«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հին համակարգը ձախողվեց եւ Պուտինը ռազմական ղեկավարությունը թարմացրեց մարտական ​​գեներալներով

Միջազգային

Հին համակարգը ձախողվեց եւ Պուտինը ռազմական ղեկավարությունը թարմացրեց մարտական ​​գեներալներով։ Նման կարծիք է հայտնում հեղինակավոր ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը, մեկնաբանելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ռոտացիան, որը երեկ իրականացրեց նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Սա, կարծում եմ, պաշտպանության գերատեսչության այն վերափոխման էությունն է, որի մասին խոսում է նախագահը. թիկունքի շտաբի հիմնական պաշտոնները հիմա արդեն զբաղեցնում են ոչ թե համազգեստով շարքային բյուրոկրատները, որոնք սովոր են ապրել գրքով, այլ մարտական ​​գեներալները, որոնք նոր են վերադարձել ռազմաճակատից: Հենց այն մարդիկ, ովքեր մանրակրկիտ հասկանում են շփման գծի բոլոր թույլ կետերը, անմիջական թիկունքում առկա բոլոր խնդիրները, կատարելապես հասկանում են մեր բանակախմբերի կարիքները այս կամ այն ​​հատվածում...

Եվ ինձ թվում է, որ նախագահը միտումնավոր ամրապնդում է թիկունքը փորձառու զինվորական ղեկավարներով` նշանակելով մարտադաշտում արդեն իրենց ապացուցած կադրերով: Սա թարմ արյուն է, որը խիստ պակասում էր...», - հայտարարել է Կոցը:

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 55-ամյա գեներալ-գնդապետ Վալերի Սոլոդչուկին, որը նախկինում հրամանատարում էր Կենտրոնական ուժերի խումբը, նշանակեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության բոլոր թիկունքային ծառայությունների ղեկավար:

Ռուսաստանի զինված ուժերի անօդաչու համակարգերի զորքերի հրամանատար է նշանակվել Կենտրոնական զորքերի խմբի շտաբի պետ, 47-ամյա Դենիս Լյամինը։

Սոլոդչուկի նախորդ պաշտոնը կզբաղեցնի 54-ամյա Անդրեյ Իվանաևը, որը նախկինում հրամանատարել է Արևելյան զորքերի խումբը։ Նրա պաշտոնը այժմ զբաղեցրել է 49-ամյա Պյոտր Բոլգարևը։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70511 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան