«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԱՄՆ-ն 10-12,5 տոկոս ​​նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

Միացյալ Նահանգները ներմուծման նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ՝ այս քայլը բացատրելով  հարկադիր աշխատանքի դեմ պայքարով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարություն է տարածել ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի գրասենյակը:

Նշվում է, որ որոշումը նախատեսում է 10% կամ 12,5% ​​մաքսատուրքեր 60 առևտրային գործընկերների համար՝ որոշակի բացառությունների հաշվառմամբ։

«Միացյալ Նահանգներն աշխարհում միակ երկիրն է, որն արգելում է հարկադիր աշխատանքով արտադրված ապրանքների ներմուծումը և արդյունավետորեն կիրառում այն։ Նախագահ Թրամփը կոչ է անում բոլոր առևտրային գործընկերներին միանալ Միացյալ Նահանգներին՝ համաշխարհային մատակարարման շղթաներից հարկադիր աշխատանքը վերացնելու գործում», – նշված է հայտարարության մեջ։

Այս գործողությունը վերաբերում է ԱՄՆ 60 խոշորագույն առևտրային գործընկերներին, որոնք կազմում են ԱՄՆ ներմուծման 99,4%-ը

Ըստ ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի՝ 10% մաքսատուրքեր կսահմանվեն այն երկրների նկատմամբ, որոնք պարտավորվել են ընդունել և կիրառել ներմուծման արգելք հարկադիր աշխատանքով արտադրված ապրանքների համար, իսկ այն երկրները, որոնք նման արգելք չեն ընդունել, կհարկվեն 12,5% ​​մաքսատուրքով։

Հայաստանը երկրների ցանկում չկա։

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ են մտել հուլիսի 24-ին՝ ԱՄՆ Արևելյան ժամանակով ժամը 00:01-ից (Երևանի ժամանակով՝ ժամը 08:01-ից):

Դրանք փոխարինելու կգան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած 10% ժամանակավոր գլոբալ մաքսատուրքերին: Այդ մաքսատուրքերի ժամկետը, որոնք սահմանել էին 150 օրով, լրանում էր հուլիսի 24-ին: Թրամփն այդ միջոցները սահմանել էր փետրվարին, այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել 2025 թվականին ընդունված մաքսատուրքերը:

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան