Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024-ի նոյեմբերին դարձավ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։ «Հայփոստ»-ն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ըստ Շուշան Ալեքսանյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ այս պաշտոնում Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը, ըստ այդմ՝ իշխանական պատգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3.6 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ։ Սրան զուգահեռ՝ «Հայփոստ»-ի 2025 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ ընկերության վիճակը որոշ ֆինանսական ուղղություններով անցած տարի վատթարացել է։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

Ինչպե՞ս է նշանակվել Ալեքսանյանը

Հայաստանյան փոստային կապի օպերատորը 2006-ից հանձնված էր հավատարմագրային կառավարման արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ընկերությանը։ 2020-ին հավատարմագրային կառավարման ժամկետն ավարտվեց, ու այն անցավ պետության կառավարմանը։

«Հայփոստ»-ի տնօրենը նշանակվում է ընկերության դիտորդ խորհրդի կողմից՝ մրցութային կարգով։ «Ազատություն»-ը դիմել է «Հայփոստ»-ին և ընկերության կառավարումն իրականացնող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ մրցութային նիստերի բոլոր արձանագրությունները տրամադրելու խնդրանքով, ինչպես նաև խնդրել է տեղեկացնել, թե «Հայփոստ»-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին քանի անձ և ովքեր են մասնակցել։ Ո՛չ ընկերությունից, ո՛չ նախարարությունից այս հարցերին չեն պատասխանել։ Իսկ ովքե՞ր են «Հայփոստ»-ի դիտորդ խորհրդի անդամները. պետական ընկերության ղեկավար կազմի մասին այս տեղեկությունները ևս չեն տրամադրվել «Ազատությանը»․ ըստ «Հայփոստ»-ի՝ դրանք անձնական տվյալներ են։

Շուշան Ալեքսանյան, լուսանկարը՝ «Հայփոստ»-ի ֆեյսբուքյան էջից Փաստացի, «Հայփոստ»-ի և այն կառավարող նախարարության պատասխաններից հնարավոր չէ հասկանալ՝ որքանով է ընկերության տնօրենի մրցույթը եղել անաչառ ու մրցակցային, և կառավարչական որ արժանիքների համար է հենց Հայկ Կոնջորյանի կինը նշանակվել այդ պաշտոնում։

Բարձր աշխատավարձ՝ գոյություն չունեցող բանաձևի հիման վրա

Պաշտոնական աղբյուրները հրաժարվել են նաև մանրամասնել՝ ինչպես է գոյացել «Հայփոստ»-ի տնօրենի աշխատավարձը, որն ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի գերազանցում է 3.6 միլիոն դրամը։ Այդ աշխատավարձը սահմանում է ընկերության բաժնետերը, այսինքն՝ Կառավարությունն ի դեմս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։ Ի՞նչ բանաձևով է ձևավորվում «Հայփոստ»-ի տնօրենի աշխատավարձը, «Ազատություն»-ը հետաքրքրվել էր նախարարությունից, որտեղից ի պատասխան հայտնել են՝ «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրենի աշխատավարձի ձևավորման առանձին բանաձև առկա չէ», չկան չափորոշիչներ ու առանձին սկզբունքներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում