«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Խաղաղության խորհուրդը Գազայում ձգտում է էսկալացիայի նվազեցման․ ԶԼՄ

Միջազգային

Գազայի հատվածում տիրող իրավիճակի կարգավորման համար ստեղծված Խաղաղության խորհուրդը և միջնորդ պետությունները մտադիր են հասնել անկլավում էսկալացիայի նվազեցմանը՝ Իսրայելի կողմից հասցված հարվածների վերջին շարքից հետո, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Գազայի հարցերով Խաղաղության խորհրդի բարձր ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովին։

«Երկօրյա հարվածների հետևանքով Գազայի հատվածում խաղաղ բնակիչներ են զոհվել, ոչնչացվել են դեղորայքի պաշարներ, որոնցից կախված է բնակչության կյանքը։ Իմ թիմը եկուշաբթի օրվանից շուրջօրյա աշխատում է երկու կողմերի, միջնորդների և տարածաշրջանային գործընկերների հետ՝ իրավիճակը լիցքաթափելու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի լիարժեք իրագործման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- X-ում գրել է Մլադենովը։ Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ՝ և՛ Իսրայելը, և՛ պաղեստինյան «Համաս» շարժումը, պատասխանատվություն են կրում խաղաղ կարգավորման համաձայնագրի պայմանների կատարման համար։ 

Օգոստոսի 1-ին և 2-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր «Համաս»-ի զինված գոյացությունների դիրքերին հասցված հարվածների մասին։ Մասնավորապես, ինչպես նշել է մամուլի ծառայությունը, ոչնչացվել են զենքի պահեստներ, ինչպես նաև սպանվել են երեք զինյալներ, այդ թվում՝ «Ջաբալիա» գումարտակի հրամանատարը։

Al Jazeera հեռուստաալիքը, հղում անելով անկլավի հիվանդանոցների աղբյուրներին, հայտնել է, որ իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 19 պաղեստինցի։ Գազայի պատերազմն սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի հարավի վրա «Համաս»-ի հարձակումից հետո, որի հետևանքով, ըստ իսրայելական տվյալների, զոհվել էր մոտ 1200 մարդ, շուրջ 250-ը պատանդ էր վերցվել։

2025 թվականի հունվարի 19-ին կողմերի միջև հրադադար էր ուժի մեջ մտել, սակայն մարտի 18-ին Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայի ուղղությամբ։ 2024 թվականի մայիսի 20-ին Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը միջնորդություն էր ներկայացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդի ձերբակալության օրդերներ տրամադրելու համար։ Նոյեմբերի 21-ին ՄՔԴ-ն օրդերներ էր տրամադրել Նեթանյահուի, Գալանտի և Մոհամեդ Դեյֆի նկատմամբ։  


Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան