«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանը ԵԱՏՄ կազմում պիտի մնա, կողմ եմ հանրաքվեին․ Արմենուհի Ղազարյան

Ներքաղաքական

«Եվրասիական Ալյանս» քաղաքացիական նախաձեռնությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Սահմանադրության փոփոխության հանրաքվեի նախագիծ, որի նպատակն է, ըստ նախաձեռնողների, կանխել ԵՄ-ին անդամակցության գործընթացից բխող տնտեսական ռիսկերը եւ ԵԱՏՄ-ի հետ հնարավոր հակասությունները։ Թե ինչ կարծիք ու մոտեցում ունի այս հարցի շուրջ «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցության նախագահ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ, «Իրավունքը» պարզեց նրա հետ զրույցում։

— Նախ, որպես կուսակցության նախագահ, ինչպե՞ս կգնահատեք առկա ներքաղաքական իրավիճակը։

— Այսօրվա իրավիճակը ստեղծվել է դեռեւս այն ժամանակ, երբ Արցախի հարցը բարձրացրինք, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարգվեց ղեկավար: Այդ պահից սկսվեց այսօրվա վիճակը ստեղծելու ճանապարհը, եւ այսօր հասել ենք նման ողբերգալի հանգրվանի։ Երկիր ենք կորցնում, հայրենիք, մարդկային խիղճ ենք կորցնում, որը հարիր չէ հայ մարդուն։

— Տիկին Ղազարյան, ի՞նչ պիտի աներ այսօրվա մանդատավոր ընդդիմությունը, որ չարեց։

— Ընդդիմությունը ոչ մի բան էլ չարեց: Այն փոխկապակցված, համաձայնեցված, աշխատեց ի վնաս պետականության: Առհասարակ ընդդիմություն գոյություն չունի, բոլորը մեկ մարդ են: Այս վիճակն իրենք բոլորով ստեղծեցին, ու այն աստիճան, որ ինչպես ասում են՝ «շունը տիրոջը չի ճանաչում»: Մեջտեղում տուժում է ժողովուրդը, երեխաներ են կործանվում, սպանվում ու հողեր ենք կորցնում: Ես չեմ տարբերակում՝ ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն: Իրականում իշխանություն էլ չկա, բոլորը չարչիներ են, բանդիտներ, որոնք միայն իրենց շահն են ակնկալում ու երկրի մասին չեն մտածում։

— Ի վերջո, որտե՞ղ է Հայաստանի ապագան՝ Եվրամիությունո՞ւմ, թե՞ Եվրասիական տնտեսական միությունում։ Դուք այս հարցի շուրջ ի՞նչ մոտեցում ունեք։

 — Կարծում եմ, որ պետք է մնալ միայն Ռուսաստանի հետ՝ ՌԴ, Չինաստան, Հնդկաստան, Ղազախստան եւ այլն: Միայն միասնության կուռ բռունցքի դեպքում թուրքը նոր կհասկանա, թե ով է հայը, ով է ԽՍՀՄ-ը, ով է Ռուսաստանը։

— «Եվրասիական Ալյանս» նախաձեռնության նպատակն այն է, որպեսզի չեղարկվեն հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները Ռուսաստան, Հայաստանի տնտեսությունը շարունակի զարգանալ։ Ինչպե՞ս եք վերաբերվում նախաձեռնության հանրաքվե անցկացնելու գաղափարին։

— Միանշանակ կողմ եմ։ Հայաստանը ԵԱՏՄ-ի կազմում պիտի մնա: Ոչ մի ուրիշ ուղղություն ես չեմ տեսնում: Առանց ռուսի՝ մենք գոյություն չենք կարող ունենալ: Եվրոպական բարքերն ի՞նչ է․ մեկը մեկին, կոպիտ ասեմ՝ ծախելով, թմրանյութեր տարածելով, կործանվում են: Նույնը, կարծես թե, Հայաստանում է տիրում, ու դեռ մի հատ էլ Արցախը տվեցին, Հայաստանին դավաճանեցին, ժողովրդին էլ հետը ոչնչացրին: Շատ եմ ցավում: Պետք է սկսել համահայկական ապստամբություն՝ ընդդեմ այսօրվա «բարդակի», որը ստեղծվել է Հայաստանում: Այլ ելք չկա, միայն դա կփոխի երկրի իրավիճակը, որպեսզի հայը մնա հայ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան