Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ հուլիսի 19-ի աստղագուշակ

Աստղագուշակ

Խոյ: Այսօր շատ զգայուն և ուշադիր կլինեք, ինչի հետևանքով էլ կկարողանաք նկատել այն ամենը, ինչ չեն նկատում ուրիշները։ Հնարավոր է, որ օրվա ընթացքում որոշ խնդիրներ ունենաք, սակայն դրանք արագ կկարգավորվեն։

Ցուլ: Այսօր շատ արագ կմտածեք ու մի շարք նոր ծրագրեր կունենաք։ Այդ մասին մի շտապեք բոլորին պատմել, քանի որ ոչ բոլորը կհասկանան ձեզ։ Սկզբում փորձեք ուսումնասիրել ձեր գաղափարները, հասկանալ, թե դրանք որքանով օգտակար են և միայն հետո բարձրաձայնեք դրանց մասին։

Երկվորյակ: Այսօր հետաքրքիր ու դրական օր է սպասվում։ Օրվա ընթացքում միայն դրական լուրեր կլսեք, ինչն էլ կբարձրացնի տրամադրությունը։ Հնարավոր է, որ այսօր փոքրիկ գումարային շահում ունենաք, սակայն պետք չէ փորձել բախտը, քանի որ ոչ միշտ այսքան հաջողակ կլինեք։

Խեցգետին: Այսօր կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, եթե հնարամտություն դրսևորեք: Ծագած բոլոր խնդիրներին լուծումներ կգտնեք: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Հրաշալի օր է սիրելիների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրությունների, ընկերական հանդիպումների համար:

Առյուծ։ Օրվա առաջին կեսը դժվար թե բարեհաջող դասավորվի: Բավականին զգացմունքային կլինեք, իսկ տրամադրությունը՝ փոփոխական: Քչերին կհաջողվի լեզու գտնել ձեզ հետ: Մի շարք տարաձայնություններ կծագեն: Օրվա երկրորդ կեսն առավել արդյունավետ կդասավորվի:

Կույս: Օրը բավականին բարդ կդասավորվի, սակայն հաջողության հասնելու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենաք:Ամեն բան կախված է նրանից, թե ինչ դաշնակիցներ կընտրեք, և ում խորհուրդներին կհետևեք: Նոր ծանոթների հետ հարաբերություններում առավել զգուշավոր եղեք:

Կշեռք: Լուրջ փոփոխությունները քիչ հավանական են: Կարևոր հարցերում կայունությունը կուրախացնի ձեզ : Այսօր հիմնականում կմտածեք ապագա ծրագրերի մասին, քան որևէ իրական գործով կզբաղվեք, ինչը լավ է, քանզի ապագայի ծրագրերում բոլոր հանգամանքները հաշվի կառնեք։

Կարիճ: Այսօր ֆինանսական հոտառություն կունենաք, ինչը կօգնի որոշ խնդիրներ կարգավորելու հարցում։ Մի վստահեք ոչ ոքի ու մի լսեք ձեզ շրջապատողների խորհուրդները։ Այսօր դուք բոլորից լավ գիտեք, թե ինչ պետք է անեք, որպեսզի հասնեք ձեր նպատակին։

Աղեղնավոր: Այսօր ստիպված կլինեք շատ ջանք գործադրել անհրաժեշտ արդյունքին հասնելու համար: Փորձեք համբերատար լինել ու ամեն առիթով չբռնկվել։ Թույլ մի տվեք, որ զգացմունքները խանգարեն ձեզ։

Այծեղջյուր: Այսօր ինչ-որ մեկին չափազանց նվիրված կլինեք, սակայն նա չի գնահատի ձեր ջանքերը։ Հնարավոր է, որ հիասթափություն ունենաք, ինչն էլ կազդի ամբողջ օրվա տրամադրության վրա։ Փորձեք չմտածել տհաճ իրադարձությունների մասին։

Ջրհոս: Այսօր շատ ռոմանտիկ կլինեք։ Օրվա ընթացքում բարձր տրամադրություն կունենաք և ամեն ինչի մեջ ինչ-որ ռոմանտիկ տարր կտեսնեք։ Նոր ծանոթությունները բավականին հաջող կլինեն, այնպես որ այսօր բաց եղեք բոլոր փորձարկումների ու նոր մարդկանց առջև։

Ձկներ։ Այսօր առաջ շարժվելու և նոր ձեռքբերումներ ունենալու անհագ ցանկություն կունենաք։ Ձեզ ոչինչ չպետք է կանգնեցնի, այնպես որ արեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում։ Օրվա վերջում փոքրիկ դժվարություն կունենաք, սակայն հեշտությամբ կհաղթահարեք այն։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում