Հետհաշվարկը սկսված է․ Մոնիկա Գրիգորյանի ընտանիքում կրկնակի երջանկություն
ՄշակութայինՇուտով Մոնիկա Գրիգորյանի ընտանիքում կարեւոր ու սպասված իրադարձություն է լինելու։ «Միսս Տիեզերք Արմենիա» տիտղոսակիր մոդելը պատրաստվում է մայրանալ, իսկ ընտանիքն անհամբեր սպասում է փոքրիկի լույս աշխարհ գալուն։ Հայտնի է, որ զույգը որդի է ունենալու։
Հատկանշական է, որ այս շրջանը առանձնահատուկ է Գրիգորյանների ընտանիքի համար, քանի որ Մոնիկայի քույրը՝ Տաթեւ Գրիգորյանը, նույնպես հղի է եւ շուտով մայր է դառնալու։ Քույրերը սոցիալական ցանցերում հրապարակել են հղիության վերջին ամիսներին արված համատեղ լուսանկար՝ կից գրելով. «9 ամիս… Հետհաշվարկը սկսված է»։
Այսպիսով, ընտանիքում շուտով կրկնակի ուրախություն է սպասվում, իսկ քույրերը կյանքի նոր ու ամենահուզիչ փուլը միասին են անցնում։

