«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Եվրասիական ալյանս»-ը գնում է Փաշինյանի ստորագրության հետեւից

Ներքաղաքական

Չնայած դեռեւս նախորդ տարի՝ 2025 թվականին, Ազգային ժողովում ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» քաղաքական հայտարարությանը, որով Հայաստանը հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու իր կամքը եւ կառավարությանը լիազորում է ձեռնարկել այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերը, Նիկոլ Փաշինյանը բազմիցս, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցերի ընթացքում, հրապարակայնորեն հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է շարունակել իր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) եւ այս պահին չի տեսնում ո՛չ ԵԱՏՄ-ից դուրս գալու, ո՛չ էլ այդ հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն։

Հենց վերոնշյալը հաշվի առնելով՝ օգոստոսի 3-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված «Եվրասիական ալյանս» քաղաքացիական նախաձեռնության համապետական ստորագրահավաքը կմեկնարկի ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ նախաձեռնության անդամները նախ կփորձեն առաջին ստորագրությունը ստանալ հենց Նիկոլ Փաշինյանից՝ նրան հնարավորություն տալով գործնականում վերահաստատել իր իսկ հնչեցրած հայտարարություններն ու ցույց տալ, որ դրանք եղել են ոչ թե իրավիճակային քաղաքական խոսքեր, այլ հստակ դիրքորոշում։

Նախաձեռնողներն ընդգծում են, որ ստորագրահավաքի նպատակն է հանրաքվեի միջոցով Սահմանադրության մեջ ամրագրել այնպիսի լրացում, որը կապահովի նախկինում կնքված միջազգային պայմանագրերի անձեռնմխելիությունը եւ թույլ չի տա առանց ժողովրդի կամարտահայտության կնքել այնպիսի նոր պայմանագրեր, որոնք կարող են հակասել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերին։

Նախաձեռնության հեղինակների գնահատմամբ՝ նման սահմանադրական երաշխիքը կկանխի տնտեսական եւ սոցիալական այնպիսի որոշումների ընդունումը, որոնց հետեւանքով կարող են տուժել հազարավոր ՀՀ քաղաքացիներ, արտահանողներ, ներմուծողներ, արտադրողներ եւ սպառողներ։ Իսկ առաջին ստորագրությունը Նիկոլ Փաշինյանից ստանալու փորձը, նրանց համոզմամբ, լինելու է լավագույն ցուցիչը՝ որքանո՞վ են իշխանության հայտարարություններն ու իրական քայլերը համընկնում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան