«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փաստաբանը կարող է պարտվել, բայց իրավունք չունի դավաճանելու վստահորդին. Այսօր հայտնի իրավապաշտպանի տարեդարձն է

Իրավական

Հոբելյանը լավագույն առիթն է հիշելու, ամփոփելու հայտնի անձանց անցած տարիները, ձեռքբերումները, նվաճումներն ու հաղթանակները: Ընդամենը ժամեր անց «Լեվ Գրուպ»փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, հայի գենը զտարյուն պահող եւ այն սերնդներին փոխանցող, բազմաթիվ աղմկահարույց գործերով նախադեպային վճիռների հասած,  ՀՀ-ում առաջատար իրավապաշտպան ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ կտոնի հերթական տարեդարձը: 

25 տարի առաջ հիմնադրած «Լեվ Գրուպ»փաստաբանական ընկերության ղեկավարը եւ իր թիմը անցել են դժվարին ճանապարհը, բայց երբեք չեն ընկրկել, քանի որ միշտ եղել են այն համոզմունքին կամ գործը պետք է անել սիրով, կամ առհասարակ չանել: Եվ թերեւս որդեգրած սկզբունքն է, որ ընկերությունը հիմնադրման պահից մինչ օրս ՀՀ-ում ամենապահանջված ընկերությունն է, որը երբեք առաջատարի դիրքերը չի զիջում: 

Ինչպես ընկերության ղեկավարը, այնպես էլ ընկերության նվիրյալները առաջնորդվել եւ առաջնոդվում են իրավունքը գիտությունը բարու ադարի մասին սկզբունքով: ԼԵվ Գրուպ փաստաբանական ընկերության ղեկավարը փաստաբանական գործունեության ընթացքում  անհաշտ պայքար է մղել աղանդների դեմ, կաննգնել եւ շարունակում է կանգնած լինել Չորրորդ իշխանության կողքին, սոցիալապես անապահով խավի , ինչպես իրենք են ասում. փրկիչն է: Նրա փաստաբանական հմտությունների շնոհիվ բազմաթիվ բիզնեսներ են փրկվել ու փրկվում, 44-օյա պատերազմի հերոսները մինչ օրս Լեվոն Բաղդասարյանի հոգածության ներքո են իրավական ցանկացած խնդրի հետ առնչվելիս:

«Իրավունքը» տարեդարձին ընդառաջ փորձել բլից հարցերի միջոցով բացահայտել հայտնի փաստաբանի հանրության համար չբացահայտված բացառիկ լինելու գաղտնիքը.

- Պարոն Բաղդասարյան, իրավաբանի համար որն՞ է ավելի կարեւոր՝ օրենքը իմանալը, թե՞ օրենքը ճիշտ մեկնաբանելը։


- Օրենքը չիմացողը չի կարող մեկնաբանել, բայց միայն օրենքն իմանալը բավարար չէ։ Հաղթում է նա, ով օրենքի տառի մեջ գտնում է արդարության ոգին։

- Լավ փաստաբանը հաղթում է գործը, թե՞ ճիշտ գնահատում ռիսկերը։


- Լավ փաստաբանը նախ ճիշտ է գնահատում ռիսկերը, իսկ հետո դրանք վերածում է հաղթանակի։ Անպատրաստ հաղթանակներ չեն լինում։

- Դատարանում ավելի ուժեղ է փաստը, թե՞ դրա իրավական մեկնաբանությունը։


- Փաստն առանց իրավական գնահատականի ոչինչ է։ Իրավական մեկնաբանությունն է փաստին տալիս օրենքի ուժ։

- Դատական հաղթանակ, թե՞ արդարություն։

-Դատական հաղթանակը այս կամ այլ ատյանում կարող է լինել ժամանակավոր, իսկ արդարությունը՝ վերջնական։ Իմ նպատակը վճիռը չէ, արդարադատությունն է։

- Սխալ, որը անում են մինչեւ դատարան հասնելը։

- Միայն զգացմունքներով են առաջնորդվում, ոչ թե ապացույցներով։ Արդարադատություն իրականացնող մարմի ը  հավատում է ոչ թե աղմուկին, այլ փաստին։

- Պայքարել մինչեւ վերջ, թե գնալ հաշտության։


- Եթե հաշտությունը հիմնված է արդարության վրա՝ հաշտվել։ Եթե հիմնված է անարդարության հետ հաշտվելու վրա՝ պայքարել մինչեւ վերջ։

-Մասնագիտական սկզբունք, որը երբեք չեք խախտի։


- Երբեք չեմ վաճառի իրավունքը։ Փաստաբանը կարող է պարտվել, բայց իրավունք չունի դավաճանելու   վստահորդին։

- Քրեական իրավունք, թե քաղաքացիական։


-Քրեական իրավունք։ Այնտեղ որոշվում է մարդու ազատությունը, իսկ ազատությունից բարձր արժեք պետությունը չունի։

- Փաստ, թե՞ նախադեպ։


-Փաստը հիմքն է, նախադեպը՝ ուղղությունը։ Բայց դատավճիռը պետք է ծնվի օրենքից, ոչ թե սովորույթից։

-  Հարց, որից յուրաքանչյուր փաստաբան զգուշանում է։


- Այն հարցից, որի պատասխանը չգիտի։ Դատարանում ենթադրություններով չեն խոսում, այնտեղ խոսում են ապացույցներով։

- Եվ վերջում՝ ո՞վ է փաստաբանը։


-Փաստաբանը մարդու վերջին պաշտպանական գիծն է պետության դեմ։ Երբ մյուսները լռում են, նա խոսում է օրենքի անունից։ Իսկ իմ սկզբունքը մեկն է՝ օրենքի դիկտատուրայի ուժով պաշտպանել մարդուն, պատասխանատվության ենթարկել մեղավորին և վերականգնել արդարությունը։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան