Արարատ լեռան դեմ պատերազմը պետական բնույթ ունի
ՎերլուծությունՎերջին ութ տարիների բարձունքից ակնհայտ է դառնում, որ «թավշյա հեղափոխության» գլխավոր «ձեռքբերումը» իսկական արժեքների թռիչքաձև որակափոխությունն (մուտացիա) էր, որն ագրեսիվ կերպով «նոսրացվում» է Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի» նոր հայեցակարգի հակազգային կանխադրույթներով (պոստուլատ)։ Փորձագիտական հանրության կարծիքով՝ պարտադրված գաղափարախոսությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ իրավաբանական անհիմնություն և քաղաքական մանիպուլյացիա, քանի որ այն պետության օրենսդրական հիմքերի և ժողովրդի պատմական հիշողության բացահայտ ապամոնտաժում է։
«Արխաիզմից ազատագրման» պատրվակով ծրագրերից հեռացվում են ազգային խորհրդանիշներն ու պատմական պատումները, իսկ հայկական մշակույթն ինքնին ներկայացվում է որպես ազգային հողից կտրված «գեղագիտական կատեգորիաների» չեզոք հավաքածու, որը կոչված է չգրգռելու աշխարհագրական հարևաններին, այսպես է կարծում քաղաքական վերլուծաբան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Աբովյանը։ «Հայաստանի իշխանությունը իրեն պահում է այնպես, կարծես նրա գլխավոր նպատակը ոչ թե հասարակության ազգային գիտակցությունը պաշտպանելն է, այլ ճնշելը»,– նշել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ Եկեղեցու վարկաբեկումը, Երևանի պաշտոնական որոշումների համընկնումը Բաքվի հռետորաբանության հետ, օրհներգը (հիմն) և սահմանադրական խորհրդանիշները փոխելու առաջարկները, Արարատ լեռից հրաժարումը պատահականությունների շղթա չեն, այլ «Արևմտյան Ադրբեջան» համակարգային նախագիծ, որտեղ թշնամու հետ համագործակցող ռեժիմների տրամաբանությամբ Հայաստանի ներկայիս իշխանությունը չի վիճում արտաքին ուժերի պահանջների հետ, այլ նախապես հող է պատրաստում դրանց իրականացման համար՝ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման» պատրվակով։
Չնայած «Արարատ լեռան պատկերը Հայաստանի Հանրապետության զինանշանից (գերբ) հանելու վերաբերյալ քննարկումների բացակայության» մասին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հավաստիացումներին՝ շուտով հակառակը պարզվեց։ Հայերի համար սրբազան Արարատը հեռացվեց մաքսային դրոշմակնիքներից, ինչը դրականորեն գնահատվեց Թուրքիայի լրատվական դաշտում։ Իսկ վերջերս սոցցանցերի տեղական հատվածում հայտնվեց երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի դարպասների վրա Հայաստանի զինանշանի արձագանքային լուսանկարը։ Երկրի գլխավոր զինանշանագիտական (հերալդիկ) խորհրդանիշի կենտրոնում առաջվա պես գեղեցկությամբ փայլում է Արարատը, սակայն այժմ նրա ուրվագիծը բացահայտ կերպով ներկայացված է... Թուրքիայի կողմից, որտեղից Սիսը՝ կամ Փոքր Արարատը, երևում է Մեծ Արարատի աջ կողմում։ Ու թեև ներկայիս իշխանության կողմնակիցները փորձեցին համոզել հասարակայնությանը, որ նոր Հայաստանի իրողությունների մեջ դա Արագածն է, այնուամենայնիվ լեռան գագաթին Նոյյան տապանի ոճավորված ձևավորումը (դիզայն) և նրա ստորոտին աստվածաշնչյան ջրհեղեղի ցայտող ջրերը զրոյացնում են այս կեղծ պնդումները։ Բայց եթե առաջին դեպքում սահմանային դրոշմակնիքների փոփոխությունների մասին պաշտոնապես հայտարարվել էր կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ, ապա երկրորդ դեպքում «թավշյա» օրինաստեղծները, աննկատ, ինչպես իրենց էր թվում, փոխարինեցին երկրի պետական խորհրդանիշի ձևավորումը «խաղաղության խաչմերուկի» իրենց տեսլականով։
Մինչդեռ Խորհրդային Հայաստանի զինանշանը մինչև հիմա կարելի է տեսնել Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հրապարակում, որտեղ Արարատի պատկերով բարձրաքանդակը առաջվա պես զարդարում է կառավարական շենքը: Պատմաբան Պիետրո Շաքարյանի խոսքով՝ սա ավելորդ անգամ ցույց է տալիս, որ նույնիսկ իր ինտերնացիոնալ գաղափարախոսությամբ Խորհրդային Միությունում լեռը ճանաչվել է որպես Հայաստանի խորհրդանիշ: «Արարատը խորապես կապված է հայոց պատմության, մշակույթի և ավանդույթների հետ: Երբ այսօր տեսնում եմ, թե ինչպես են այն հեռացնում անձնագրերի դրոշմակնիքներից, դառնություն եմ զգում: Սա, ըստ էության, մեր պատմության ամենաամոթալի էջն է: Լեռը, միևնույն է, ազգային խորհրդանիշ կմնա՝ անկախ նրանից, թե որ տարածքում է գտնվում»,– համարում է նա՝ միաժամանակ հիշատակելով, որ նմանատիպ օրինակները աշխարհում բազմաթիվ են: Օրինակ՝ Իսպանիայի զինանշանի վրա պատկերված են Հերկուլեսի սյուները, չնայած դրանցից մեկը աշխարհագրորեն գտնվում է Իսպանիայի տարածքում, մյուսը՝ Մարոկկոյում: Սլովակիայի զինանշանի վրա պատկերված են երեք բլուրներ, որոնցից մեկը Հունգարիայում է: Նա նաև հիշեցրեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան նույնպես իրենց դրոշների վրա ունեն որոշակի խորհրդանիշներ՝ աստղ ու կիսալուսին, թեև աստղազարդ երկինքն ու գիշերային լուսատուն պատկանում են բոլոր երկրացիներին:
Ի դեպ, առանց հասարակական քննարկումների փոխվեց նաև Պաշտպանության նախարարության զինանշանը, ինչի մասին ՀՀ քաղաքացիները անսպասելիորեն իմացան Հանրապետության օրվան նվիրված զինվորական շքերթի ժամանակ։ Իսկ այս աշնանը գործող իշխանությունը որոշել է «սիրելի ժողովրդին» ևս մեկ անակնկալ մատուցել. բացառել Արարատ լեռան պատկերը նոր կենսաչափական անձնագրերից՝ պարզաբանելով իրենց նոու հաուն (know-how – իմանալ ինչպես դա անել՝ արժեքավոր փակ տեղեկություն) համապատասխան ուրվագծերով (էսքիզ)։ Մասնավորապես, վեհաշուք Արարատ լեռան ֆոնին հին հայկական Խոր Վիրապ վանքի սովորական հեռապատկերը այժմ պատկերված է առանց աստվածաշնչյան լեռան և, հասկանալի է դառնում, կրկին թուրքական կողմի ռակուրսով (առարկայի հեռանկարային դիրքը)։ Եվ եթե այս տարվա ապրիլին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ նոր կենսաչափական անձնագրերի վերաբերյալ քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի անձնագիրը պետք է դառնա «ինքնիշխան հայկական տարածքի» արտացոլումը, ապա ընդդիմադիր ճամբարում այս որոշման ընդունումը համարում են Թուրքիայի և նրա արբանյակների ուղղակի հրահանգը։ «Թավշյա» թիմը ցանկացած միջոցով փորձում է բացառել «պատմական Հայաստանը» և այն ներգծել «իրական Հայաստանի» ավելի լայն հայեցակարգի մասի մեջ։ Արարատը պաշտոնական տարածքից Հայաստանի իշխանությունների «ջնջելու» որոշումը բուռն արձագանք առաջացրեց երկրում։ Կառավարության դեմ նույնիսկ դատական հայց ներկայացվեց, որը, ինչպես և սպասվում էր, մնաց անպատասխան։
Արարատը բացասելու նույն դրդապատճառներով երկու տարի առաջ փորձնականորեն թողարկեցին նոր դրամներ, որոնց դիմերեսից պետք է անհետանա սրբազան լեռը պատկերող զինանշանը։ Եվ սա այն դեպքում, երբ հայկական դրամների վրա Արարատը դրոշմելու ավանդույթն ունի երկու հազար տարվա պատմություն՝ սկսած մ. թ. ա. I դարում ապրած Տիգրան IV արքայից։ Նրա գահակալության տարիներին թողարկված Արարատը պատկերող արտեֆակտները համարվում են չափազանց հազվագյուտ դրամագիտական ցուցանմուշներ, որոնք պահվում են Հայաստանի և Մեծ Բրիտանիայի թանգարաններում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում և աճուրդներում։
Ոչ պակաս հետաքրքրական է մեկ տարվա վաղեմություն ունեցող այն դեպքը, երբ եվրոպացի խնամարկուների հերթական խումբը Երևանում եղած ժամանակ լուսանկարվեց «Հաղթանակ» զբոսայգու դիտակետում, որտեղից լավ երևում է և՛ քաղաքը, և՛ Արարատ լեռը։ Սակայն ընդունող երկրի պաշտոնական կայքերում տեղադրված պաշտոնական լուսանկարներում պատվիրակության անդամները խմբվել էին անամպ երկնքի ֆոնին։ Եվ բանը հեռանկարային դիրքը չէ։ Արարատը պարզապես ֆոտոշոփով հեռացրել էին։ Ուրիշ լուսանկարիչների լուսանկարներում և տեսանկարահանումների կադրերում Արարատը կար։
«Անվերջ կարելի է զարմանալ, թե ինչպես պիոներական գերազանցիկ Փաշինյանը պատրաստ է հաճոյանալ Թուրքիային կամ Ադրբեջանին»,– ասում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ դատապարտելով Արարատի պատկերի հեռացումը պաշտոնական փաստաթղթերից: «Թավշյա» կառավարության դրդապատճառները հասկանալի են. պաշտոնական Երևանը հույս ունի, որ Արարատ լեռից հրաժարվելը Թուրքիային կդարձնի ավելի բարեհաճ և կցրի տարածքային նկրտումների վերաբերյալ նրա կասկածները: Սակայն, ինչպես ընդգծեց Պիետրո Շաքարյանը, սա պատրանք է: Եթե նույնիսկ Հայաստանը գնա նման զիջումների, Թուրքիան ու Ադրբեջանը կշարունակեն նոր պահանջներ առաջ քաշել:
«Չորրորդ հանրապետություն» ստեղծելու ներկայիս կառավարության բռնած ուղին նպատակ ունի ինտեգրել Հայաստանը արևմտյան արժեքային համակարգին, «բարեփոխել» պատմական հիշողությունը, հրաժարվել սեփական պատմությունից, ազգային ինքնությունից ու պետական խորհրդանիշներից: Հայաստանի «թավշյա» «արդիականացման» մեկ այլ օրինակ է հանրապետության պաշտոնական հիմնը, որի վերջին տանը խառնված է Նիկոլ Վովաևիչի սեփական ձեռքով գրված անմահությունը։ Երգի խոսքերի հեղինակը՝ հայտնի ռուսահայ գրող, փիլիսոփա, բանաստեղծ Միքայել Նալբանդանը, նման գլուխգործոցի տեսքով պարզապես կորչում է այսպիսի ինքնավստահությունից:
Դրա շարունակությունը դարձավ սուպերնախարարության ղեկավար Ժաննա Անդրեասյանի նախաձեռնությունը, որը տարեսկզբին առաջարկեց փոփոխություն մտցնել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում՝ միասնական ստանդարտ սահմանելու նպատակով: Այսուհետ քաղաքացիները նրա կատարումը պետք է լսեն ոչ միայն կանգնած, այլև աջ ձեռքի ափը անպայման կրծքի ձախ կողմը դրված՝ ըստ արևմտյան օրինակի: «Սա չափազանց կարևոր հարց է մեր պետական ինքնագիտակցության, պետական ատրիբուտների պահպանման և զարգացման, ինչպես նաև մեր քաղաքացիների տրամաբանության և պետության նկատմամբ պետական կառավարման համակարգի դիրքորոշման տեսանկյունից»,– այն ժամանակ ընդգծեց Հայաստանի վարչապետը՝ սովորականի պես ձեռնածություն անելով տերմիններով ու հասկացություններով:
Նիկոլ Փաշինյանի և նրա ընկերախմբի տեսանկյունից՝ հին խորհրդանիշները արդեն կորցրել են արդիականությունը և սպառնալիք են, քանի որ դրանք ռևանշիստական տրամադրություններ են թեժացնում, խոչընդոտում են բարեփոխումներին և կարող են երկիրը կրկին ներքաշել պատերազմի մեջ։ Ազգային խորհրդանիշները փոխելու համար ակտիվորեն հանդես է գալիս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ նման փոփոխությունները արտաքին սպառնալիքները նվազեցնելու «անհրաժեշտ ուղի» են։ Սակայն եթե ողջամտորեն նայենք այս բոլոր դրսևորումներին (փերֆորմանս), ապա լիովին տրամաբանական հարց է ծագում. արդյո՞ք «փողոցային ուսապարկերի» առաջարկած «Չորրորդ հանրապետության» նոր ազգային գաղափարախոսությունը կդառնա Հայաստանի պետականության այն հենասյունը, որի վրա նա պահպանվել է հազարամյակներով։ Միանշանակ՝ ոչ։ ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության առաջին նախարար Վարդան Օսկանյանի կարծիքով՝ Հայաստանը երբեք չի հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ իշխանությունը առաջ է քաշում հայկական պետականության բնույթը փոխող ծրագրեր։ Քայլ առ քայլ երկիրը կորցնում է իր պատմական հիշողությունը, սփյուռքի հետ կապերը, զինանշանային խորհրդանիշները, Արցախի հողերը և նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Իշխանությունները փորձում են նվազեցնել ցեղասպանության ցավը։ Շարունակվում են հարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրա, որի նկատմամբ Հայաստանում հատուկ վերաբերմունք կա։ Պատահական չէ, որ հասարակության մեջ բուռն քննարկումներ են ընթանում մայրաքաղաքի կենտրոնական մայրուղիներից մեկի՝ Ամիրյան փողոցը Պապ թագավորի փողոց անվանափոխելու շուրջ, որը բավական հակասական անհատականություն է հին Հայաստանի պատմության մեջ: Ամեն դեպքում Հայ առաքելական եկեղեցու դերի նվազեցման մեջ հասարակայնությունը զուգահեռներ է տեսնում այսօրվա իրականության հետ: «Պարզ է, հասկանում ենք, որ էսօր երկրի իշխանության ղեկին կանգնած է մի մարդ, որն ամեն ինչ անում է, որ նեղացնի, վիրավորի եկեղեցուն: Պապ թագավորը իր բոլոր հաջողություններով ու անհաջողություններով հիմնականում պատմության մեջ մնացել է որպես եկեղեցու դեմ կռիվ տված մարդ: Ենթադրում եմ՝ հիմա դա մոդայիկ է դարձել, առաջ են տանում»,– համարում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Վիկտոր Մնացականյանը:
Պատմությունը հնարավոր չէ վերաշարադրել, բայց վերջին վեց տարիների ընթացքում «թավշյա» իշխանությունները անում են դա հատուկ ջանադրությամբ: Թուրք-ադրբեջանական տանդեմին հաճոյանալու համար պետական կայքերից անհետացել է Արցախի մասին ողջ տեղեկատվությունը, այդ հանրապետության դրոշները բառացիորեն պատռվում են ամբողջ Հայաստանում, իսկ 44-օրյա պատերազմի հերոսների դիմանկարներով փողոցային գրաֆիտիները քաղաքապետարանը ծածկում է ներկով՝ «հանուն մայրաքաղաքի բարեկարգման»: Ինչպես մեկնաբանել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, հայտնի ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, իշխանություններն ուզում են հեռացնել հերոսներին հասարակական տարածքից, քանի որ նրանք հիշեցնում են Արցախի մասին: «Երբ զբոսնում ես Երևանի փողոցներով կամ մեքենա ես վարում, ակամա տեսնում ես այդ տղաներին, նրանք անընդհատ հիշեցնում են իրենց հերոսության մասին, իսկ դա նշանակում է՝ նաև Արցախի մասին: Մենք կապ ենք զգում նրանց հետ: Դիմանկարները ներկով ծածկելով՝ իշխանությունները կտրում են այդ կապը: Նրանք կռվում են նույնիսկ Արցախի դրոշի դեմ: Հիշողությունը ջնջելու գործընթացը ամենուրեք է՝ սկսած դպրոցական դասագրքերից»,– նշել է նա:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ հիմնական ուղերձը, որ իշխանությունները ձգտում են հասցնել հասարակությանը, կարելի է ձևակերպել այսպես. «Մենք խաղաղության կողմնակից ենք, մնացած բոլորը պատերազմի կողմնակից են»։ «Այս ուղերձը կոչված է համոզելու Հայաստանի քաղաքացիներին, որ ընդդիմադիր ուժերի իշխանության գալը անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի։ Եվ ընդհակառակը, իշխանության ներկայիս ղեկավարման պահպանումը երաշխավորում է խաղաղություն»,– նշում է նա։ Դրա հետ մեկտեղ իշխանությունները կա՛մ չեն նկատում, կա՛մ ձևացնում են, թե չեն նկատում, թե ինչպես է իրենց գոյատևման ռազմավարությունը աստիճանաբար սահուն կերպով վերածվում երկրի ազգային անվտանգության անմիջական սպառնալիքի։ Ընդ որում՝ «թավշյա» պարագլխի ցանկությամբ և առանց համաժողովրդական քվեարկությունների կամ հանրաքվեների։
Սակայն հեռանկարում մի հանրաքվե այնուամենայնիվ ուրվագծվում է։ Փաշինյանը պատրաստվում է Բաքվի հրահանգով գրված նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ համաժողովրդական քննարկման։ Ու թեև նա հերքում է այդ փաստը, այնուամենայնիվ, հենց Ադրբեջանն է մշտապես ընդգծում, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը մնում է գլխավոր պայմանը խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որն ընդունվել է 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթաժողովում։ Աշխարհագրական հարևանների խնդրանքով ՀՀ Սահմանադրության մեջ պետք է ուղղում մտցվի, որը կվերացնի հանրապետության «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները», ինչը հաստատեց Նիկոլ Փաշինյանը հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ իր ուղերձում։ Նրա խոսքով՝ փոփոխություններն ուղղված են նրան, որ «ժողովուրդը վերջնականապես դառնա պետության և իշխանության տերը, ինչը համապատասխանում է դեռևս 2018 թվականի հեղափոխության ժամանակներից ամրագրված գաղափարախոսությանը, իսկ նման արմատական փոփոխությունները կոչված են ամրապնդելու երկրի նոր աշխարհաքաղաքական կարգավիճակը և ապահովելու կայունությունը տարածաշրջանում»։ Սակայն ընդդիմադիր ճամբարում համարում են, որ այն գործընթացները, որոնք Հայաստանի ներկայիս իշխանությունը անվանում է հայկական մտածելակերպի «բարեփոխումներ»՝ Հայաստանի Հանրապետության «նոր» գաղափարախոսական բանաձևի ներդրման լույսի ներքո, ոչ այլ ինչ է, եթե ոչ պատմական Հայաստանի հետևողական ու համակարգային ապամոնտաժում։ Իսկ «խաղաղության» հայեցակարգի տակ ընթանում է արհեստականորեն ստեղծված Հայաստանի Հանրապետությունը Արևմտյան Ադրբեջանի վերածելու գործընթացը։
Ալեքսանդր Մարկոսյան
Լուսանկարում՝
ՀՀ զինանշանը երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ ՀՀ Ազգային ժողովի դարպասներին։ Երկրի գլխավոր զինանշանային խորհրդանիշի կենտրոնում Արարատի ուրվագիծը ներայացված է... Թուրքիայի կողմից, որտեղ Սիսը՝ կամ Փոքր Արարատը, երևում է Մեծ Արարատի աջ կողմում։

