Ինչո՞ւ Հայոց Ցեղասպանության հարցը իրականում չմտավ Քնեսեթի օրակարգ․ Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իսրաելահայ խմբագիրը

Հանդիպում

Իսրայելի խորհրդարանում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ բռնությունները որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ կարևորագույն քվեարկությունը կասեցվել է։ Այս մասին կիրակի հայտարարել է իսրայելցի պաշտոնյան, գրում է ԱՄՆ-ում գործող իսրայելական JNS-ն։ Ըստ լրատվամիջոցի՝ այս քայլը տեղի է ունենում դիվանագիտական ​​նուրբ ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանը կրկին բախվում է անկայունության՝ Պարսից ծոցում շարունակական հարձակումների ֆոնին Իրանի հետ հրադադարի խզման պատճառով։ Այն նաև հաջորդում է անցյալ շաբաթ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ժամանակ Անկարան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դրդեց վաճառել ամերիկյան F-35 կործանիչներ։ Իսրայելի կաբինետն անցյալ ամիս միաձայն հաստատել էր բռնությունը որպես ցեղասպանություն որակելու առաջարկը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների արագ վատթարացման ֆոնին՝ Էրդողանի կողմից Իսրայելի դեմ սադրիչ լեզվի պատճառով, և Իսրայելի խորհրդարանում նախատեսված էր քվեարկություն՝ այդ քայլին վերջնական հաստատում տալու համար։ Իսրայելցի պաշտոնյան JNS-ին ասել է, որ քվեարկությունը կասեցվել է։ Քնեսեթը շաբաթվա վերջում պատրաստվում է ամառային արձակուրդի և չի աշխատի մինչև հոկտեմբերի 27-ի ազգային ընտրությունները։

Ի վերջո ինչ կատարվեց, ինչուԿառավարության կողմից օրակարգ բերված հարցը չմտավ լիագումար նիստ այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանի հետ, ով նախ անդրադարձավ Քսենեթի աշնանը կայանալիք ընտրություններին ընդգծելով․

-Կլինեն ընտրություններ, թե ոչ այս պահին դժվար է ասել, քանի որ Իրանի հետ կապված իրադրությունը այս պահին բավականին լարված է եւ հնարավոր է ԱՄՆ-ի կողմից շատ ավելի ծանր հարվածներ հասցվեն, քան մինչ օրս եւ չի բացառվում, որ այդ աշխատանքներին ներգրավվի նաեւ Իսրայելը՝ անկախ ԱՄՆ-ի թույլտվությունից։ Դրա համար չեմ կարող ասել, թե  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության թույլ կտան մնա, թե ոչ։ Որովհետեւ չի բացառվում, որ ընտրությունների պարագայում Նեթանյահուն կորցնի իշխանությունը՝ դառնալով ընդդիմադիր։ Ինչ վերաբերում է  Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ բռնությունները որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ հարցի կասեցումը, ապա օրակարգ էր բերվել 35 էջանոց օրենքների փաթեթ, որը ֆիզիկապես հնարավոր չէր մի քանի օրվա մեջ քննարկել եւ ընդունել, այդ իսկ պատճառով մի քանի օրից ոչ միայն մեր հարցը, այլ նաեւ էլի շատ հարցեր օրակարգից հանվեցին, ընդամենը սա էր։ Հիմա տարբեր լուրեր են շրջանառվում արդրբեջանցիների կողմից, որ իրենք հերթական հաղթանակն են տարել, որ իրենք կարողացել են Իսրայելին ստիպել, որ  Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ բռնությունները որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ հարցը օրակարգից դուրս բերվի եւ այլն։ Բայց սրանք բացառապես խոսակցություններ են, որովհետեւ ճիշտ է, որպես ստարտեգիական գործընկեր Իսրայելը 
հաշվի նստում է Ադրբեջանի հետ, բայց այնպես չէ, որ Ադրբեջանի ասելով է Իսրայելը կառուցում իր արտաքին քաղաքականությունը։

-Փաստորեն, Իսրայելի համար Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ բռնությունները որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ հարցը ընդամենը առեւտրի համար էր, ինչի մասին Դուք եւս մեր հարցազրույցներում կանխատեսել էիք։

-Այ՛ո, հիշեք, որ այդ օրերին Թուրքիայում ՆԱՏՏՕ-ի գագաթնաժողովն էր, եւ Իսրայելը Թուրքիայի վրաք այդ օրերին, որպես քաղաքական ճնշման մեթոդ օգտագործեց Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը։ Իսրայելը նման մարտավարությունն օգտագործում է որպես քաղաքական հակաքայլ, իսկ հայկական ողբերգությունն օգտագործվում է Իսրայելի և Թուրքիայի միջև քաղաքական խաղերում:  Նեթանյահուն որպես անհատ կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց Իսրայել պետությունը և Իսրայելի Կնեսեթը պաշտոնապես չեն ճանաչել այն և, ամենայն հավանականությամբ, երբեք չեն էլ ճանաչի:

Չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը հրապարակավ մեղադրում է Իսրայելին պաղեստինցիների ցեղասպանությունը կազմակերպելու մեջ և դատապարտում է Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում, Թուրքիան և Իսրայելը շատ սերտ ռազմական և անվտանգության համագործակցություն ունեն։ Բացի այդ, նրանց առևտրաշրջանառությունը տարեկան կազմում է մի քանի միլիարդ դոլար, այսինքն՝ նրանք իսկապես շատ լավ գործընկերներ են։ 

Ավելին, եթե Թուրքիան և Իսրայելը թշնամիներ են Սիրիայում, ապա Կովկասում նրանք թշնամիներ չեն, այլ՝ ընկերներ։ 2025 թվականի հունվարին վերլուծությունն իրականացրած ինստիտուտը նամակ է ուղարկել Իսրայելի պետությանը՝ առաջարկելով տարեկան 15 միլիարդ շեկելով ավելացնել ռազմական ծախսերը, ինչը կազմում է մոտ 4-5 միլիարդ դոլար, որպեսզի երկիրը զերծ պահի թուրքական հնարավոր ագրեսիայից։ Թուրքիան սահման ունի Սիրիայի հետ, թուրքական զորքերը գտնվում են Սիրիայում։ Արդեն եղել են դեպքեր, երբ իսրայելական և թուրքական ինքնաթիռները հանդիպել են երկնքում, բայց թուրքական ինքնաթիռին չի տրվել առաջադրանք հարվածելու իսրայելական ինքնաթիռին։ Այսինքն՝ Կովկասում թուրքերն ու ադրբեջանցիները լավ հակակշիռ են ծառայում Իրանի դեմ, հետևաբար, Իսրայելը «օգնում է» Թուրքիային և Ադրբեջանին՝ նրանց վաճառելով ամենաժամանակակից զենքը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում