«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նման է, որ Զելենսկուն փոխարինում են ավելի հավատարիմ մեկով

Վերլուծություն

Ու մյուս կող­մից էլ, այն զար­գա­ցում­նե­րը, ո­րոնք ներ­կա պա­հին նկատ­վում են Ուկ­րաի­նա­յում, գա­լիս է Նի­կո­լին եւս մեկ ան­գամ հու­շե­լու (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=345233&l=am), որ ի­րա­կա­նում էլ եվ­րո­պա­կան «տա­նի­քը» հա­վերժ չէ: Այ­սինքն, կա­րող են ան­գամ Զե­լենս­կուն օ­րա­կար­գից հա­նել, էլ ուր մնաց` Նի­կո­լին:

Այս­պես, նե­րուկ­րաի­նա­կան նոր` «Ստ­վա­րաթղ­թե մայ­դա­նը» գնա­լով միայն թե­ժաց­ման մի­տում է ցու­ցա­բե­րում:

Ա­ռա­ջին պլա­նում, ամ­բո­խը պա­հան­ջում է Ֆե­ոդո­րո­վի վե­րա­կանգ­նու­մը եւ Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տար Ա­լեք­սանդր Սիրս­կու հրա­ժա­րա­կա­նը: Տ­րա­մա­բա­նո­րեն, ի­րա­վի­ճա­կը տա­րօ­րի­նակ է: Ուկ­րաի­նա­ցի­նե­րը ա­տում են Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տա­րութ­յա­նը բո­լոր սահ­ման­ներն ան­ցած մո­բի­լի­զա­ցիա­յի պատ­ճա­ռով: Այն դեպ­քում, երբ մո­բի­լի­զա­ցիա­յի հիմ­նա­կան պա­տաս­խա­նա­տուն Ֆե­ոդո­րովն է, ո­րի օ­րոք էլ զին­կո­մի­սա­րիատ­ներն ան­ցան բա­ցար­ձակ «բեզբ­րե­դե­լի»: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նրա հրա­ժա­րա­կա­նը հա­սա­րա­կութ­յան կող­մից բա­ցա­սա­բար ըն­դուն­վեց, ին­չը նշա­նա­կում է, որ քա­րոզ­չա­կան շատ լուրջ ռե­սուրս­ներ են կենտ­րո­նաց­ված այս ա­մե­նի հա­մար:

Այ­սինքն, որ Ուկ­րաի­նա­յում բո­ղո­քի ցույ­ցե­րը` «Ստվա­րաթղ­թե մայ­դա­նը», բե­մադր­ված եւ վ­ճար­ված է, դա հաս­տատ է: Այ­սինքն, կվե­րած­վի՞ այն իշխանափոխության. դա եւս կախ­ված է բե­մադ­րիչ­նե­րի սցե­նա­րից: Այս պա­հին մեկ բան է տե­սա­նե­լի. Զե­լենս­կին հար­վա­ծում է ա­ռաջին հեր­թին այն կադ­րե­րին, ո­րոնք ու­նեն ԱՄՆ-ի կող­մից հո­վա­նա­վո­րող­նե­րի հա­մա­րում: Բայց կան նաեւ դրվագ­ներ, երբ պաշ­տո­նանկ են ար­վում նաեւ «մա­քուր» եվ­րո­պա­կան հո­վա­նա­վոր­յալ­նե­րը: Ու միա­ժա­մա­նակ ա­մե­նուր նշա­նա­կե­լով «ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար­նե­րի», ո­րոնք են­թարկ­վում են ան­ձամբ ի­րեն: Այն է` Զե­լենս­կին զգու­շա­նում է բո­լոր թե­ւե­րից, յու­րա­քանչ­յուր լի­դե­րից, որ կա­րող է ի­րեն պո­տենց­յալ փո­խա­րի­նող դառ­նալ: Իսկ դա նշա­նա­կում է, որ նա, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ու­նի այն մտա­վա­խութ­յու­նը, որ Ա­րեւ­մուտքն ի­րեն կա­րող է ա­մեն պա­հի դուրս գրել:

Ա­մեն ինչ սկսվեց կա­ռա­վա­րութ­յան լու­ծա­րու­մից, ո­րոնք բե­րե­ցին ակն­հայ­տո­րեն ա­րեւմ­տա-­սո­րո­սա­կան թե­ւի կող­մից պաշտ­պա­նութ­յուն պաշտ­պա­նութ­յան նախ­կին նա­խա­րար Ֆե­ոդո­րո­վի ա­ջակ­ցութ­յան բո­ղո­քի ցույ­ցեր: Աս­տի­ճա­նա­բար վե­րած­վե­ցին երկ­րի գլխա­վոր հրա­մա­նա­տար Սիրս­կուն հե­ռաց­նե­լու պա­հան­ջին, որն ու­ղիղ մար­տահ­րա­վեր է Զե­լենս­կուն:

Ուկ­րաի­նա­յի նա­խա­գա­հի հա­մար, թե­րեւս, ա­մե­նավ­տան­գա­վո­րը մնում են այն ազ­դակ­նե­րը, ո­րոնք գա­լիս են Եվ­րո­պա­յից: Այն է` Ֆեո­դո­րո­վը վե­րահս­կում էր եվ­րո­պա­կան փո­ղե­րով ստաց­վող ռազ­մա­կան օգ­նութ­յան մի շարք ծրագ­րեր, եւ նրան հե­ռաց­նե­լը կա­րող է այդ ծրագ­րե­րի հար­ցում խնդիր­ներ ա­ռա­ջաց­նել: Խոս­քը մաս­նա­վո­րապես ա­նօ­դա­չու­նե­րի մա­սին է, ո­րոնց ար­տադ­րութ­յու­նը Եվ­րո­պա­յում, դե­տալ­նե­րի տես­քով տե­ղա­փո­խումն Ուկ­րաի­նա եւ այս­տեղ հա­վա­քու­մը հենց Ֆեո­դո­րո­վի կու­րա­տո­րութ­յան տակ էր: Ընդ ո­րում, ինչ­պես ակ­նար­կում են ուկ­րաի­նա­կան մի շարք աղբ­յուր­ներ, Զե­լենս­կու հա­մար Ֆեո­դո­րո­վից ա­զատ­վե­լու հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մե­կը մաս­նա­վո­րա­պես այս ծրա­գիրն էր: Նախ. Եվ­րո­պա­յում այդ ար­տադ­րութ­յան կազ­մա­կեր­պու­մը լուրջ խնդիր­ներ ա­ռա­ջաց­րեց: Ե­թե Ուկ­րաի­նա­յում ար­տադ­րե­լու դեպ­քում մի­ջին եւ մեծ հե­ռա­հա­րութ­յան ա­նօ­դա­չու­նե­րի հա­մար ա­ռաջ ստաց­վում էր 20-29 հա­զար դո­լար ինք­նար­ժեք, ա­պա եվ­րո­պա­կա­նի տար­բե­րա­կով գի­նը կրկնա­պատկ­վում է` մոտ 60 հա­զա­րի կար­գի: Ժա­մա­նա­կին դա ձեռն­տու էր Զե­լենս­կու կլա­նին. Եր­մա­կի մշա­կած սխե­մա­յով, եր­կու ա­նօ­դա­չու­նե­րից մե­կը մնում էր թղթի վրա. փաս­տաթղ­թե­րով այն ար­տադր­վում էր, հաս­նում Ուկ­րաի­նա, ձե­ւա­կերպ­վում օգ­տա­գործ­ված եւ դուրս գրվում: 50 տո­կո­սի «ձախ» շրջա­նա­ռութ­յան դեպ­քում ամ­սա­կան դա մոտ 1 մի­լիար­դ դո­լա­րի ե­կա­մուտ էր կլա­նի հա­մար: Բայց ա­հա, վեր­ջին եվ­րո­պա­կան վար­կի ստվե­րա­յին կե­տե­րից էր, որ ողջ վե­րահս­կո­ղութ­յու­նը պետք է ի­րա­կա­նաց­նի Ֆեո­դո­րո­վը, ով իր հեր­թին մի շարք մե­խա­նիզմ­նե­րով լիո­վին վե­րահս­կե­լի էր ար­տա­քին կոնկ­րետ կենտ­րոն­նե­րի կող­մից: Այդ մե­խա­նիզ­մով ստաց­վող ա­նօ­դա­չու­նե­րի ծա­վալ­նե­րը եւ է­ֆեկ­տի­վութ­յու­նը կրկնա­պատկ­վեց, ին­չը վեր­ջին մի քա­նի ա­միս­նե­րին տե­սա­նե­լի է: Բայց Զե­լենս­կու կլա­նի «ձախ հաշ­վա­պա­հութ­յու­նը» սկսեց լուրջ կո­րուստ­ներ կրել: Մ­տա­ծում էին մե­խա­նիզ­մը փո­խե­լու եւ ա­նօ­դա­չու­նե­րը զեն­քի «սեւ շու­կա­յով» կան­խի­կաց­նե­լու մա­սին: Սա­կայն չնա­յած Զե­լենս­կու փոր­ձե­րին, 60 հա­զար դո­լա­րա­նոց խիստ թանկ ա­նօ­դա­չու­նե­րը պա­հան­ջարկ չու­նե­ցան: 

­Սա միայն ա­նօ­դա­չու­նե­րի մա­սով: Ուկ­րաի­նա­կան միան­գա­մայն լուրջ աղբ­յուր­նե­րի գնա­հատ­մամբ, ընդ­հա­նուր ամ­սա­կան կո­րուս­տը մո­տե­նում էր եր­կու մի­լիար­դին: Իսկ այդ ֆի­նան­սա­կան կո­րուստ­նե­րը սկսում էին խնդիր­ներ ա­ռա­ջաց­նել երկ­րի ներ­սում` կա­ռա­վա­րե­լիութ­յու­նը եւ իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լու հետ կապ­ված:

Ել­քը ֆեո­դո­րո­վին մին­չեւ վերջ խա­մա­ճի­կա­յին վի­ճա­կում գտնվող մե­կով փո­խա­րի­նելն էր, որի հա­մար նրա դեմ հա­նե­ցին այդ «սեւ հաշ­վա­պա­հութ­յու­նից» իր բա­ժինն ու­նե­ցող Սիրս­կիին եւ գե­նե­րա­լի­տե­տի մի մա­սին: Սա­կայն դա տոր­պե­դա­հար­վեց Եվ­րո­պա­յից. ա­մեն մի պո­տենց­յալ թեկ­նա­ծու ստա­նում է զգու­շա­ցում` ե­թե ո­րո­շի այդ խա­ղի մեջ մտնել, ան­մի­ջա­պես կթի­րա­խա­վոր­վի: Միա­ժա­մա­նակ կազ­մա­կերպ­վեց «Ստ­վա­րաթղ­թե մայ­դա­նը», ո­րը Զե­լենս­կու հա­մար լրջա­գույն ազ­դակ էր: Ա­ռա­վել եւս, որ դրան սկսում են մաս­նակ­ցել նաեւ Ուկ­րաի­նա­յի ա­րեւմտ­յան եւ շատ ա­վե­լի ա­րեւմ­տա­կա­նաց­ված հատ­վա­ծի ղե­կա­վար­ներ, օ­րի­նակ` Լ­վո­վի քա­ղա­քա­պե­տի տես­քով կամ Կիե­ւի քա­ղա­քա­պե­տի ա­ջակ­ցութ­յամբ:

­Զե­լենս­կուն այս պա­հին ներ­կա­յաց­վում է Սիրս­կիին հե­ռաց­նե­լու պա­հանջ: Սա­կայն դա են­թադ­րում է, որ նրան կփո­խա­րի­նի ա­րեւմտ­յան տե­րե­րին ու­ղիղ գծով են­թարկ­վող մե­կը: Այդ դեպ­քում Զե­լենս­կին լիո­վին կորց­նե­լու է բա­նա­կի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յու­նը:

­Զե­լենս­կին, ի­հար­կե, դի­մադ­րում է: Բայց այն, որ Ա­րեւ­մուտ­քում նրան սկսում են ա­վե­լի ու ա­վե­լի ըն­կա­լել, որ­պես վե­րահս­կո­ղութ­յու­նից դուրս ե­կած, ո­րին պետք է փո­խա­րի­նել ա­վե­լի հա­վա­տա­րիմ մե­կով, դա եւս սկսել է տե­սա­նե­լի դառ­նալ:

­Թե այս պատ­մութ­յունն ին­չով եւ ինչ­պես կանդ­րա­դառ­նա ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի վրա, դա ար­դեն հար­ցի մյուս կողմն է: Ընդ ո­րում, նաեւ պետք է հաշ­վի առ­նել էս­կա­լա­ցիա­յի մա­կար­դա­կի ներ­կա­յիս ա­ճը:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան