«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կառավարությունը 450 մլն դրամի աջակցություն կտրամադրի ձկնաբուծարաններին

Տնտեսություն

Կառավարությունը 450 միլիոն դրամով կաջակցի ձկնաբուծությանը: Կառավարության այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում հաստատվեց, որ ավելացված արժեքի հարկ վճարող Արմավիրի և Արարատի մարզի արդյունագործական ձկնաբուծական 135 տնտեսություն կստանա պետական աջակցություն։ Կառավարությունը կսուբսիդավորի  ձկան կերի արժեքի 20 %-ը։ 

Աջակցությունից կարող են օգտվել այն տնտեսությունները, որոնք օգտագործում են ԵՄ և ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան սերտիֆիկացված կեր։

Ծրագրի շրջանակում աջակցությունը նախատեսվում է տրամադրել ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գործող արդյունագործական ձկնաբուծական տնտեսություններին։

Էկոնոմիկայի նախարարության առաջարկած նխագծում նշվում է, որ 1 կգ ձկան արտադրության համար ծախսվում է միջին հաշվով 1,25 կգ կեր, ուստի 24,0 հազար տոննա ձկան արտադրության համար հանրապետությունում տարեկան օգտագործվում է շուրջ 30 հազար տոննա ձկան կեր։

Ըստ էկոնոմիկայի նախարարության իրականացրած ուսումնասիրությունների՝ հանրապետությունում 1 կգ ձկան կերի միջին արժեքը կազմում է շուրջ 900 ՀՀ դրամ։ Արդյունքում` տարեկան կերի ձեռքբերման արժեքը կազմում է շուրջ 27,0 մլրդ դրամ, որից ամսական՝ շուրջ 2,25 մլրդ դրամ։ Քանի որ ծրագրով նախատեսվում է փոխհատուցել 2026 թվականի առաջին կիսամյակի միջին ամսական ծավալով ձեռք բերված ձկան կերի փաստացի արժեքի 20 տոկոսը, ապա մեկ ամսվա պետական աջակցության անհրաժեշտ ֆինանսական միջոցները կկազմեն շուրջ 450 մլն դրամ։

Որոշման ընդունման արդյունքում կմեղմվեն ձկան արտադրության ծավալների նվազման միտումները, կպահպանվեն արտադրական ծավալները, կպահպանվեն ձեռնարկությունների աշխատատեղերը, որը կնպաստի արդյունագործական ձկնաբուծարանների բնականոն գործունեության պահպանմանը, ձկնաբուծության ոլորտի կայուն զարգացմանը և արտահանման ծավալների պահպանմանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը դադարեցրել է նաև Հայաստանից ձկնամթերքի ներմուծումը: Կառավարության` հուլիսի 16–ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Եվրոպական հանձնաժողովից պաշտոնապես թույլտվություն է ստացել հայկական արտադրության ձուկ–ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, ՀՀ-ին է փոխանցվել ընթացակարգերի ու պահանջների փաթեթը։ Պապոյանի խոսքով` ԵՄ երկրներ ձուկ-ձկնամթերք արտահանելու հետաքրքրություն է ցուցաբերել հայկական 5 ընկերություն։ Ձկնաբույծները, սակայն, օրեր առաջ Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացրել՝ պնդելով, որ իրենք ֆինանսական վնասներ են կրում և չեն կարողանում Եվրոպա ձուկ արտահանել:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան