«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ռոսիա» տոնավաճառի հազարավոր վարձակալներ կրկին կանգնած են լուրջ սոցիալական աղետի շեմին

Թեմա
«Ռոսիա» տոնավաճառի հազարավոր վարձակալներ կրկին կանգնած են լուրջ սոցիալական աղետի շեմին։ Դեռ փետրվարին նրանց մինչև մարտի 15-ը ժամանակ տրվեց տարածքը ազատելու համար՝ պատճառաբանելով, թե տոնավաճառը պետք է քանդվի, իսկ հարակից մոլը՝ ընդլայնվի և տրամադրվի բրենդային խանութներին։ Այս որոշումը տարիներով՝ 15-20 տարի այդ տարածքում աշխատած մարդկանց բառացիորեն կանգնեցրեց գոյաբանական ճգնաժամի առաջ։
 
Վարձակալների բողոքի ալիքը ստիպեց տնօրինությանը ժամանակավորապես նահանջել։ Խոստացվեց վերանորոգումը հետաձգել մի քանի ամսով և ավարտից հետո վերադարձնել նրանց իրենց տարածքները։ Սակայն այսօր արդեն ակնհայտ է՝ այդ ամենը եղել է կեղծիք։ Խոստումները տրվել էին միայն նախընտրական շրջանում լարվածությունը մեղմելու և վարձակալների ձայները շահարկելու համար։
 
Այսօր նրանց կրկին վերջնագիր է ներկայացվել՝ մինչև սեպտեմբերի 1-ը ազատել տարածքը։ Իսկ վերանորոգումից հետո նախատեսվում է տարածքը հանձնել բրենդային խանութներին, մինչդեռ տարիներով այստեղ աշխատած մարդկանց առաջարկվում են անիրատեսական պայմաններ՝ վերևի հարկերում, որտեղ բիզնես վարելը գրեթե անհնար է։
 
Փաստացի, «Ռոսիա» տոնավաճառի սեփականատերերը խաբել են հազարավոր մարդկանց, օգտագործել նրանց և այժմ թողնում են սոցիալական ծանր հետևանքների առաջ։ Այո՛, պետք է նաև ասել անհարմար ճշմարտությունը․ այս իրավիճակում վարձակալների մի մասն ունի իր պատասխանատվությունը։ Տարիներ շարունակ բացակայում էր սկզբունքայնությունը, համախմբվածությունն ու պայքարի պատրաստակամությունը։ Շատերը ակտիվանում են միայն այն պահին, երբ իրենց անձնական շահն է վտանգվում, ոչ թե այն ժամանակ, երբ վտանգվում է երկրի ապագան։
 
Բայց միևնույն ժամանակ, սա չի վերացնում հիմնական փաստը՝ այսօր մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր հայտնվել են ծանր սոցիալական վիճակում։ Եվ այս խնդիրը չի կարող դիտարկվել միայն որպես անհատական սխալների հետևանք, այլ նաև համակարգային անարդարության արդյունք», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։
 
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան