Կովալենկոն որոշել է չմիանալ Հայաստանի հավաքականին և սպասել Ռուսաստանի ընտրանու հրավերին
Սպորտ
Մոկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն փոխել է իր կարծիքը Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու վերաբերյալ, այս մասին հայտնում է ИнсайдЯн տելեգրամյան ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը դեռևս հույս ունի հրավիրվել Ռուսաստանի հավաքական և հավանական է, որ նա չի միանա Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կովալենկոն ցանկանում էր միանալ Հայաստանի հավաքականին։

