Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ օգոստոսի 6-ի համար

Աստղագուշակ

Խոյ: Դրական միտումների ազդեցությունն օրվա ընթացքում կաճի, ինչը անպայման կանդրադառնա ձեր տրամադրության և գործողությունների արդյունավետության վրա: Մարդիկ, ում հետ դուք այսօր կշփվեք, հաճելի են և միանգամայն լավ են տրամադրված ձեր հանդեպ: Ծագած փոխադարձ համակրանքը կարող է հանգեցնել նոր և լուրջ ռոմանտիկ հարաբերությունների: Իսկ ընտանիք կազմած խոյերի համար ավելի հաճելի կլինեն երեխաների հետ զբոսանքները: Հավատացեք ձեր ուժերին, և շրջապատի մարդիկ կհետևեն ձեր օրինակին:

Ցուլ: Բավական հարմար օր է ինտելեկտուալ զբաղմունքի համար, կարելի է լուրջ գրականություն կամ գիտական հետազոտություններ ընթերցել, օտար լեզու սովորել: Երաժշտական գործիքներ նվագելու և թատրոն գնալու ցանկություն կառաջանա: Լավ կանցնեն ժամադրություններն ու ռոմանտիկ զբոսանքները, սիրելի մարդը ձեզ հասկանում է կես խոսքից և դժվարությունների դեպքում սիրով օգնության ձեռք մեկնում:

Երկվորյակ: Այսօր դրական էմոցիաները կուղեկցեն ձեզ, եթե դուք առավոտից լավատեսորեն տրամադրվեք: Միայն թե այդ վերջինս ձեզ մոտ չի ստացվում, քանի որ ձեզ տանջում են մռայլ մտքերն ու գիշերային մղձավանջերից մնացած տհաճ նախազգացումները: Գտեք ձեր մեջ ուժ` հաղթահարելու դրանք և պայծառ զգացումով դիմավորելու օրվա սկիզբը, ինչին մեծապես կօգնեն լիցքային վարժանքները, համեղ նախաճաշը, կամ էլ ուղղակի սիրելի մարդու համբույրը:

Օրը շատ հարմար է անծանոթ վայրերով զբոսնելու համար: Եթե տնից միայնակ եք դուրս գալու, ապա չի բացառվում հետաքրքիր ծանոթությունը:

Խեցգետին: Այս նշանի առավել պատվախնդիր ներկայացուցիչների առջև օրը բացում է անսահման հնարավորություններ: Դուք կարող եք բարձրանալ կարիերայի աստիճաններով կամ ստանալ գայթակղիչ առաջարկներ: Հեղինակության հարցը մղվում է առաջին պլան, իսկ ահա ֆինանսական կողմն ավելի քիչ է հետաքրքրում: Այսօր դուք հիմնականում առաջնորդվում եք ենթագիտակցությամբ, որը հուսախաբ չի անում: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ են սպասվում, հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ:

Առյուծ: Օրը խիստ բարենպաստ է ֆինանսական դաշտում : Ձեզ սպասվում է հաջողություն, սակայն եղեք զգույշ: Մի չարաշահեք ձեր նկատմամբ տածած վստահությունը: Ընտանեկան հարաբերությունները մի քիչ հակասական են, գլխակորույս զգացմունքներն ու սառնությունը հաճախ են հերթափոխում իրար: Զբաղվեք սպորտով, մոռացեք հիվանդության մասին: Հաճախակի անցկացրեք երեկոներն ընկերների և մտերիմների շրջանում: Մի թերագնահատեք ձեր կարողությունները:

 

Կույս: Օրը կապված է թյուրիմածության և փոխադարձ չհասկացվածության պատճառով խզված հարաբերությունների վերսկսման հետ: Եկել է պահը մոռանալու անցյալի սխալները և ամեն ինչ սկսել մաքուր էջից: Օրը չափազանց հարմար է աշխարհիկ միջոցառումներ այցելելու, հրապարակային ելույթներ ունենալու, ինչպես նաև նոր ծանոթությունների համար: Դուք հեշտությամբ եք շահում ձեր հանդեպ համակրանքը, շատ հարմարավետ եք զգում ուշադրության կենտրոնում գտնվելու փաստից:

Կշեռք: Ցանկալի կլինի օրը նվիրել նախկինում ծագած տարաձայնությունները հարթելուն: Հնարավոր է լուրջ արդյունքների հասնել միայն այն դեպքում, եթե կարողանաք սթափ գնահատականներ տալ: Պետք է նաև պատրաստ լինել անսպասելի շրջադարձերի և զերծ մնալ ինքնախարազանումից:

Մի խուսափեք մտերիմների հետ շփումներից, դրանից դուք շատ օգտակար լիցքեր կքաղեք, իսկ էլ երեկոն ձգտեք անցկացնել ընտանիքի անդամների հետ:

Կարիճ: Եթե վաղուց ցանկանում էիք սարեր շուռ տալ , ապա այսօր ամենահարմար պահն է: Դրանով կուտակված էներգիան դուրս կհանեք ձեր միջից, քանի դեռ այն բացասական ուղղություն չի ստացել: Միայն թե հիշեք, որ այսօր դուք եք արենայում, գործելու եք միայնակ: Չափից ավելի եռանդուն եք, շատ սուր եք արձագանքում տեղի ունեցող ցանկացած փոփոխությանը: Օրվա ավարտին սպասվում են ռոմանտիկ պահեր:

Աղեղնավոր: Այսօր չափից ավելի պատվախնդիր եք, շրջապատի մարդկանց շատ եք ծանրաբեռնում ձեր պահանջներով ու դիտողություններով, և այս ամենը չի կարող իր հետքը չթողել ձեր փոխհարաբերությունների վրա: Բարեբախտաբար, ամենահամապատասխան պահին դուք նրբանկատություն եք ցուցաբերում, ինչը հարթում է իրավիճակը:

Օրվա ընթացքում հնարավոր են հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ, ովքեր կարող են էական դեր խաղալ ձեր հետագա կարիերայի վրա: Անձնական հարաբերություններում որոշիչ կլինի ձեր անկեղծությունն ու անմիջականությունը:

Այծեղջյուր: Օրը խոստանում է հաճելի հանդիպումներ: Հին ընկերոջ հետ զրույցները կօգնեն ձեզ մի շարք իրադարձություններ տեսնել այլ հարթության մեջ, ընդունել ճիշտ որոշումներ կամ էլ ելք գտնել բարդ իրավիճակում: Պրոֆեսիոնալ խնդիրները դուք հեշտությամբ եք լուծում և արագ հաջողության հասնում: Հնարավոր են ձեռնտու գործարքներ:

Օրը հարմար չէ ուղևորությունների համար, քանի որ ճանապարհին դուք հոգնում եք, իսկ ահա տանն անցկացրած ժամանակը լավագույնս է անդրադառնում ձեր տրամադրության և ինքնազգացողության վրա:

 

Ջրհոս: Այսօր դուք ուզում եք ստանալ ամեն ինչ և միանգամից: Համենայն դեպս` միանգամից չի ստացվի: Բարդ ընտրությունների օր է, և դուք էլ ստիպված եք որոշել, թե ինչն եք պատրաստ զոհաբերել, իսկ ինչը` ոչ: Շրջապատից խորհուրդներ հարցնելն անօգուտ է, դրանք այնքան հակասական են, որ միայն ավելի կխճճեն ձեզ:
Հնարավոր են կոնֆլիկտներ ղեկավարության, ազդեցիկ մարդկանց, տարեց ազգականների հետ: Դուք ըմբոստանում եք ստեղծված իրավիճակի դեմ, բայց սիրելի մարդը ձեզ ամեն ինչում կսատարի:

Ձկներ: Եթե չդանդաղեք, ապա կհասնեք լուրջ հաջողությունների: Այսօր վճռականությունը առաջնահերթ կարևորություն է ներկայացնում, առանց որի անվերջ կվերադառնաք միևնույն մտքերին, որոնցից վաղուց պետք է հրաժարված լինեիք: Անչափ կարևոր կլինի համարձակ, գործունյա, արտասովոր գաղափարների հակում ունեցող մարդու աջակցությունը: Դուք նրան զերծ կպահեք արկածախնդրություններից, իսկ նա էլ ձեզ կներշնչի վճռական գործողությունների, այսպիսով կկարողանաք ապահովել փոխլրացումը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում