ԲՀԿ անդամները կլինեն Վաղարշապատում՝ հաջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի
Ներքաղաքական«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները վաղը՝ ժամը 16:00-ին, կլինեն Վաղարշապատում՝ դատարանի դիմաց՝ հաջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների։
«Այս դժվարին ժամանակահատվածում մեր պարտքն է կանգնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին՝ պաշտպանելու մեր ազգային ու հոգևոր արժեքները, հայոց պետականության և ազգային ինքնության անսասան հիմքերը»,- ասված է կուսակցության հրապարակած հայտարարության մեջ։

