«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ-Նախաձեռնություններ

Օգոտստոսի 3-ին սկսվելու է ստորագրահավաք ՀՀ սահմանադրության մեջ փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե նշանակելու համար: Հանրաքվեի իմաստն այն է, որ Հայաստանը չընդունի այնպիսի որոշումներ, որոնք կհակասեն մեր անդամակցությանը Եվրասիական Տնտեսական միությանը: Պարզ ասած, որպեսզի Եվրոպական միության հետ ինտեգրացիայի վերաբերյալ ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունած օրենքը չհանգեցնի Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալուն: Իսկ ավելի պարզ ասած, որպեսզի մեր կոնյակը, ծիրանը, ջերմուկը, ծաղիկը եվ ձուկը կրկին վերադառնան Ռուսաստանի շուկաներ ու խանութներ: 

«Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանի այս մտահաղացման արդյունքում ձեւավորվեց «Եվրասիական Ալյանս» քաղաքացիական նախաձեռնություն, որի դիմումը հաստատեց ԿԸՀ-ն: Օգոստոսի 3-ից, երկու ամսվա ընթացքում, «Եվրասիական Ալյանսը» պետք է հավաքի 200.000 ստորագրություն, որի արդյունքում օրենքով սահմանված կարգով պետք է նշանակվի հանրաքվե: 

Այս իրադրությունը ամբողջովին փոխում է Հայաստանի ներքաղաքական դասավորվածությունը եվ, ըստ էության, գլխավոր ընդդիության դերում հանդես են գալիս ոչ թէ խորհրդարանական մանդատները սուսիկ-փուսիկ վերցրած, իբր ընդդիմադիր կուսակցությունները, այլ հենց  «Եվրասիական Ալյանս»-ը: Թեեվ վերջինս չի գորգռում իշխանափոխության մասին, սակայն, ըստ էության, Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության առումով կատարում է կարեւորագույն՝ Եվրամիությանը ինտեգրվելու` Նիկոլի գծին ընդդիմադիր դեր: 

ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» շարժման համակարգող Հայկ Բաբուխանյանը այս կապակցությամբ նշում է, որ «մեր շարժումը, որի մեջ մտնում են ՍԻՄ-ը, «Ալյանսը» եվ շատ այլ կուսակցություններ եվ ՀԿ-ներ, այս ուղղությամբ արդեն 5 տարի է ինչ պայքարում ենք: Մենք մշտապես հանդես ենք եկել Հայաստանի ԵԱՏՄ-ում մնալու եվ տնտեսապես զարգանալու օգտին: Ես որպես ԱԺ պատգամավոր 2012 թվականից ամենաակտիվ կերպով հանդես էի գալիս ԵԱՏՄ-ի օգտին, իսկ մեր շարժումը անց է կացրել մի շարք կոնֆերանսներ, կլոր սեղաններ, միջազգային ֆորումներ, որտեղ գիտականորեն ապացուցվում էր Հայաստանի համար ԵԱՏՄ-ի անդամակցության կարեվորագույն գործոնը, առանց որի հնարավոր չէ ոչ միայն զարգացնել տնտեսությունը այլեւ պահպանել Հայաստանի ինքնիշխանությունը եվ, անգամ, պետականությունը:

Այժմ մենք ձեվավորում ենք հանրաքվեի համակարգիչ խորհուրդ, որը ներկայիս փուլում զբաղվելու է եւ ստորագրահավաքով, եւ քարոզչական աշխատանքով: Ես դիմում եմ բոլոր կուսակցություններին, շարժումներին, հասարակական միավորումներին, ապրանք արտադրողներին եւ արտահանողներին, կոչ անելով միանալ մեր «Եվրասիական Ալյանսին» եւ մաս կազմել այդ քաղաքացիական նախաձեռնության համակարգիչ խորհրդին: Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թե Ազգային  ժողովում, այլ վերոհիշյալ հանրաքվեում, ուստի կոչ եմ անում նաեւ խորհրդարանական ընդդիմությանը` «Ուժեղ Հայաստան» եվ «Հայաստան» դաշինքներին միանալ մեր նախաձեռնությանը եվ միասնաբար կառուցել Հայաստանի ապագան»: 

 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան