«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դիմորդների ընդամենը 58%-ն է կարողացել դրական գնահատական ստանալ․ Կրթության փորձագետը ահազանգում է

Հանդիպում

Այս տարի բուհերում ընդունելության արդյունքներով 3100 թափուր տեղ է մնացել, որից 250-ը պետական պատվերով նախատեսված անվճար տեղերն են։ Դա նշանակում է, որ պետությունը գումար է հատկացրել, բայց ուսանողը չի եկել բուհ։ Այս մասին, ըստ էության,  ահազանգում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, միառժամանակ ընդգծելով․

-2017 թվականից սկսած պետական բուհեր ընդունվողների թիվն անընդհատ նվազում է։ 2017 թվականին բուհեր ընդունվել է 17 000-ից ավելի ուսանող, իսկ այսօր՝ 10 000-ից քիչ։ Մյուս տարի այդ թիվը մոտավորապես կկրկնակի նվազի, որովհետև նվազման միտումն անընդհատ պահպանվում է։ Սրա վրա մի քանի գործոն է ազդում։ Առաջինը դեմոգրաֆիական վիճակն է, այդ թվում՝ արտագաղթը, որովհետև այդ տարիքի շատ երիտասարդներ պարզապես հեռանում են Հայաստանից։
 Բացի դրանից՝ ծնելիությունն անընդհատ նվազում է։ Օրինակ, 2025 թվականին, եթե չեմ սխալվում, ծնվել է 32 000 երեխա, մինչդեռ դրանից երեք տարի առաջ՝ 37 000։ Պատկերացնում եք, թե ինչ տեմպերով է անկումը։

Մասնագետի գնահատմամբ․

-Հաջորդ խնդիրը ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակն է։ Մեր դիմորդներից շատերը սոցիալապես անապահով ընտանիքներից են և պատրաստ չեն վճարել ուսման համար, դրա համար էլ պարզապես չեն դիմում։ Կա նաեւ, ցավոք սրտի, անգրագիտության աննախադեպ մակարդակ։ Այս տարի դիմորդների ընդամենը 58%-ն է կարողացել դրական գնահատական ստանալ։ Անցած տարի այդ ցուցանիշը 67% էր։ Սա նշանակում է, որ դիմորդների գրեթե կեսը չի կարողանում նույնիսկ երկու քննությունից նվազագույն դրական գնահատական ստանալ։
Եվ այս ամենը բերում է այն եզրահանգման, որ կրթության համակարգը կառավարման տեսանկյունից գտնվում է անհուսալի ձեռքերում։ Մարդիկ են, որոնք որևէ հետագիծ չունեն այս ոլորտում, եկել են ու որոշումներ են կայացնում, և այդ որոշումների արդյունքում մեր երիտասարդներից շատերը պարզապես չեն գնում բարձրագույն կրթություն ստանալու։

Ավելի քան 100 մասնագիտություններով այս տարի որևէ դիմորդ չի եղել, իսկ մոտ 50 մասնագիտություններով ընդամենը 1 կամ 2 դիմորդ է եղել։ Իսկ իրավիճակը փոխելու համար պետք է փոխվի ընդունելության կարգը։ Դիմորդները դարձել են ավելի պրագմատիկ և ընտրում են այն մասնագիտությունները, որոնց շնորհիվ հետագայում կարող են հեշտությամբ մուտք գործել աշխատաշուկա։ Նրանց այլևս չի հետաքրքրում, թե պետությունն այս կամ այն մասնագիտության վերաբերյալ ինչ հայտարարություններ է անում։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան