Ապոկալիպսիսը երբեք այսքան հավանական չէր եղել

Վերլուծություն

Այս­պի­սով, տե­ւա­կան ընդ­մի­ջու­մից հե­տո Մոսկ­վան եւ Վա­շինգ­տո­նը արտ­գործ­նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով պաշ­տո­նա­կան հան­դի­պում ու­նե­ցան: Ճիշտ է, Լավ­րո­վի եւ Ռու­բիո­յի հան­դի­պու­մը մի կես ժա­մի չափ տե­ւեց, սա­կայն ի­մաս­տա­յին ա­ռու­մով այն չա­փա­զանց կա­րե­ւոր էր:

ՈՐՆ ԷՐ ԼԱՎՐՈՎ–ՌՈՒԲԻՈ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԻՄԱՍՏԸ

­Բանն այն է, որ ռուս­-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ներ­կա պա­հին առն­վազն բա­վա­կա­նին տա­րօ­րի­նակ ի­րա­վի­ճակ է: Վեր­ջին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նները, ո­րոնք եր­կու երկր­ներն ու­նե­ցել են ա­ռա­ջին դեմ­քե­րի մա­կար­դա­կով, ձեռք են բեր­վել Ալ­յաս­կա­յում` Ան­քո­րի­ջում ան­ցած տար­վա ամ­ռա­նը: Այն այս պա­հին էլ պաշ­տո­նա­պես չե­ղարկ­ված չէ, թեեւ Ռու­սաս­տա­նը քա­նիցս բարձր մա­կար­դա­կով հայ­տա­րա­րել է, որ գործ­նա­կա­նում դրանք դար­ձել են չաշ­խա­տող պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ններ: Չ­նա­յած դրան, ԱՄՆ­-ից հա­ման­ման ռեակ­ցիա չկա, ո­րը վերջ­նա­կա­նա­պես պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի փու­լը կփա­կեր:

Ս­րա­նից էլ զատ, թեեւ Ան­քո­րի­ջի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րը, ո­րոնք, ի դեպ, ինչ­պես քա­նիցս հրա­պա­րա­կավ հայ­տա­րար­վել է, ձեռք են բեր­վել ա­մե­րիկ­յան կող­մի ա­ռա­ջարկ­նե­րի հի­ման վրա, ո­րը են­թադ­րում էր ԱՄն­-ի միջ­նոր­դութ­յու­նը, այն է` առն­վազն չե­զո­քութ­յուն ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մում, սա­կայն ներ­կա պա­հին Մոսկ­վան ար­դեն պաշ­տո­նա­պես է Վա­շինգ­տո­նին մե­ղադ­րում է Ուկ­րաի­նա­յին միան­գա­մայն կոնկ­րետ ռազ­մա­կան օ­ժան­դա­կութ­յուն ցու­ցա­բե­րե­լու մեջ: Այդ մա­սին Ռու­բիո­յի հետ հան­դի­պու­մից ա­ռաջ նաեւ Լավ­րո­վը նման ի­րա­վի­ճակ ի ցույց դրեց.

1. Ռու­սաս­տա­նը Ի­րա­նին զենք չի մա­տա­կա­րա­րում։

2. Ա­մե­րի­կա­ցի­նե­րը ան­մի­ջա­կա­նո­րեն ներգ­րավ­ված են Ռու­սաս­տա­նում ուկ­րաի­նա­կան զեն­քի, այդ թվում՝ քա­ղա­քա­ցիա­կան օբ­յեկտ­նե­րի վրա հար­ձա­կում­նե­րի մեջ։

3. Մոսկ­վան են­թադ­րում է, որ ԱՄՆ-ն դեռեւս չի հետ վերց­րել Ան­քո­րի­ջում ար­ված իր ա­ռա­ջարկ­նե­րը։

Ս­րանք շատ կա­րե­ւոր թե­զեր են: Ի­րա­նի մա­սով. թեեւ ա­րեւմտ­յան, ա­վե­լի կոնկ­րետ`գլո­բա­լիս­տա­կան աղբ­յուր­նե­րը «են­թադ­րում» են, թե Մոսկ­վան օգ­նում է Թեհ­րա­նին հե­տա­խու­զա­կան տվյալ­նե­րով, որ ի­րա­նա­կան ու­ժե­րը գերճշգ­րիտ հար­ված­ներ հասց­նեն տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­րիկ­յան օբ­յեկտ­նե­րին, սա­կայն Լավ­րովն իր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով հա­կա­ռակն է պնդում: Այ­սինքն, ե­թե ու­նեք նման կոնկ­րետ ա­պա­ցույց­ներ, ներ­կա­յաց­րեք:

­Հա­ջոր­դը. ե­թե ԱՄՆ–ն ան­մի­ջա­կան ներգ­րավ­վա­ծութ­յուն ու­նի Ռու­սաս­տա­նին հար­ված­նե­րի հար­ցում, ա­պա դա մեկ բան է նշա­նա­կում` չհայ­տա­րար­ված պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ ՌԴ­-ի դեմ: Ու երբ Լավ­րովն այդ մա­սին բարձ­րա­ձայն է խո­սում, դա ակ­նարկ է հե­տեւ­յա­լի մա­սին` կա­րող ենք ա­պա­ցու­ցել:

­Վեր­ջա­պես, Ան­քո­րի­ջի մա­սին Լավ­րո­վի խոս­քե­րի տո­ղա­տա­կե­րում այս միտքն է. ե­թե Վա­շինգ­տոնն այն կար­ծի­քին է, որ Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը դեռ գոր­ծում են, թող բա­րի լի­նի ի­րա­կա­նաց­րել: Ե­թե չի գոր­ծում, ու­րեմն ա­մեն բան գա­լիս է այն պարզ ի­րո­ղութ­յա­նը, որ ԱՄՆ-ն ուղ­ղա­կիո­րեն ներգ­րավ­ված է Ռու­սաս­տա­նի դեմ պա­տե­րազ­մում: Այ­սինքն, որ Մոսկ­վան հե­տայ­սու իր կուր­սը հենց այդ ի­րո­ղութ­յու­նից ել­նե­լով կկա­ռու­ցի:

­Սա խոր­քա­յին ի­մաս­տով նշա­նա­կում է հե­տեւ­յա­լը. Լավ­րո­վի գնա­հա­տում­ներն այն մա­սին են, որ Ուկ­րաի­նա­կան թե­ման ըն­դա­մե­նը երկ­րոր­դա­յին ֆոն է: Շատ ա­վե­լի խոր­քա­յին է այն, որ ՌԴ­-ի եւ ԱՄՆ­-ի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ներ­կա պա­հին էլ ա­վե­լի սուր եւ ռազ­մա­կա­նաց­ված ճգնա­ժա­մի մեջ են, ինչ­պի­սին չկար ան­գամ Կա­րիբ­յան ճգնա­ժա­մի եւ «Սա­ռը պա­տե­րազ­մի» ժա­մա­նակ­նե­րում: Այ­սինքն, որ երկր­նե­րի մի­ջեւ մի­ջու­կա­յին հար­ված­նե­րի փո­խա­նակ­ման հա­վա­նա­կա­նութ­յու­նը, ե­թե Կա­րիբ­յան ճգնա­ժա­մի օ­րե­րին գնա­հատ­վում էր շատ բարձր, ա­պա հի­մա դրա­նից էլ են սրաց­ման կողմ ան­ցել: Կարճ ա­սած, ե­թե լու­ծում չլի­նի, ա­պա հե­տա­գա ցան­կա­ցած սցե­նար միան­գա­մայն հա­վա­նա­կան է:

Ու նման է, որ Լավ­րո­վի այդ մե­սիջ­նե­րը Վա­շինգ­տոնն այդ­պես էլ ըն­դու­նեց: Ռու­բիոն իր հեր­թին, մինչ Լավ­րո­վի հետ հան­դի­պու­մը, ընդգ­ծեց, որ Ռու­սաս­տա­նը եւ ԱՄՆ-ն մ­նում են աշ­խար­հի ա­մե­նա­մեծ մի­ջու­կա­յին տե­րութ­յուն­նե­րը, հետ­եւա­բար, նրա կար­ծի­քով, եր­կու երկր­նե­րի միջեւ շփում­նե­րից հրա­ժար­վե­լը ան­պա­տաս­խա­նա­տու կլի­նի մի­ջազ­գա­յին անվ­տան­գութ­յան տե­սանկ­յու­նից:

Ի­հար­կե, ԱԳ նա­խա­րա­րի եւ Պետ­քար­տու­ղա­րի հան­դի­պու­մից վերջ­նա­կան լու­ծում­ներ չէին սպաս­վում: Այդ­պես էլ ե­ղավ. ՌԴ ԱԳՆ-ն ե­րեկ­վա հան­դիպ­ման մա­սին տե­ղե­կաց­րեց միայն այս­քա­նը.

1. Լավ­րո­վը Ռու­բիո­յին ներ­կա­յաց­րել է ՀՌՕ գո­տում տի­րող ի­րա­կան ի­րա­վի­ճա­կը եւ­ ընդգ­ծել Կի­եւի ռե­ժի­մին զենք մա­տա­կա­րա­րե­լու ա­նըն­դու­նե­լիութ­յու­նը։

2. Լավ­րո­վը վե­րա­հաս­տա­տել է Ռու­սաս­տա­նի պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը խա­ղա­ղութ­յան եւ Ան­քո­րի­ջում Պու­տին-Թ­րամփ հան­դիպ­ման ժա­մա­նակ Միաց­յալ Նա­հանգ­նե­րի կող­մից ներ­կա­յաց­ված ա­ռա­ջարկ­նե­րին իր հա­վա­տար­մութ­յու­նը։

3. Ռու­սաս­տա­նը կոչ է ա­րել խա­ղաղ ճա­նա­պար­հով լու­ծել Միաց­յալ Նա­հանգ­նե­րի, Իս­րա­յե­լի եւ Ի­րա­նի միջեւ հա­կա­մար­տութ­յու­նը...

­Սա հե­տեւ­յա­լի մա­սին է: Մոսկ­վան ար­դեն պաշ­տո­նա­պես Վա­շինգ­տո­նին է ներ­կա­յաց­րել իր բո­լոր գնա­հա­տում­նե­րը, դրան­ցից բխող ռիս­կե­րը եւ հնա­րա­վոր լու­ծում­նե­րը, ո­րոնք չեն շրջան­ցում նաեւ ի­րա­նա­կան օ­րա­կար­գը: Այ­սինքն, գնդա­կը տե­ղա­փոխ­վեց ա­մե­րիկ­յան կի­սա­դաշտ, ու հի­մա Վա­շինգ­տո­նը պետք է մտա­ծի ու ո­րո­շի, թե որ ուղ­ղութ­յամբ է ա­ռաջ շարժ­վե­լու` հե­տա­գա սրա­ցում­նե­րի՞, ո­րոնց հե­տե­ւանք­նե­րը կա­րող են ա­մե­նա­կա­տաստ­րո­ֆիկ տես­քով ար­տա­հայտ­վել, թե՞ վե­րա­դառ­նա­լու է Ալ­յաս­կա­յում իր իսկ ա­ռա­ջարկ­նե­րի հի­ման վրա ձե­ւա­վոր­ված կար­գա­վոր­ման դաշտ: Ընդ ո­րում, նաեւ հաշ­վի առ­նե­լով այն ի­րո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք ա­ռա­ջա­ցել են այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից հե­տո ռազ­մա­դաշ­տում եւ ոչ միայն:

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ԱՄՆ–ԻՑ

Այս­պի­սով, այս փու­լում ի՞նչ է սպա­սե­լի Վա­շինգ­տո­նից: Թ­րամ­փի հա­մար ար­դեն սո­վո­րա­կան դար­ձած աշ­խա­տաո­ճը, երբ բա­նակ­ցությ­ուն­նե­րի ի­մի­տա­ցիա է ստեղ­ծում, եւ դրանց քո­ղի տակ փոր­ձում է ա­ռա­վե­լութ­յու­ններ ձեռք բե­րել հա­ջորդ հար­վա­ծի հա­մար, կար­ծես թե այս դեպ­քում չի աշ­խա­տի: Դա Մոսկ­վան հեր­թա­կան ան­գամ տե­սել է. Ալ­յաս­կա­յում պայ­մա­նա­վոր­վե­ցին, ռուս­նե­րը նկա­տե­լիո­րեն թու­լաց­րին ռազ­մա­կան տեմ­պե­րը, բայց փո­խա­րե­նը Ա­րեւ­մուտքն Ուկ­րաի­նա­յին վե­րա­զի­նեց ա­նօ­դա­չու­նե­րով եւ սկսեց հար­վա­ծել ռու­սա­կան թի­կունք­նե­րին: Ե­թե հի­մա եւս Մոսկ­վան մտնի այդ ծու­ղա­կը, ա­պա ով ի­մա­նա, հե­տա­գա վե­րա­կանգ­նու­մը ի­րա­տե­սա­կան կլի­նի՞: Բայց փո­խա­րե­նը, ներ­կա փու­լում ռու­սա­կան ու­ժերն էա­պես մե­ծաց­րել են ակ­տի­վութ­յու­նը ոչ միայն բուն ռազ­մա­ճա­կատ­նե­րում, այլ ուկ­րաի­նա­կան թի­կունք­նե­րին հար­ված­նե­րի հար­ցում, ար­դեն գործ­նա­կա­նում չե­զո­քաց­նում են Ուկ­րաի­նա­յի նա­վա­հանգս­տա­յին պո­տենց­յա­լը, որն ար­դեն սկսել է ստի­պել ա­րեւմտ­յան մա­տա­կա­րա­րում­նե­րը տե­ղա­փո­խել ցա­մաք: Իսկ դա ոչ միայն ա­վե­լի բարդ է, այլ նաեւ ռու­սա­կան ու­ժե­րը սկսել են հար­վա­ծի տակ պա­հել նաեւ ցա­մա­քա­յին հիմ­նա­կան կա­պու­ղի­ներն ու շար­ժը: Ու չկա նա­խադր­յալ, ո­րը թույլ կտար են­թադ­րել, որ Մոսկ­վան նո­րից կմտնի բա­նակ­ցա­յին ծու­ղակ` թու­լաց­նե­լով իր հար­ված­նե­րը:

­Վա­շինգ­տո­նի երկ­րորդ տար­բե­րակն ան­նա­խա­դեպ սրա­ցում­նե­րի գնալն է: Դա բա­ցառ­վող տար­բե­րակ չէ. այն, որ ա­մե­րիկ­յան Սե­նա­տում շրջա­նա­ռում են ՌԴ­-ի դեմ նոր պատ­ժա­մի­ջո­ցա­յին փա­թեթ, ո­րը են­թադ­րում է ոչ միայն ռուս­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցող երկր­նե­րին մի քա­նի հար­յուր տո­կո­սա­նոց մաք­սա­տուր­քե­րի ա­ռա­ջադ­րում, այլ ան­գամ պատ­ժա­մի­ջոց­ներ են սահ­մա­նում ան­ձամբ Պու­տի­նի դեմ, սա ար­դեն կա­րե­լի է ոչ թե նույ­նիսկ սրա­ցում, այլ պա­տե­րազ­մի հայ­տա­րա­րում ըն­կա­լել: Ու սա հենց այն է, ին­չի մա­սին զգու­շաց­նում է Լավ­րո­վը, թե ար­դեն իսկ հա­սել ենք այն ծայ­րա­կե­տին, ո­րից այն կողմ պարզ ուր­վագծ­վում է մի­ջու­կա­յին բա­խու­մը: Ընդ ո­րում, դրա­նով Մոսկ­վան պարզ ցույց է տա­լիս, որ ոչ թե միայն հետ քաշ­վել չի պատ­րաստ­վում, այլ, պար­զա­պես, որ հետ քաշ­վե­լու տեղ չու­նի` այս կողմ կամ այն կողմ տար­բե­րակն է: Ու, կրկնենք, հենց դա էր, որ Ռու­բիո­յի մի­ջո­ցով փո­խանց­վեց Վա­շինգ­տո­նին:

ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

Եր­րորդ տար­բե­րա­կը, որն ու­նի Վա­շինգ­տո­նը, ռեալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գնալն է` սկսած ուկ­րաի­նա­կան հար­ցից: Այս ուղ­ղութ­յամբ եւս­ Վա­շինգ­տո­նին ըն­դա­մե­նը ցան­կութ­յուն է պետք, որ­քան էլ, որ Կիե­ւը ե­ղել եւ մնում է գլո­բա­լիս­տա­կան ազ­դե­ցութ­յան տակ:

Գ­լո­բա­լիստ­նե­րը, ի­հար­կե, ներ­կա փու­լում մտա­ծում են լրա­ցու­ցիչ տար­բե­րակ­նե­րի մա­սին, ե­թե հան­կարծ Զե­լենս­կին չկա­րո­ղա­նա դի­մադ­րել Թ­րամ­փի պա­հանջ­նե­րին: Ա­մեն դեպ­քում այն, որ ԱՄՆ նա­խա­գահն ար­դեն իսկ իր է­մի­սար­նե­րին` Ո­ւիտ­կո­ֆին եւ Քուշ­նե­րին ու­ղար­կում է Զե­լենս­կու հետ խո­սե­լու, ակ­նարկ է, որ ո­րո­շա­կի նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը կան:

Ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ո­րոնք վեր­ջին ժա­մա­նակ­ներս ծա­վալ­վում են Կիե­ւում, այդ թվում` Զե­լենս­կու գլխին կախ­ված «մայ­դա­նի» սպառ­նա­լի­քը, ո­րի ազ­դե­ցութ­յան տան նա ան­գամ գնաց իր գրպա­նա­յին գե­րա­գույն հրա­մա­նա­տար Սիրս­կուն փո­խե­լու քայ­լին, գա­լիս է հու­շե­լու, որ Կիե­ւում իշ­խա­նա­փո­խութ­յան սցե­նա­րին ի­րոք գլո­բա­լիստ­նե­րը լուրջ են մո­տե­նում: Բա­նը հա­սել է այն փու­լին, որ ան­գամ գլո­բա­լիս­տա­կան հար­վա­ծա­յին ու­ժե­րից մե­կը` The Times-ն­ է բաց տես­քով մե­սիջ­ներ հղում, որ Ուկ­րաի­նա­յի նախ­կին պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Ֆե­ոդո­րո­վին դի­տար­կում են Զե­լենս­կու ի­րա­վա­հա­ջորդ, ո­րի հա­մար էլ նրան հա­մա­ռո­րեն փոր­ձում են վե­րա­դարձ­նել իր նախ­կին պաշ­տո­նին: Հաշ­վարկն էլ է հաս­կա­նա­լի. Զե­լենս­կու եւ հա­ջոր­դող մեկ­-եր­կու հրա­ժա­րա­կան­նե­րի դեպ­քում կա­րե­լի է Ֆեո­դո­րո­վին ար­հես­տա­կա­նո­րեն սար­քել երկ­րի նա­խա­գա­հի պաշ­տո­նա­կա­տար, ընդ ո­րում` ան­ժամ­կետ, նույն «հիմ­քե­րով», ո­րոն­ցով էլ Զե­լենս­կին մնում է: Չ­նա­յած, Զե­լենս­կին եւս հաս­կա­նում է այդ ա­մե­նի հե­տե­ւանք­ները, նաեւ, որ պաշ­տո­նից զրկվե­լով, իր անձ­նա­կան անվ­տան­գութ­յունն ար­դեն քոռ կո­պե­կի ար­ժեք էլ չի ու­նե­նա: Մի խոս­քով, իս­կա­կան գզվռտոց է սկսվել...

­Սա­կայն ԱՄ­Նի հա­մար ան­գամ էա­կան չէ, թե ով է լի­նե­լու Ուկ­րաի­նա­յի նա­խա­գա­հի ա­թո­ռին նստա­ծը, ե­թե ի­րոք ո­րո­շի գնալ խա­ղա­ղութ­յան ուղ­ղութ­յամբ: Այ­սինքն, բա­վա­կան է, որ ԱՄՆ-ն դա­դա­րեց­նի զենք մա­տա­կա­րա­րելն Ուկ­րաի­նա­յին, այդ թվում` Եվ­րո­պա­յի մի­ջո­ցով եւ ար­գե­լա­փա­կի Starlink-ը, որ ցան­կա­ցա­ծը, ով էլ լի­նի իշ­խա­նութ­յան ղե­կին, կա­տա­րի բո­լոր պա­հանջ­նե­րը:

­Բայց Թ­րամ­փը դա կցան­կա­նա՞. սա է ամ­բողջ հար­ցը:

­Լավ­րո­վի հետ հան­դի­պու­մից հե­տո Զե­լենս­կին հայ­տա­րա­րեց, որ ԱՄՆ-ն պատ­րաստ է կա­ռու­ցո­ղա­կան դեր խա­ղալ ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան ա­վար­տի գոր­ծում: Բայց սա կա­րող է նշա­նա­կել ինչ­պես նոր բա­նակ­ցա­յին ի­մի­տա­ցիա­յի փորձ, այն­պես էլ` խա­ղա­ղութ­յան ի­րա­կան ձգտում` ներ­կա ծայ­րա­հեղ սրված ի­րո­ղութ­յու­ններից ել­նե­լով: Չ­նա­յած, դա շատ ա­րագ տե­սա­նե­լի կդառ­նա:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70012 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում