, այդ պատմությանն ու ահռելի ժառանգությանը տեր կանգնող, նաև՝ պահանջատեր, պատմական հիշողություն ունեցող հասարակություն, կարևոր է, որ նախ՝ ունենաս նման իշխող էլիտա՝ կառավարություն, պետության ղեկավարություն: Եթե պետության ղեկավարությունը վարում է երկչոտ, վախվորած քաղաքականություն, սեփական պատմությունն ու իրողությունները կասկածի, հարցականի տակ է դնում, ուրացումային կամ ժխտողական մոտեցումներ է դրսևորում, ապա հասարակությանը վերոնշյալ բարձրության վրա պահելու առաքելությունը մնում է առանձին անհատների, քաղաքական ու հասարակական ոչ իշխանական շրջանակների ուսերին:

Ու ողջ խնդիրն այն է, որ հարցը միայն այդ մեկ դպրոցը չէ, այդ մեկ օրինակը չէ: Ու ամենևին պարտադիր չէ, որ «վերևից» այդ դեպքի համար հատուկ հրահանգ տրված լինի, կամ պաշտոնական շրջաբերական իջեցվի դպրոցների ղեկավարներին: Պարտադիր չէ: Եթե իշխանությունը նման «գիծ» է վարում, ապա, բնականաբար, կգտնվեն «Հռոմի պապից ավելի կաթոլիկներ»: Չնայած, չենք բացառում, որ ինչ-որ նման հրահանգ էլ իջեցված լինի, ներքին կարգով, ոչ պաշտոնապես: Բայց եթե դա էլ չլիներ, ապա միայն Փաշինյանի ու նրա «կարկառունների» ամենօրյա հայտարարությունները, անընկալելի ու անընդունելի բնորոշումները բավարար էին, որ բոլորն էլ հասկանան՝ այլևս արգելված են և՛ Արարատի, և՛ Հայոց ցեղասպանության, և՛ Արցախի, և՛ Արևմտյան Հայաստանի հիշատակումները և այդ ամենը արտացոլող տեսալսողական, մշակութային ստեղծագործությունները, պատկերները, ֆիլմերը, երգերը, գրքերը, նկարները: Մի խոսքով, ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69779 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան