Ի՞նչ է անելու Նիկոլն այդպես էլ ԵՄ չհասած «հոտած լոլիկների» հետ

Վերլուծություն

­Նավ­թի հա­մաշ­խար­հա­յին գնե­րը նո­րից հա­սան 100 դո­լար/բա­րե­լի շե­մին: Եվ, ըստ ա­մե­նայ­նի, հեր­թա­կան թռիչքն է լի­նե­լու: Ե­րեկ ե­մեն­ցի հու­սիթ­նե­րը, ի­րա­կա­նաց­նե­լով ի­րենց սպառ­նա­լիք­նե­րը, սկսե­ցին հար­ված­ներ հասց­նել Սաուդ­յան Ա­րա­բիա գնա­ցող­-ե­կող նա­վե­րին: Դա բա­վա­կան էր, որ դե­պի Բաբ էլ–­Ման­դե­բի նե­ղուց շարժ­վող տասն­յա­կի չափ նա­վեր միան­գա­մից փո­խեին ի­րենց եր­թու­ղին:

Մ­յուս կող­մից, Ի­րա­նը հայտ­նեց, որ Հոր­մու­զի նե­ղու­ցի «այ­լընտ­րան­քա­յին եր­թու­ղի» կոչ­վա­ծը լիո­վին ա­կա­նա­պատ­ված է: Մ­նում է ի­րա­նա­կան եր­թու­ղին, ո­րով անց­նելն ա­ռանց թույլտ­վութ­յան հնա­րա­վոր չէ: Արդ­յուն­քում գործ­նա­կա­նում պա­րա­լիզ­ված են հա­մաշ­խար­հա­յին բեռ­նաշր­ջա­նա­ռութ­յան հա­մար եր­կու կա­րե­ւո­րա­գույն նե­ղուց­նե­րը, ո­րը, ի­հար­կե, սկսե­լու է միան­գա­մայն նոր ի­րո­ղութ­յու­ներ ա­ռա­ջաց­նել աշ­խար­հով մեկ:

Ա­ռա­ջին հեր­թին, խնդի­րը վե­րա­բե­րում է Թ­րամ­փին, ով պետք է վերջ­նա­կա­նա­պես կողմ­նո­րոշ­վի Ի­րա­նի հար­ցով: Այն է` մե­ծաց­նո՞ւմ է ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յու­ննե­րի մասշ­տաբ­նե­րը` փոր­ձե­լով ծնկի բե­րել Ի­րա­նին եւ բա­ցել այդ եր­կու կա­րե­ւո­րա­գույն ջրա­յին ու­ղի­նե­րը: Ընդ ո­րում, ան­գամ ա­մե­րիկ­յան աղբ­յուր­ներն են ընդգ­ծում, որ ո­րե­ւէ ե­րաշ­խիք չկա հա­ջո­ղութ­յան հար­ցում: Կամ երկ­րորդ տար­բե­րա­կը` գնո՞ւմ է Ի­րա­նի հետ ռեալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ այն պա­հից, երբ այս գլո­բալ խա­ղի մեջ Ի­րա­նը ներգ­րա­վել նաեւ Բաբ էլ–­Ման­դե­բի խա­ղա­քար­տը, դա Թ­րամ­փի հա­մար ա­ռա­ջաց­նում է ցայտ­նո­տա­յին վի­ճակ. պետք է ո­րո­շու­մը կա­յաց­նել շատ ա­րագ` հաշ­վի առ­նե­լով, որ ե­թե նավ­թի գնե­րը հաս­նեն, ա­սենք, 50 դո­լա­րի սահ­մա­նագ­ծին, կա­րող են նաեւ սկսվել ոչ միայն տնտե­սա­կան, այլ նաեւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան անշր­ջե­լի զար­գա­ցում­ներ:

Ա­հա այս խա­ռը ի­րա­վի­ճա­կում Իլ­համ Ա­լիե­ւը, որ դեռ միայն օ­րեր առ­աջ էր Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հա­մա­րում լիո­վին կար­գա­վոր­ված, հան­կարծ մեկ­նեց Գեր­մա­նիա` Մեր­կե­լին հա­վել­յալ նավթ եւ գազ խոս­տա­նա­լու: Ընդ ո­րում, չմո­ռա­նա­լով «սա­պոն դնել» Մոսկ­վա­յի ոտ­քե­րի տակ` հա­տուկ ընդգ­ծե­լով, որ Ռու­սաս­տա­նը միայն չի կա­րո­ղա­նում իր եւ դաշ­նա­կից­նե­րի պա­հանջ­նե­րը բա­վա­րա­րել, եւ Ադր­բե­ջա­նը կա­րող է փո­խա­րի­նել նրան: Որ­քա­նո՞վ են լուրջ Ա­լիե­ւի նման խոս­տում­նե­րը, դա դեռ հար­ցի մի կողմն է. այս պա­հին Ադր­բե­ջա­նի եւ առ­կա լո­գիս­տիկ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը եվ­րո­պա­կան պա­հան­ջար­կի միայն չնչին մասն են բա­վա­րա­րում, եւ մաք­սի­մալ ար­տա­հա­նում­ներ, ա­ռանց այդ խոս­տում­նե­րի էլ, ար­վում են: Ըստ այդմ, այդ խոս­տում­ներն ա­վե­լի շուտ քա­ղա­քա­կան հռե­տո­րա­բա­նութ­յան տեսք ու­նեին: Բայց չնա­յած դրան, Ա­լիեւն այս ֆո­նին մեկ ու­շագ­րավ բա­ցա­հայ­տում եւս հնչեց­րեց, ո­րը ո­րո­շա­կիո­րեն այլ ե­րանգ է տա­լիս նրա այդ գեր­մա­նա­կան այ­ցին:

­Բաք­վում տե­ղի է ու­նե­ցել գեր­մա­նա­ցի եւ ռուս նախ­կին բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րի ոչ պաշ­տո­նա­կան հան­դի­պում` հայտ­նեց Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը։ Դա ե­ղել է ըն­դա­մե­նը վեր­ջերս` հու­լի­սի 12-14-ին: Քն­նարկ­վել են ինչ­պես ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման հնա­րա­վոր լու­ծում­նե­րը, այն­պես էլ ռու­սա­կան է­ներ­գա­կիր­նե­րի մա­տա­կա­րար­ման հար­ցեր: Ա­լի­եւը հայտ­նեց նաեւ, որ ման­րա­մաս­նե­րին չի տի­րա­պե­տում, բայց Բա­քուն միայն ող­ջու­նում է նման շփում­նե­րը:

Այ­սինքն, բա­ցի Մոսկ­վա­յից, Ա­լիե­ւը նաեւ Մեր­ցի «ոտ­քե­րի տակ սա­պոն դրեց»: Կանց­լե­րը ստիպ­ված էր մեկ­նա­բա­նել, որ Գեր­մա­նիա­յի կա­ռա­վա­րութ­յու­նը չի մաս­նակ­ցել հան­դիպ­ման կազ­մա­կերպ­մա­նը եւ­ որ­եւէ տե­ղե­կութ­յուն չու­նի դրա անց­կաց­ման մա­սին։ Այ­սինքն` փոր­ձում է եվ­րո­պա­ցի գոր­ծըն­կեր­նե­րին ցույց տալ, թե ոչ մի սե­պա­րատ բա­նակ­ցութ­յուն Մոսկ­վա­յի հետ չի անց­կաց­նում: Բայց ե­թե ըն­դա­մե­նը ինչ­-որ հին ծա­նոթ­ներ են հա­վաք­վել եւ սո­վո­րա­կան զրույց անց­կաց­րել, ա­պա Ա­լիե­ւի ին­չի՞ն էր պետք դրա շուրջ մի ամ­բողջ աղ­մուկ սար­քել: Ա­ռա­վել եւս, երբ այս ա­մե­նին զու­գա­հեռ, Մեր­ցը հրա­պա­րա­կավ խոս­տո­վա­նեց, թե ռու­սա­կան է­ներ­գա­կիր­նե­րից հրա­ժար­վելն ինչ ահ­ռե­լի վնաս է հասց­րել Գեր­մա­նիա­յին:

­Բայց մյուս կող­մից էլ, այս ա­մե­նը մինչ Բաբ էլ–­Ման­դե­բի նե­ղու­ցում հու­սիթ­նե­րի կող­մից նա­վե­րին հար­վա­ծելն էր: Այ­սինքն, ե­թե մինչ այս է­ներ­գե­տիկ այն ծանր վի­ճակն էր, որ Մեր­ցը ստիպ­ված էր մեծ հույ­սեր կա­պել Ա­լիե­ւի հետ` ե­րա­նի տա­լով ռու­սա­կան է­ժան է­ներ­գա­կիր­նե­րի ժա­մա­նակ­նե­րին, ու­րեմն ի՞նչ է լի­նե­լու, ե­թե նավ­թի գներն ի­րոք հաս­նեն 150 դո­լա­րի: Ն­ման ի­րա­վի­ճա­կում հնա­րա­վո՞ր է, որ մաս­նա­վո­րա­պես Մերցն իր նա­ցիս­տա­կան ծա­գում­նա­բա­նութ­յու­նը մի կողմ թող­նի եւ սկսի ոչ թե ինչ­-որ նախ­կին պաշ­տոն­յա­նե­րի, այլ` ան­ձամբ խո­սել ռուս­նե­րի հետ: Ու այս ֆո­նին այն հարցն է ա­ռաջ գա­լիս, թե Ա­լիեւն ի­րա­կա­նում Մեր­ցի դուռն էր հա­սել իր չու­նե­ցած գա՞­զը, թե՞ ռուս­նե­րի գա­զը վա­ճա­ռե­լու հա­մար:

Ա­հա այս ֆո­նին ու­շագ­րավ տե­ղե­կութ­յուն տա­րա­ծեց նաեւ Politico-ն: Այն է`«ԵՄ-ն հ­րա­ժար­վել է հայ­կա­կան լո­լիկ­նե­րից»: Այ­սինքն, Փա­շին­յա­նի վե­րար­տադր­ման հար­ցը լուծ­վեց, եւ հի­մա կա­րե­լի է դե­րա­սա­նութ­յուն չա­նել: Մի­գու­ցե: Բայց կա նաեւ այն հար­ցը, թե Փա­շին­յա­նը հի­մա ի՞նչ է ա­նե­լու այդ «հո­տած լո­լիկ­նե­րի», ա­սենք նաեւ մնա­ցած ա­մեն ին­չի, ա­վե­լի կոնկ­րետ` այդ մթերք­ներն ար­տադ­րող­-ար­տա­հա­նող շղթա­յի հետ: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ խոս­քը հսկա­յա­կան փո­ղեր կորց­նող տասն­յակ ու տասն­յակ հա­զա­րա­վոր մարդ­կանց մա­սին է, ո­րոնք ար­դեն սկսում են աս­տի­ճա­նա­բար կա­ռա­վա­րութ­յան շեն­քի մոտ հա­վաք­վել` ի­րենց բո­ղո­քը հայտ­նե­լու: Ընդ ո­րում, որ­քան շատ «հո­տած լո­լիկ», այն­քան մեծ ամ­բոխ է լի­նե­լու:

Արդ­յուն­քում, թե Ա­լիեւն ինչ խա­ղե­րի մեջ է Եվ­րո­պա-Ռու­սաս­տան ուղ­ղութ­յամբ, ին­քը կի­մա­նա: Բայց որ նույն խա­ղե­րը խա­ղալ փոր­ձող Նի­կո­լի հա­մար սկսվում է շրջա­դար­ձա­յին կետ, դա էլ, ի­հար­կե, Հեյ­դա­րո­վի­չը չի կա­րող հաշ­վարկ­նե­րից դուրս թող­նել:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70013 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում