Հայաստանը դեպի եվրատոտալիտարիզմ տանող ճանապարհին է

Վերլուծություն

Կրկին խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին, որոնք այնքան կասկածելի էին, որ Ռուսաստանը մինչև հիմա չի շնորհավորել Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ, չնայած նրան, որ ընտրությունների արդյունքները հաստատվել են Սահմանադրական դատարանում: Սակայն քչերն էին կասկածում, որ Սահմանադրական դատարանը իր ներկայիս կազմով ինչ-որ կերպ, ինչ-որ բանով ի վիճակի է հակառակվել իշխանության ցանկություններին:

Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ) ստացավ ընտրողների ձայների 49,745 %-ը՝ չհավաքելով սահմանադրական մեծամասնություն ձևավորելու համար 0,255 % ձայներ։ Իսկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) չհավաքեց խորհրդարան մտնելու համար 0,011 % ձայն։ Երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչվեցին, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) արգելեց վերաքվեարկությունը՝ որոշելով, որ այդ դեպքում Ծառուկյանը հաստատ կհավաքի պակասող ձայները։ Դրա հետևանքով ԲՀԿ-ի երեք մանդատներն անցան ՔՊ-ին՝ ապահովելով նրա գերիշխանությունը խորհրդարանում։ Ընտրություններից հետո Ծառուկյանին ձերբակալեցին, ձերբակալեցին նաև նրան պատկանող առյուծներին, որոնցից մեկը չկարողացավ տանել քնաբերի դեղաչափը, ու քանի որ խոսքը գազանների արքայի մասին է, չսատկեց, այլ վախճանվեց։ Տեղեկատավական դաշտում ավելի շատ է տարածվում այն վարկածը, թե առյուծները ձերբակալվել են քաղաքականության պատճառով։

Հսկայական ջանքեր են գործադրվել ԲՀԿ-ի առաջնորդի դեմ պայքարում, նրան ձերբակալեցին կրքոտ սադիզմի դրսևորումներով, չնայած նա դիմադրություն չէր ցուցաբերում (ակնհայտորեն պատվեր կար), և ոչ մի ջանք չգործադրեցին սահմանադրական մեծամասնության հասնելու համար։ Եվ առհասարակ, ի՞նչ մի դժվար բան էր ԿԸՀ-ի համար պակասող ձայները նկարելով լրացնելը։ Եվրոպայի աջակցությամբ հնարավոր է ամեն ինչ... Եվ հարց է ծագում. ինչո՞ւ։ Մի կողմից՝ հսկայական ջանքեր, մյուս կողմից՝ դրանց բացակայություն, այսինքն՝ գրչի մի հարված։

Սահմանադրության մեջ փոփոխությունները, որ ստիպում է կատարել այս պատմությունների պատվիրատու Ադրբեջանը, հայտարարված ընդդիմության ներկայության դեպքում երկրի ներսում կարող են հանգեցնել հուզումների, բայց արտաքին աշխարհում էլ ամեն բան հարթ չի ընթանում։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Իրանը առանձնակի դրական բան չեն տեսնում այն բանում, որ Թուրքիան ու Ադրբեջանը արդեն Հայաստանի նոր Սահմանադրության հիման վրա Հարավային Կովկասում վերացնեն «հայկական սեպը»։ Չի կարելի բացառել, որ նույնիսկ Ռուսաստանը, Հարավային Կովկասը թուրքացնելու թուրք-ադրբեջանական արարքների և Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նկատմամբ իր ողջ հանդուրժողականությամբ հանդերձ, կարող է հանկարծ ավելի կոշտ դիրքորոշում ընդունել։

Նոր Սահմանադրության մեջ Արցախի և ցեղասպանության մասին հիշատակումները հեռացնելու հետ պետք է հռչակվի Հայաստանի չեզոք կարգավիճակը, ինչը նշանակում է ավտոմատ կերպով ՀԱՊԿ-ից դուրս գալ, քանի որ չեզոք երկիրը չի կարող մտնել ռազմաքաղաքական դաշինքների մեջ: Այստեղ Արևմուտքի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը համընկնում են ամբողջությամբ. նրանց պետք է Հայաստանը պոկել Ռուսաստանից: Սա՝ որպես առաջին քայլ: Հաջորդ փուլում հարկավոր է Հայաստանը վերածել մի երկրի, որը Ռուսաստանի համար խնդիրներ կստեղծի հարավային թևում: Սա ընդհանուր առմամբ վերաբերում է բոլոր նախկին խորհրդային հանրապետություններին. որքան հնարավոր է ավելի շատ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար: Պատերազմ կլինի, թե ռուսական ուժերի շեղում վտանգավոր ուղղություններով՝ դա արդեն ինչպես որ պատահի: Եվ առաջին քայլը ռուսական ռազմաբազայի դուրսբերումն է Հայաստանի տարածքից և ռուս սահմանապահների հեռանալը հայ-թուրքական ու հայ-իրանական սահմաններից: Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների խզումն արդեն սկսվել է: Այնուհետև հավաքական Արևմուտքը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կստիպի Փաշինյանին վերանայել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության մասին 1995 թվականի և Հայաստանի սահմանների պաշտպանության մասին 1992 թվականի պայմանագրերը:

Հայաստանում շատերը կարծում են, թե Ռուսաստանը դրան կվերաբերվի (ինչպես դա արդեն տեղի ունեցավ) փիլիսոփայական հանդարտությամբ, բայց դա այդպես չէ։ Հայաստանում գտնվող ռուսական զորքերը իրավունք ունեն լուծելու մարտական ​​խնդիրներ, այնպես որ՝ Թուրքիայի ներխուժումը Հայաստան կարող է տարբերվել Արցախի հանձնումից։ Սակայն ռուսական զորքերի դուրսբերումը նշանակում է դրանց փոխարինում թուրքականներով, այսինքն՝ ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Փոքր Կովկաս։ Իսկ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառներից մեկը հենց ՆԱՏՕ-ի ընդլայնումն էր՝ հակառակ 1997 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների։ Եվ եթե դա տեղի ունենա, ապա ՆԱՏՕ-ի սահմանները Ռուսաստանի հետ կտեղափոխվեն Հյուսիսային Կովկաս։ Իսկ Թուրքիայի համար ​​իրադարձությունների բարենպաստ զարգացման դեպքում՝ ավելի հյուսիս՝ Ռուսաստանին պատկանող տարածքների բռնագրավմամբ՝ օգտագործելով թյուրքական գործոնը։ Դրա պատմական նախադեպերը կան։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ թուրքական զորքերը կանգնած էին ԽՍՀՄ-ի հետ սահմանին՝ պատրաստ ներխուժելու։ Նրանց հետ էին պահում գերմանական ճակատից դուրս բերված ավելի քան 20 խորհրդային դիվիզիաները, և միայն Ստալինգրադի հաղթանակը սթափեցրեց թուրքերին, ու ներխուժումը տեղի չունեցավ։

Այսինքն՝ հենց որ Ռուսաստանը դուրս բերի իր ռազմական բազան Հայաստանից, այն կփոխարինվի ՆԱՏՕ-ականով։ Այնուհետև՝ «դրանգ նախ նորդ» (գերմ.՝ «հողերի զավթում հյուսիսում»)։ Բացի այդ, հենց որ Իրանի հետ սահմանի երկայնքով գործարկվի «Թրամփի ճանապարհը», ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, այստեղ կհայտնվեն ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ, որոնք, հավանաբար, սերտորեն փոխկապակցված են ԱՄՆ-ի բանակի հետ, ինչը ուղղակի սպառնալիք է Իրանի համար, և դրա մասին Իրանը բազմիցս մտահոգություն է հայտնել։ Վերջնահաշվարկում դուրս է գալիս, որ նոր Սահմանադրությունը, որը պահանջում են Ադրբեջանն ու Թուրքիան, անմիջական սպառնալիք է Փաշինյանի իշխանության համար, և խորհրդարանում սահմանադրական մեծամասնության բացակայությունը նրա համար արդարացում է։ Թե իբր՝ բոլոր հարցերի համար միշտ խնդրեմ, բայց իրատեսականի սահմաններում։

Իհարկե, եթե «գունավոր հեղափոխության» պատվիրատուներին պետք լինի, նրանք  կարող են պահանջել, որ Փաշինյանը ընդդիմադիր խմբակցություններից վեց պատգամավորների կաշառի և այդ կերպ ստեղծի սահմանադրական մեծամասնություն՝ ենթադրելով, որ շանտաժի և կաշառվելու ենթականեր կգտնվեն: Եվ հիմա Փաշինյանն ունի մտորելու լայն դաշտ: Այն աշխարհը, որի ժամանակ նրան իշխանության բերեցին, չէի ասի, թե ավարտվել է, բայց նկատելիորեն թուլացել է, և եթե բազմաբևեռության միտումներն ամրապնդվեն, ապա ստիպված կլինեն հաշվի առնել և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի շահերը: Ամեն դեպքում նրան ժամանակ է պետք՝ կողմնորոշվելու համար: Կտա՞ն նրան այդ ժամանակը, թե ոչ՝ դժվար է ասել, փաշինյանական իշխանության պատվիրատուները  նույնպես հաշվի են առնում իրողությունների փոփոխությունը, ինչը զրկում է նրանց հրահանգները հստակությունից: Կցանկանա՞ արդյոք ՆԱՏՕ-ն այստեղ անմիջապես նոր հենարան ստեղծել, թե՞ կորոշի մի փոքր սպասել՝ դեռ կտեսնենք:

            Փաշինյանը փորձում է նստել երկու աթոռի վրա՝ մնալ ԵԱՏՄ-ի անդամ և ձգտել դեպի ԵՄ՝ այս անկում ապրող կազմակերպությանը միանալու ոչ մի երաշխիք չունենալով։ Հուլիսի 6-ին Եկատերինբուրգում «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կրկին հավատարմություն արտահայտեց ԵԱՏՄ-ին անդամակցությանը, ինչին Միշուստինը կոչ արեց գործերով ապացուցել իր հավատարմությունը, որպեսզի ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող  և Փաշինյանի կողմից բռնագրավված «Հայաստանի էլեկտրական ցանցերի» օրինակով նույն ճակատագրին չենթարկվեն նաև Ռուսաստանի և ռուսաստանցի գործարարներին պատկանող օբյեկտները, մասնավորապես՝ Մեծամորի ատոմակայանը, Հարավկովկասյան երկաթուղին, Զանգեզուրի հանքարդյունաբերության կոմբինատը և այլն։ Թուրքիան Արևմուտքի կողմից նշանակվել է Հարավային Կովկասի վերահսկիչ, և այն ամենը, ինչ Փաշինյանին կհաջողվի կորզել Ռուսաստանից, ժամանակի ընթացքում կընկնի Թուրքիայի ձեռքը, քանի որ Հայաստանը, եվրադեմոկրատների մտահղացմամբ պետք է ամբողջությամբ մտնի թուրքական ուղեծրի մեջ։ Չէ՞ որ Փաշինյանն արդեն Էրդողանի հաղթաթուղթն է Հարավային Կովկասում։

Թուրքիան այստեղ ներկայացված է ոչ միայն ինքին, այլև նա խիստ ներգծված է բրիտանական շահերի մեջ, որոնք ներկայացված են երկու մեգանախագծերով՝ թուրանական և սեֆյան, որի համաձայն՝ Ադրբեջանը Իրանի Սեֆյան կայսրության իրավահաջորդն է։ Այն փաստը, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, առաջացավ Սեֆյան կայսրության անկումից երեք դար անց, նախագծողներին չի հուզում։ Ադրբեջանի կողմից Սեֆյան կայսրության ժառանգության իրավունքի փաստաթղթային հիմքը պատրաստում է Վատիկանը. ինչ-որ տեղ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին հիշատակել է. այստեղից էլ՝ իրավահաջորդության ուղիղ ճանապարհը։ Հասկանալի է, որ սա ուղղված է Իրանի դեմ, բայց Ռուսաստանից էլ պահանջներ կան, մասնավորապես՝ Դերբենտ քաղաքը, որի մասին Ալիևը հայտարարեց, թե այն իր պատմական հայրենիքի մի մասն է։

Փաշինյանն այժմ տարված է այսպես կոչված «իրական Հայաստանի» ստեղծմամբ, այն տարբերությամբ, որ եթե մեգանախագծերը ենթադրում են կայսերական կարգավիճակ, ապա Փաշինյանի նախագիծը ենթադրում է վասալային պետություն և նպատակաուղղված է պատմությունը, աշխարհագրությունը մոռացության տալուն, և Հայաստանի նկատմամբ թշնամորեն տրամադրված հարևաններից ամբողջապես կախվածության մեջ դնելուն։ Նա փորձում է մոռացության մատնել, իսկ հնարավորության դեպքում նաև արգելել մտորումները Արցախի, ցեղասպանության, քրիստոնեական արժեքների, Եկեղեցու, ազգային խորհրդանիշների թեմայով։ Փաշինյանի հատկապես թունդ կողմնակիցները կոչ են անում ընդհանրապես չնայել Արարատին՝ հայացքն ուղղելով Արագած լեռին, խզել կապերը սփյուռքի հետ, ինչն արվեց նրա իշխանության գալուց հետո՝ փակելով Սփյուռքի նախարարությունը։ Նման մեկուսացումը ձեռնտու է Արևմուտքին. կտրելով Ռուսաստանի հետ հարաբերությունների պատմությունից, որին պարտական ​​է Հայաստանը իր պետականությամբ և քաղաքակրթական ընդհանուր շրջանակով, նրան հեշտությամբ կարելի է վերածվել ռուսատյացության շղթայի օղակի, իսկ հետագայում՝ Հարավային Կովկասի մյուս հանրապետությունների հետ միասին՝ հակառուսական ճակատի։ Ստեղծելով նոր ազգ՝ Փաշինյանը լիովին կարող է իրեն համեմատել նոր Թուրքիայի նախահայր Քեմալ Աթաթուրքի հետ։ Չնայած Աթաթուրքի նախագիծը կայսերական էր, Փաշինյանինը՝ վասալային, որը ենթադրում է արմատներ, պատմական հիշողություն և բարոյական կերպար չունեցող ազգի ստեղծում։ Դրա համար պահանջվում է անցում ավտորիտարիզմից դեպի տոտալիտարիզմ, և այս անցումը արտահայտվում է այլախոհության ճնշմամբ ու զանգվածային ձերբակալություններով՝ ժողովրդավարական Եվրոպայի ծափահարությունների ներքո, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարծես թե հրաժարվել էր Հիտլերի տոտալիտարիզմից։ Բայց ոչ, ըստ երևույթին, նրանք կարոտում են համակենտրոնացման ճամբարներին ու գեստապոյին՝ Հայաստանում տեսնելով Հիտլերի նախագիծը վերակենդանացնելու հնարավորություն։

Եվ անցյալը մոռանալու այս ճանապարհին Իսրայելը անսպասելիորեն ճանաչում է հայոց ցեղասպանությունը։ Սա՝ 31 երկրների կողմից ճանաչվելուց հետո, չնայած թվում էր, թե Իսրայելը առաջիններից մեկը պետք է դա աներ։ Ասենք, իսրայելցիների արդարության պատկերացումը ճնշվում է քաղաքական նպատակահարմարության նկատառումներով։ Առայժմ դա արված է կառավարության մակարդակով։ Կճանաչի՞ արդյոք Քնեսեթը ցեղասպանությունը, նույնպես կախված է իրադրությունից՝ ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ ներքին։ Հասկանալի է, որ Իսրայելը իր ճանաչմամբ ցանկանում է ցավ պատճառել Թուրքիային, որի հետ մասնակցել է Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմին՝ Ադրբեջանի կողմից։ Ինչպես և ինչի կհանգեցնի դա՝ դժվար է ասել, բայց ամեն դեպքում դա անսպասելի է, հատկապես առանց պատմական հիշողության նոր հայ ստեղծող Փաշինյանի համար։ Ես վախենում եմ, որ եթե նույնիսկ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, Փաշինյանը միայնակ կպաշտպանի դա մոռացության տալու իրավունքը։

 

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ, Երևան

 

Լուսանկարում՝

Փաշինյանն արդեն Էրդողանի հաղթաթուղթն է Հարավային Կովկասում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում