«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թե փողի իշխանությամբ, այլ օրենքի իշխանությամբ. Հայտնի իրավապաշտպանի բացառիկ հարցազրույցը

Իրավական

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու Գլխավոր դատախազության միջնորդության քննությունը կշարունակվի վաղը:  Արդյո՞ք ԿԸՀ-ն իրավասու է  քննել այդ միջնորդությունը, թե՞ այդ լիազորությունն արդեն պատկանում է Ազգային ժողովին, այն դեպքում, երբ նորընտիր Ազգային ժողովն իր առաջին նիստը գումարելու է միայն օգոստոսի 2-ին։

Այս եւ օրակարգային այլ հարցերի շուրջ «Իրավունքը» խնդրել է մեկնաբանությունը աղմկահարույց գործերով հայտնի իրավապաշտպան, միջազգային իրավունքի ողորտում իր ուրույն հետքը թողած փաստաբան Լեվոն Բաղդասարյանից, ով նախ նկատեց.


- Այդ հարցի պատասխանը կարծում եմ ճիշտ կլինի ստանալ Նարեկ Կարապետյանի փաստաբանից, միջնորդությունը ներկայացնող և քննող լիազոր մարմիններից։

- Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքը մեր և մեր ընթերցողների համար  լինելու է օբյեկտիվ և հեղինակավոր, խնդրում ենք չմերժել։


- Որպեսի տպավորություն չստեղծվի, որ խուսափեցի պատասխանից, ընթերցողը թող այն դիտի, որպես մասնագիտական կարծիք, ոչ ավել։ Այս իրավիճակում որևէ իրավական փակուղի չեմ տեսնում։ Հիմնական օրենքը   տարանջատում է «ընտրված պատգամավոր» և «պատգամավորի լիազորություններն ստանձնած պատգամավոր» կարգավիճակները։ Մանդատի տրամադրումն ինքնին դեռ չի նշանակում, որ անձը սկսել է իրականացնել պատգամավորի սահմանադրական լիազորությունները։ Դրանք սկսվում են միայն նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի բացման պահից։
Հետևաբար, մինչև օգոստոսի 2-ը Նարեկ Կարապետյանը դեռևս հանդիսանում է ընտրված պատգամավոր, որը չի ստանձնել իր լիազորությունները։ Այդ պատճառով գլխավոր դատախազի միջնորդությունը քննելու իրավասությունը շարունակում է պատկանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Միայն Ազգային ժողովի առաջին նիստից և պատգամավորական լիազորությունների ստանձնումից հետո անձեռնմխելիության հարցը կանցնի արդեն Ազգային ժողովի իրավասությանը
Այսինքն՝ իրավական տեսանկյունից ԿԸՀ-ն մինչև նոր գումարման Ազգային ժողովի լիազորությունների մեկնարկը շարունակում է մնալ այդ հարցը լուծելու իրավասու մարմինը։

- Պարոն Բաղդասարյան, Ազգային ժողով անցան նախկին իշխանությունները, գործող իշխանությունը և օլիգարխիկ ուժերը, մինչդեռ Ձեր կողմից ղեկավարվող քաղաքական ուժը խորհրդարան չմտավ։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված քաղաքական իրավիճակը։

- Ես սա ԴՕԿ կուսակցության պարտությունը չեմ համարում։ Սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների այն հատվածի պարտությունն է, որը ցանկանում էր տեսնել օրենքի իշխանություն, բայց բախվեց վարչական ռեսուրսի, համատարած ընտրակաշառքի և քաղաքական կապիտալի գերիշխանությանը։

Այսօր խորհրդարանում ներկայացված են նախկին համակարգը, գործող իշխանությունը և օլիգարխիկ շահերը սպասարկող ուժերը։ ԴՕԿ կուսակցությունը միակ քաղաքական ուժն էր, որը մերժել էր թե՛ նախկիններին, թե՛ ներկաներին և պայքարում էր բացառապես օրենքի դիկտատուրայի հաստատման համար։

Մենք խորհրդարան չմտանք, բայց մեր գաղափարները չեն պարտվել։ Երբ քաղաքական համակարգը կառուցվում է վարչական ռեսուրսի և ընտրակաշառքի վրա, պարտվում է ոչ թե գաղափարը, այլ արդար ընտրությունը։

Մեր պայքարը չի ավարտվել։ Այն նոր է սկսվում, որովհետև Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թե փողի իշխանությամբ, այլ օրենքի իշխանությամբ։
   Ավելին, միակ քաղաքական ուժն էր, որի ծրագրում դրված էր մարզերի լուծարումն, ինչ այսօր կարծես կառավարության օրակարգում է ։ Ցանկալի է նաև գյուղապետերի ընտրությունը ևս վերացնել ու դարձնել գործադիրի կողմից  նշանակովի։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան