«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տուժողին հարկադրել են ներկայանալ նախաքննական մարմին և հրաժարվել հայտնած տեղեկություններից

Քրեական

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ք․Ա․-ն 2025 թվականի նոյեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում նախնական հանցավոր համաձայնություն ձեռք բերելով Մ․Ա․-ի հետ, վերջինիս ընկերուհու նախկին ամուսնու՝ Ս․Ս․-ի մոտ վախի, տագնապի զգացողություն առաջացնելու և ներկայացված գույքային պահանջները կատարելուն ուղղված վճռականություն հարուցելու նպատակով՝ Ս․Ս․-ին ներկայացել է իբր քրեական ենթամշակույթին հարող՝ հոգեբանական ճնշում է գործադրելով նրա վրա:

Այնուհետև, Ք.Ա.-ն և Մ.Ա.-ն շանտաժի են ենթարկել Ս.Ս.-ին՝ սպառնալով սահմանափակել նրա իրավունքներն ու ազատությունները և ներկայացրել նախկին կնոջ ու նրա ընտանիքի անդամների օգտին գույքային բնույթի գործողություններ կատարելու՝ գրավադրված ոսկյա զարդերը գրավից ազատելու, նախկին կնոջ անվամբ բանկերից ստացված շուրջ 2.7 մլն ՀՀ դրամի վարկը մարելու և Երևանում գտնվող, նրան պատկանող 11 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 5.2 մլն ՀՀ դրամ արժողության տան նկատմամբ սեփականության իրավունքը նախկին կնոջ երեխաներին փոխանցելու պահանջներ, միաժամանակ նրան ենթարկել են հոգեբանական բռնության և նվաստացման՝ պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք։

Բացի այդ, Ք․Ա․-ն և Մ․Ա․-ն տեղյակ լինելով հիշյալ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մասին, տուժող Ս․Ս․-ին հարկադրել են ներկայանալ նախաքննական մարմին և հրաժարվել հայտնած տեղեկություններից՝ այդ կերպ խոչընդոտելով նրա դատավարական լիազորությունների իրականացմանը:

Նախաքննության ընթացքում Ք․Ա.-ի և Մ․Ա․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթումը), 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 495-րդ հոդվածի 1-ին մասով (դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացումը խոչընդոտելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան