Իրանի իշխանական վերնախավում մինի հեղաշրջում տեղի ունեցավ. Փեզեշկիանը ստիպված է դիրքերը զիջել
ՄիջազգայինԱյն, որ իրանական իշխանությունների ներսում ընթանում է արեւմտանետ ռեֆորմիստների եւ պահպանողական համակարգերի միջեւ ծայրահեղ սուր պայքար, ներկայացնելու առիթներ ունեցել ենք: Նաեւ ենթադրելով, որ ներկա փուլում ռեֆորմիստների դիրքերը էապես թուլացել են, քանի որ ԱՄՆ-ի անպետք թղթի պես ,օ կլողմ շպրտելով նախնական պայմանագիրը, երկրորդ պատերազմը սկսեց: Ու հիմա, հայտնվել է զինամթերքի սուղ պակասի առաջ, փորձում է նոր հրադադարի հասնել նույն ռեֆորմիստների օգնությամբ, եւ նրանք էլ ներից փորձում են Իրանն արդեն ձախողված խաղի մեջ քաշել:
Միայն թե օրերս պարզ դարձավ, որ Գերագույն առաջնորդն արդեն չի ենթարկվում շանտաժին եւ պատրաստ է ընդունել նախագահ Փեզեշկիանի հրաժարականը, որը ռեֆորմիստները համարում էին իրենց գլխավոր հաղթաթղթերից մեկը:
Ահա այդ ֆոնին նաեւ առիթ ունեցել էինք ենթադրել, որ Իրանի իշխանական վերնախավում լինելու են խոշոր փոփոխություններ, եւ այդ գործընթացի մեկնարկը, նման է, որ տրված է:
Այսպես, իրանական որոշ աղբյուրներ հայտնում են, որ ընդունված է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրի հրաժարական եւ այդ պաշտոնին է նշանակվել գեներալ Մոհսեն Ռեզային:
Խոսքը հետեւյալի մասին է: Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն Իրանի ամենաառանցքային պաշտոններից է: Հիշեցնենք միայն, որ այդ պաշտոնը դեռ պատերազմի սկզբնական օրերին զբաղեցնում էր այնպիսի առանցքային ֆիգուրա, ինչպիսին էր Ալի Լարիջանին: Հենց Լարիջանին էր, որ պատերազմի առաջին պահին, երբ սպանվեց Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, նոր Գերագույն առաջնորդ ընտրված չէր, եւ հնարավոր փոխարինողը` Մոջթաբա Խամենեին ծանր վիրավոր էր, սպանված էին բազում բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ քաղաքական իշխանությունն անհասկանալի դիրքորոշում էր ընդունել, կարողացավ վերցնել երկրի փաստացի կառավարումը եւ կազմակերպել պատերազմի ընթացքը: Ճիշտ է, Լարիջանիին եւս սպանեցին, բայց նրա այդ ֆունկցիոնալությունն էր, որ հնարավորություն տվեց Իրանին հասնել այն դիրքեին, որում նա այս պահին կա:
Լարիջանիի սպանությունից հետո Փեզեշկիանն այդ պաշտոնին նշանակեց Մոհամմադ Զոլղադրին` փաստացի իր ձեռքը վերցնելով Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Ու հիմա, երբ Զոլղադրին հեռացնում են (պաշտոնական հաստատումը դեռ չկա) եւ նշանակում գեներալ Ռեզային, դա նշանակում է, որ ռեֆորմիստները կորցնում են այդ առանցքային պաշտոնը, որը, ի դեպ, ընկալվում է, որպես քաղաքացիական հարթությունում նախագահին պաշտոնին այլընտրանք:
Պակաս կարեւոր չէ, որ նշանակվում է հենց գեներալ Ռեզային: Նա ինքը` ԻՀՊԿ-ի նախկին 17 տարվա հրամանատարը, ով այդ դիրքիրն է հասել իրաքյան պատերազմի ժամանակ` ընդամենը 27 տարեկան հասակում: Ռազմական պաշտոնը թողնելով, նա մինչ այժմ զբաղեցնում էր Քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղայի պաշտոնը, որը եւս Իրանի ամենաառանցքային դիրքերից մեկն է: Միաժամանակ մինչ օրս լեգենդի համարում ունեցող գեներալը ԻՀՊԿ-ում ունի հսկայական հեղինակություն եւ հանդիսանում է Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի ոչ թե պարզապես ամենամերձավորներից մեկը, այլ, այսպես ասենք, նրա երբեմնի հրամանատարը:
Այսպիսով, երբ գեներալ Ռեզային նշանակվում է Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, դա մեկ բան է նշանակում` հենց նա է վերահսկելու Իրանի ողջ արտաքին ռազմաքաղաքական կուրսը, եւ Փեզեշկիանն ու Արախչին հիմա պարզապես ստիպված են լինելու հենց այդ կուրսով էլ շարժվել, ինչպես Լարիջանի ժամանակ էր: Կա նաեւ հրաժարականի տարբերակը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70524

