«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այսօր վերջին հրաժեշտը տվեցին հայկական հեռուստատեսության լեգենդներից մեկին

Մշակութային

Այսօր՝ օգոստոսի 6-ին, հարազատները, ընկերներն ու արվեստի աշխարհի ներկայացուցիչները վերջին հրաժեշտը տվեցին Հայաստանի հեռուստատեսային արվեստի ամենաճանաչված ռեժիսորներից մեկին՝ ԱՐՍԵՆ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ։

Նրա մահվան ցավալի լուրը հանրությանը հայտնել էր կինը՝ խմբագիր, հայտնի հաղորդավարուհի ԵՎԱ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ, գրելով ընդամենը մի քանի բառ, որոնց մեջ ամփոփված էր երկար ամիսների պայքարի ամբողջ ողբերգությունը. «Մենք պարտվեցինք... Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում...»

Հայկական հեռուստատեսության պատմությունը դժվար է պատկերացնել առանց Արսեն Ասլանյանի անվան։ Տասնամյակներ շարունակ նա կանգնած է եղել տասնյակ հեռուստանախագծերի, համերգների, երաժշտական ծրագրերի, ֆիլմերի ու մեծամասշտաբ հեռուստատեսային նախագծերի ստեղծման ակունքներում։ Նրան գործընկերները պարզապես «Արսիկ» էին ասում՝ այդ անունի մեջ դնելով ոչ միայն ջերմություն, այլեւ մեծ հարգանք։

Հազարավոր հեռուստադիտողների համար նրա անունը կապվում է հատկապես «Կռունկ» մանկապատանեկան երգի փառատոնի հետ։ 2000-ականներին, երբ դեռ սոցիալական ցանցեր չկային, իսկ երիտասարդ երգիչների համար մեծ բեմ հասնելը գրեթե անհնար էր, հենց «Կռունկն» էր շատերի առաջին մեծ հնարավորությունը։ Այդ բեմից են իրենց ճանապարհը սկսել բազմաթիվ արտիստներ, որոնք հետագայում դարձել են հայկական երգարվեստի հայտնի դեմքեր։

Այս օրերին սոցիալական ցանցերում մեկը մյուսի հետեւից հրապարակվում են հուշեր, որոնք, թերեւս, ավելի խոսուն են, քան ցանկացած պաշտոնական կենսագրություն։ Երաժիշտներն ու մշակույթի գործիչները գրում են, որ Արսեն Ասլանյանը երբեք չէր մերժում սկսնակներին, անշահախնդիր հնարավորություն էր տալիս ներկայանալ, խորհուրդ էր տալիս, հավատում երիտասարդներին, երբ ուրիշները դեռ կասկածում էին։

Ինքը՝ Արսեն Ասլանյանը, իր հարցազրույցներում մշտապես ասում էր, որ հեռուստատեսության գլխավոր արժեքը տեխնիկան չէ, այլ մասնագետը։ Նրա համոզմամբ՝ «մարդն է կադրին կենդանություն տալիս», իսկ համակարգիչը երբեք չի կարող փոխարինել ռեժիսորի մտածողությանը, լույսի զգացողությանը եւ կադրի դրամատուրգիային։ Նա ցավով էր արձանագրում, որ հայկական հեռուստատեսությունը կորցրել է մանկական ու կրթական ծրագրերի լավագույն ավանդույթները, սակայն մինչեւ կյանքի վերջ շարունակում էր աշխատել հենց երեխաների համար նախագծերի վրա՝ հավատալով, որ նրանց մեջ է ապագան։

Արսեն Ասլանյանը նաեւ վավերագրական ֆիլմերի հեղինակ էր։ Նրա «Երեւան» ֆիլմը ծնվել էր մեկ պարզ գաղափարից՝ աշխարհին ցույց տալ մայրաքաղաքը ոչ միայն որպես պատմական վայր, այլ որպես կենդանի, սիրելի քաղաք, որը կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը եւ խթանել զբոսաշրջությունը։

Այսօր, երբ նրան ճանապարհեցին վերջին հանգրվան, շատերը խոսում էին ոչ միայն տաղանդավոր ռեժիսորի, այլ նախեւառաջ լուսավոր մարդու մասին։ Մարդու, ով տարիներ շարունակ ուրիշների համար դռներ էր բացում՝ երբեք չփորձելով հայտնվել առաջին պլանում։

Երբեմն ամենամեծ հետքն այն մարդիկ են թողնում, որոնց անունը հաճախ մնում է կադրի մյուս կողմում։ Արսեն Ասլանյանը հենց այդ մարդկանցից էր։ Իսկ այսօր հայկական հեռուստատեսությունը հրաժեշտ տվեց իր այն վարպետներից մեկին, որի ստեղծած կադրերն ու բացած ճանապարհները դեռ երկար են շարունակելու ապրել։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի․․․

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան