«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները

Տնտեսություն

Հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրել է մանրածախ բանկինգի ոլորտում 2026թ. I կիսամյակի, ինչպես նաև վերջին տարիներին գրանցած արդյունքները, հիմնական ձեռքբերումները, զարգացման առաջնահերթությունները, առաջիկա ծրագրերը։

 

Բարսեղյանը նշել է, որ Ամերիաբանկի հաճախորդների թիվը հատել է
900 հազարի շեմը: Ընդգծենք, որ Ամերիաբանկի հաճախորդների բազայի միջին աճի տեմպը վերջին 5 տարվա ընթացքում կազմել է 23.41%, իսկ վերջին երկու տարում հաճախորդների բազան կրկնապատկվել է:

 

Հաճախորդների բազայի ընդլայնմանը զուգահեռ` առաջանցիկ տեմպով աճել է նաև հաճախորդների թվային ակտիվությունը, մասնավորապես, վերջին 5 տարում թվային տիրույթում ամսական ակտիվ օգտատերերի աճի միջին տեմպը կազմել է 55.81%:

 

30.06.2026թ. դրությամբ Ամերիաբանկի  մանրածախ բանկինգի գծով ավանդների պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն 30 մլրդ ՀՀ դրամը: Ընդ որում, ժամկետային ավանդների պորտֆելը տարեսկզբից աճել է 19%-ով` կազմելով 423 մլրդ դրամ, իսկ ցպահանջ ավանդների պորտֆելն աճել է 18%-ով` հասնելով 446 մլրդ դրամի (30.06.2026թ. դրությամբ)։

 

Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը տարեսկզբից ավելացել է ավելի քան 10%-ով և 30.06.2026թ. դրությամբ գերազանցել 800 մլրդ դրամը, այդ թվում 12%-ով աճել է հիփոթեքային վարկերի պորտֆելը` գերազանցելով 400 մլրդ դրամը:

 

2026թ. հունիսի 30-ի դրությամբ Ամերիաբանկի պարտատոմսերի պորտֆելը կազմել է  160 մլրդ դրամ։ Հատկանշական է, այս տարի Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է իր կողմից առաջին անգամ թողարկված 100 մլն ԱՄՆ դոլար ծավալով անժամկետ պարտատոմսերը՝ ամրապնդելով Բանկի կապիտալի դիրքը և ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիան։

 

Բարսեղյանը ներկայացրել է MyAmeria հավելվածի նոր հնարավորությունները, ինչպես նաև MyHome, MyCar, MyInvest և MyBusiness հարթակները, առաջիկա ծրագրերը, թվայնացման և արհեստական բանականության օգտագործման ուղղությամբ բանկի կողմից իրականացվող նախաձեռնությունները:

 

Թվային հարթակների զարգացմանն ու կատարելագործմանը զուգահեռ` Ամերիաբանկը նաև մեծ ուշադրություն է դարձնում մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը` հաճախորդներին հենց իրենց համայնքներում մոտ լինելու նպատակով: Մասնավորապես, այս տարի արդեն իսկ բացվել են Ամերիայի առաջին մասնաճյուղերն Արարատի մարզում և Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում, իսկ մինչև տարեվերջ սպասվում է ևս երկու մասնաճյուղի բացում, այս անգամ հատուկ Բանկի Premium և Persona կարգավիճակ ունեցող հաճախորդների համար:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան