Արդյոք իրատեսակա՞ն են Երևանին ու Բաքվին Ուրսուլա ֆոն դեր Լայենի տված խոստումները

Վերլուծություն

Եվրահանձնաժողովի ղեկավարը փորձեց Ադրբեջանին ու Հայաստանին բրյուսելյան ընդհանուր հայտարարի բերել

Աղմկալի կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-2-ը աշխատանքային այցով եղավ Ադրբեջանում ու Հայաստանում: Ուղևորությունը պատրաստվում էր երկար ժամանակ և թվում էր լիովին օրինաչափ՝ հաշվի առնելով Ռուսաստանի դեմ նրա ամենամոտիկ հարևաններին առավելագույնս հակադրելու բրյուսելյան կառույցների վաղեմի նպատակադրվածությունը՝ ընդհուպ նրանց հարաբերությունները ռազմականի վերածելը (ինչպես Ուկրաինայում) կամ էլ «հիբրիդային» բախումը: Ինչպես հայտնի է, Սաակաշվիլու օրոք այս ճանապարհով ուժեղ թափով  տարան Վրաստանին, ինչը վերածվեց ռազմական գործողությունների բռնկման 2008 թվականի օգոստոսին։

2012 թվականին Թբիլիսիում «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալու հետ իրավիճակը լրջորեն փոխվեց. 2024-2025 թվականներին Վրաստանի հետ Եվրամիության հարաբերությունների վատթարացմանը համընթաց Բրյուսելը դադարեցրեց ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը այդ երկրում՝ ավելի սևեռուն հայացքներ դարձնելով Ադրբեջանի ու Հայաստանի վրա: Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հանձնումը 2020-2023 թվականներին, որին Բրյուսելը լիովին աջակցեց, հույսեր ծնեց «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի» կոչված (նույն «Միջին միջանցքը») նախագծի իրականացման համար: Նրա անբաժանելի մասը պետք է դառնա տխրահռչակ «Թրամփի ճանապարհը» հայկական Սյունիքով, որի մասին «Նոև Կովչեգի» ընթերցողները լավ գիտեն:

Բաքվում և Երևանում ֆրաու Ուրսուլայի վարած խոսակցությունները ամբողջովին բացահայտում են Բրյուսելի առաջնահերթությունները Կովկասում: Տրանսպորտային նախագծերից բացի, խոսքը դրանց հետ սերտորեն կապված էներգետիկայի և օգտակար հանածոների մասին է, որոնք խիստ անհրաժեշտ են արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ճյուղերի համար, ինչի մասին դեռ կասենք: Բաքվում նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա ֆոն դեր Լայենը խոստացավ մինչև 200 միլիոն եվրո դրամաշնորհներ հատկացնել Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկական և թվային կապերի զարգացման համար՝ «Գլոբալ ցանց» ներդրումային ծրագրի շրջանակներում, ընդ որում, «նախագծերը կարող են ներառել, օրինակ, երկաթուղային հաղորդակցության ստեղծումը Նախիջևանով և Բաքվի նավահանգստի զարգացումը»:

Ակնկալվում է, որ առայժմ միայն խոստացված այս ներդրումները կնպաստեն ևս մինչև 2 միլիարդ եվրոյի ներգրավմանը, սակայն այս ամենի իրագործելիությունը առայժմ պարզ չէ։ Վերջնականապես «ձեռք սեղմելու» համար Եվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկեց Բաքվում անցկացնել կապվածության վերաբերյալ տարածաշրջանային ներդրումային համաժողով ԵՄ-ի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցությամբ։

Հունիսի սկզբին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ստորագրեց “TRIPP” (“Trump Route for International Peace and Prosperity”) նախագծի շրջանակային համաձայնագիրը: Մեկնարկեցին նախնական աշխատանքները Մեղրի քաղաքի շրջանում, որի միջով պետք է անցնեն Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի ու Թուրքիայի հետ կապող հաղորդակցական գծերը (երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհ,  հնարավոր է՝ օպտիկամանրաթելային մալուխ և այլն): Բրյուսելում սկզբից ևեթ աջակցել են Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից բխող այս նախագծին, և Եվրահանձնաժողովի ղեկավարը ակնհայտորեն ուշադրությունից դուրս չթողեց այն ինչպես Բաքվում, այնպես էլ հաջորդ օրը Երևանում:

Ինչպես տեսնում ենք, ֆոն դեր Լայենի Բաքու և Երևան կատարած ճամփորդության ռեսուրսային ու էներգետիկ իսկական պատճառը ակնհայտորեն ստվերում է «ժողովրդավարության» և «օրենքի գերակայության» քարոզչական մանտրաները։ Չորս տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսին, Բաքվում գտնվելու ընթացքում, Մոսկվայի վրա պատժամիջոցներով ճնշման և ռուսական ածխաջրածիններից հրաժարվելու հետևողական քաղաքականության ֆոնին, Եվրահանձնաժողովի ղեկավարը խոսեց այսպես կոչված «Հարավային գազային միջանցք» խողովակաշարային համակարգի հզորությունը կրկնապատկելու  մտադրության մասին, որը ձգվում է Կասպից ծովի ափերից դեպի Եվրոպա մոտավորապես 3500 կմ, մինչև 2027 թվականը տարեկան մինչև առնվազն 20 միլիարդ խմ տարողությամբ։

Ալիևի խոսքով՝ վերջին չորս տարիների ընթացքում ադրբեջանական գազի արտահանումը ԵՄ աճել է մոտ 65 %-ով։ «Կապույտ վառելիքի» մինչև կեսը գնում է Հարավային և Կենտրոնական Եվրոպայի երկրներ, որոնց ցանկը վերջերս համալրել է Սլովակիան, իսկ բոլորովին վերջերս՝ հունիսի կեսերին, Բեռլինն ու Բաքուն համաձայնագիր ստորագրեցին ադրբեջանական գազի Գերմանիա փոխանակման մատակարարումների վերաբերյալ։ «Տարեկան մոտ 2 միլիարդ խորանարդ մետր գազը, որ “SOCAR”-ից պայմանագրով ձեռք բերեցին երեք գերմանական ընկերություններ, շատ կարևոր է եվրոպական էներգետիկ շուկայի կայունացման համար»,– մեջբերում են տեղական ԶԼՄ-ները Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հոռլեմանի խոսքերը։ Ներկայումս Բաքուն բնական գազ է արտահանում 16 եվրոպական երկրներ, որոնցից 10-ը ԵՄ-ի անդամ են։ Որոշ փորձագիտական ​​գնահատականների համաձայն՝ դրա մի մասը ռուսական գազի վերաարտահանումն է։

Դիմելով մայիսի սկզբին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի մասնակիցներին (որոնց թվում էր նաև ֆոն դեր Լայենը)՝ Իլհամ Ալիևը ուշադրություն հրավիրեց Բաքվի կարծիքով Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի բացասական դերի վրա, որոնք պարբերաբար Բաքվին նյարդայնացնող բանաձևեր են ընդունում։ Այնուամենայնիվ, Ադրբեջանն ու ԵՄ-ն երկարատև ձգձգումներից հետո հունիսին համաձայնության եկան 2026-2030 թվականների «Գործընկերության առաջնահերթությունների» շուրջ, որոնք պետք է դառնան նոր համապարփակ համաձայնագրի մասը։ Այս փաստաթղթի ստորագրումը, որը կոչված է լրացուցիչ խթան հաղորդելու քաղաքական երկխոսության զարգացմանը, տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանը, տարբեր ոլորտներում փոխազդեցության ընդլայնմանը, ծրագրվում է մինչև 2026 թվականի վերջը։

Ժամանելով Հայաստան՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարն անցավ Նիկոլ Փաշինյանին ու շտապ «եվրաինտեգրման» բոլոր կողմնակիցներին տարբեր մեծախոստումներ տալուն՝ ներառյալ՝բիզնեսի համար նոր հնարավորությունները։ Սակայն պաշտոնական բանակցությունների արդյունքների հիման վրա հայտարարվեցին նյութական աջակցության բավական համեստ թվեր։ Այսպես, Հայաստանը կստանա նախկինում խոստացված 52 միլիոն եվրոյից բացի լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ արտաքին առևտրի դիվերսիֆիկացման համար և 20 միլիոն եվրո՝ «սահմանամերձ համայնքների կյանքի կարգավորման» համար, որը կբաշխվի հարևանների միջև։ Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրության համաձայն՝ ռուսական սահմանափակումների տակ ընկած ճյուղերի արտադրանքը կազատվի մաքսատուրքերից։ Ենթադրվում է, որ զիջումները կտարածվեն հայկական թարմ մրգերի 99 %-ի և ըմպելիքների ու ալկոհոլային արտադրանքի ավելի քան 91 %-ի վրա։

Հասկանալի է, որ աջակցության նման միջոցառումները զուտ ժամանակավոր բնույթ են կրում, և ամեն դեպքում դրանք թույլ չեն տա լրացնել ռուսական շուկայի կորստի հետևանքով Հայաստանի տնտեսության կրած մեծ վնասները: Բացի դրանից, ԵՄ-ի կազմի մեջ չմտնող պետության գյուղատնտեսական արտադրանքը անխուսափելիորեն մրցակցություն կստեղծի եվրոպական երկրներում՝ հարուցելով տեղական ֆերմերների դժգոհությունը և դրդելով շատ երկրների  կառավարությունների միջոցներ ձեռնարկել իրենց շուկաները պաշտպանելու համար: Հայաստանի նկատմամբ կգործեն ինքնավար առևտրային միջոցառումներ, որոնք թույլ կտան ազատականացնել ԵՄ արտահանման մոտ 80 %-ը: Անշուշտ, հայտարարված գումարները չեն փոխհատուցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների ստացած օգուտները, սակայն չպետք է թերագնահատել դրանց խորհրդանշական նշանակությունը, որոնք կարող են որոշ չափով չեզոքացնել այն ճնշումը, որին բախվեց հայկական տնտեսությունը վերջին ժամանակների ռուսական սահմանափակումներից հետո:

Որպես տորթի վրայի փոքրիկ բալ, մեծահոգաբար խոստացվեց, որ բաղձալի անվիզա ռեժիմը ուժի մեջ կմտնի 2029 թվականին, և արդեն այս աշնանը գնահատու առաքելություն կուղարկվի՝ նման ճակատագրական քայլին պատրաստվածությունը գնահատելու համար: Միաժամանակ՝ ոչ մի իրավական պարտավորություն Բրյուսելի կողմից Հայաստանի ԵՄ-ին ենթադրական անդամակցության հարցով (թեկուզ որպես թեկնածուի). կարծես չի եղել ու չկա, ինչը բոլորովին զարմանալի չէ, քանի որ ընթացիկ նպատակներին կարելի է հասնել նաև առանց ավելորդ ձևականությունների: Նորացվող էներգետիկայի զարգացմանը նպաստելու հռչակագրային խոստումների հետևում թաքնված է Ռուսաստանին միջուկային ու գազափոխադրման բնագավառներից դուրս մղելու անթաքույց ձգտումը, ինչը հղի է նոր բախումներով և հայ-ռուսական հարաբերությունների հետագա վատթարացմամբ:

Եվրոպացիների հետաքրքրությունը նախկին խորհրդային Անդրկովկասի պետությունների և տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների նկատմամբ պայմանավորված է էներգառեսուրսների, հազվագյուտ հողային և այլ մետաղների, ուրանի և այլ ապրանքների մատակարարման անհրաժեշտությամբ, որոնք այլընտրանք չունեն եվրոպական երկրների, առաջին հերթին՝ Գերմանիայի և Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման համար։ Հայտնի է ԵՄ-ի կախվածությունը Չինաստանից հազվագյուտ հողային մետաղների մատակարարումներից, որոնք անհրաժեշտ են ինչպես «կանաչ» օրակարգը առաջ մղելու, այնպես էլ պաշտպանական, տիեզերական արդյունաբերության և այլ առաջատար ճյուղերի համար: Իր հերթին Չինաստանը նույնպես կախված է միկրոսխեմաների ու ոչ միայն դրանց արտադրության եվրոպական տեխնոլոգիաներից։ Կովկասյան տարածաշրջանը և Կենտրոնական Ասիան բավական կարևոր դեր են խաղում ԵՄ-ի ռազմավարության մեջ, որը հետևողականորեն և նպատակաուղղված աշխատում է Ռուսաստանի ու Չինաստանի դիրքերը թուլացնելու ուղղությամբ։ Բացի դրանից, հաշվի առնելով պաշտոնական Բրյուսելի, Բեռլինի ու Փարիզի կուրսը Մոսկվայի դեմ զինված առճակատման նախապատրաստման ուղղությամբ՝ անզեն աչքով տեսանելի է շահերի բախման սրումը։ Եվ հաստատուն զգացում կա, որ Կովկասի պետությունները այս հակամարտությունից անմասն չեն մնա։

Անդրեյ Արեշև, Մոսկվա

 

Լուսանկարում՝

Բաքվում նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա ֆոն դեր Լայենը խոստացավ մինչև 200 միլիոն եվրո դրամաշնորհներ հատկացնել տրանսպորտային, էներգետիկաական և թվային կապերի զարգացման համար

Բաքվում և Երևանում ֆրաու Ուրսուլայի վարած խոսակցությունները ամբողջովին բացահայտում են Բրյուսելի առաջնահերթությունները Կովկասում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում