«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգում: 

Ըստ նոր փոփոխության՝ այսուհետ տրանսպորտային փոխհատուցում կստանան ոչ միայն ազգային փոքրամասնությունների լեզուները որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչները, այլև ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումը խմբակային ձևաչափով իրականացնող խմբակավարները:

Նոր իրավակարգավորմամբ նախատեսվում է ստեղծել հավասար պայմաններ ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող ուսուցիչների և խմբակավարների համար, ապահովել ուսուցման առավել հասանելի և շարունակական կազմակերպում, խթանել համապատասխան մասնագետների ներգրավվածությունը տարբեր բնակավայրերում, նպաստել ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանմանն ու զարգացմանը:

Մյուս փոփոխությամբ այլ բնակավայրից նորակառույց ուսումնական հաստատություն` կրթահամալիր, հաճախող սովորողները ևս կընդգրկվեն ծրագրում՝ ստանալով օրական 2000 դրամի չափով փոխհատուցում: Ըստ այդմ՝ կապահովվի ՀՀ Կառավարության «300-500 դպրոցների և մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման» ծրագրի շրջանակում ստեղծվող կրթահամալիրների հասանելիությունը հարակից բնակավայրերի սովորողների համար: Փոխհատուցման մեխանիզմը կնպաստի հաստատությունների արդյունավետ գործունեությանը, սովորողների կանոնավոր հաճախելիության ապահովմանը, կրթության ընդգրկվածության մակարդակի բարձրացմանը և կրթության տարածքային անհավասարությունների նվազեցմանը

2026 թվականի հունիսի դրությամբ արդեն իսկ ավարտվել և շահագործման է հանձնվել 29 կրթահամալիր, որոնք հարակից բնակավայրի երեխաների համար ևս կապահովեն կրթական ծառայությունների իրականացում: Մինչև 2026 թվականի ավարտն այս հաստատությունների ցանկն էականորեն կավելանա:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան