«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մոտ ապագայում ընդդիմադիր, կենսունակ կենտրոն կձեւավորվի ԱԺ-ից դուրս․ Կարապետյան

Տեսանյութեր

Քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ գնահատմամբ՝ մոտ ապագայում ընդդիմադիր, կենսունակ կենտրոն կձեւավորվի՝ խորհրդարանից դուրս, որը կկարողանա հեռացնել ներկա իշխանություններին։ Բայց ներկա իշխանություններին հեռացնելուց առաջ պետք է հեռացնել այն ընդդիմությանը, որոնք պահում են եւ վերարտադրում են ներկա իշխանությանը։

— Ներկա ընդդիմադիր դաշտի գործող ուժերը՝ գրեթե բոլորը, 2018 թ․-ին սատարել են Նիկոլ Փաշինյանին, եւ նրանք ոչ մի բարոյական իրավունք չունեն մեղադրել ինձ, որ ես քննադատում եմ իրենց։ Եվ ես չեմ քննադատում իրենց անձնական հարացույցում, ուզում եմ՝ երկրում իրավիճակ փոխվի։ Չեմ ցանկանում, որ Հայաստանն ունենա Արցախի ճակատագիրը, որ հայ ժողովուրդը ցեղասպան լինի, ինչպես եղեռնի ժամանակ եղավ։

— Բայց ժողովուրդն ուզո՞ւմ է, թե՞ մի տեսակ, կարծես, հարմարվել է այս իրավիճակին։ Ամեն դեպքում, ինչքան էլ ասենք, թե ընտրություններին եղել են ընտրակեղծիքներ, վարչական ռեսուրսի կիրառում, միեւնույն է, պետք է ընդունել, որ Նիկոլ Փաշինյանին ընտրողներ դեռ կան։

— Դա էլ է ընդդիմության մեղավորությունը եւ պայմանավորված էր այլընտրանքի բացակայությամբ։ Նիկոլին անհնարին է հեռացնի մի համակարգ, որը բաղկացած է օլիգարխիայի ներկայացուցիչներից։ Ժողովուրդը հոգնել է եւ չի ցանկանում այլեւս տեսնել իրեն որպես ղեկավար մեկի, ով միլիոնատեր է, միլիարդատեր է, հարուստ է եւ վերեւից է նայում իրեն։ Նիկոլն այստեղ շահեկան դիրքերում է, որովհետեւ անկախ ամեն ինչից՝ նրա ընտրազանգվածին թվում է, թե նա իրենցից մեկն է։ Եվ Նիկոլը նախընտրական շրջանում շարունակեց աշխատել այդ թիրախային լսարանի վրա։ Ժողովրդի համար կարեւոր է, որ իր երկրի ղեկավարը իրեն հասանելի լինի։ Կապ չունի՝ իրականում այդպես է, թե՞ ինքն է այդպես ընկալում։ Կարեւորը, որ ինքը զգա, որ ղեկավարը մոտ է։

— Ինչը լավագույնս կիրառում են արեւմտյան տեխնոլոգիաներով։ Օրինակ, Ուկրաինայում ստեղծելով «Ժողովրդի ծառա» անունով կուսակցություն ու իշխանության բերելով խեղկատակ Զելենսկիին․․․

— Այդ արեւմտյան տեխնոլոգիաները թող ընդդիմությունն էլ կիրառի։ Ո՞վ է ստիպում ընդդիմությանն անել ճիշտ հակառակը։ Ժողովրդին պետք է լսել, կարծիքի հետ հաշվի նստել եւ տալ այն, ինչ ցանկանում է։ Դու չես կարող ժողովրդին ընդդիմանալ, քվե տվողն ինքն է։ Եվ ցավով եմ ասում, բայց հաջորդ ընտրությունների ժամանակ կարծում եմ, որ այսքան մեծ մասնակցություն չի լինելու ընտրողների։ Որովհետեւ վերահաստատվեց այն հանգամանքը, որ, անկախ ամեն ինչից, գնանք ընտրության, թե՝ չգնանք, մեր փոխարեն որոշումը կայացված է, դրանից քվեների թիվը չի պակասում։ Իսկ դրա մեջ մեծ ներդրում ունեցավ ընդդիմությունը, որովհետեւ տեր չկանգնեց նույն Ծառուկյան Գագիկի կուսակցության ձայներին։ Տեր չկանգնեց իր գործընկերների ձայներին, ընդդիմադիր միասնական ճակատ այդպես էլ չձեւավորվեց։ Արդյունքում ստացանք այն, ինչ ունենք։

— Բայց, չէ՞ որ ողջ ընդդիմությունն ութ տարի է միասնությունից էր խոսում, ինչո՞ւ չմիավորվեցին։

— Բոլոր պայքարները ձախողվել են միասնական դիրքորոշման եւ համաձայնության չգալու հետեւանքով։ Իրականում բոլորը խոսում են միասնությունից, բայց գործով բոլորն իր բաժնեմասով պառակտում է պրոցեսը։ Այս ութ տարիների ընթացքում իրականում եղել է իշխանափոխության հնարավորություն, բայց քանի որ այս ընդդիմությունը չեն կարողանում մեկ օրակարգի շուրջ համախմբվել, արդյունքում Նիկոլ Փաշինյանն է մնացել իշխանության եւ դեռ մի բան էլ ամրապնդվել է։ Ավելին՝ այս ընտրություններից հետո՝ Նիկոլ Փաշինյանին այլեւս ոչ ոք «դավաճան» անվանել չի կարող։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան