«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կոնջորյանի եղբոր մասով թե’ ծեծը, թե’ հայհոյանքը դատապարտելի են, բայց խնդիրը քաղաքական չի. Ռուբինյան

Ներքաղաքական

Տեղի ունեցածը դատապարտելի բան է. և հայհոյանքը, և ծեծը, և բռնությունը. Հաջորդը, կհամաձայնեք, որ տեղի ունեցածը ինչ-որ քաղաքական դրսևորում չէ, ըստ էության միջանձնային ինչ-որ թեմա է։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3–ին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՔՊ–ական Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելուն, ինչպես նաև վերջինիս կողմից հայհոյանքներ հնչեցնելուն։

«Ոչ ես, ոչ դուք, չգիտենք եղելությունը, ով ում ինչ է ասել, դրանից առաջ ինչ են ասել, դրանից հետո ինչ է եղել, դրա համար ես դժվարանում եմ մեկնաբանել։

Ինչո՞ւ ամբողջ եղելությունը չգիտեմ, որովհետև ա) մենք չենք խոսում քաղաքական իրադարձության մասին, միջանձնային իրադարձության մասին ենք խոսում, և բ) որովհետև բովանդակային իմաստով, և իրավական իմաստով էլ քրեական գործ կա, թող իրավապահ մարմինները զբաղվեն:

Իսկ պարոն Կոնջորյանի մասով, ես համաձայն եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում, ընտանիքի անդամների հետ կապված հարցերը կարող են բարձրացվել, բայց ինչ-որ սահման կա էլի, ամեն դեպքում։ Պարոն Կոնջորյանը իր եղբայրը չի, ինքը այլ մարդ է, եղբայրը՝ այլ մարդ։ Համաձայնեք, որ ցանկացած մեկնաբանությամբ, պարոն Կոնջորյանը ինքը այս միջադեպի հետ որևէ կապ չունի, այսինքն ինքը չի մասնակցել այդ միջանձնային թեմային, ինքը կապ չի ունեցել ինչ-որ ընկերության հետ»,–ասաց նա։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան