ԱՄՆ-ում խորհրդավոր ինքնասպանությունների ալիք է բռնկվել ռազմական հաքերների շրջանում
ՄիջազգայինԱՄՆ-ում խորհրդավոր ինքնասպանությունների ալիք է բռնկվել ռազմական հաքերների շրջանում։
Bloomberg-ը հաղորդում է, որ հինգ էլիտար մասնագետներ, որոնք անմիջական մուտք ունեն ԱՄՆ Կիբերհրամանատարության ցանցեր, ինքնասպան են եղել։
Պատճառների մասին տեսությունները շատ են։ Ամենահավանականներից է համարվում, որ Իրանի հետ պատերազմը հաքերների աշխատանքը «մոնիթորինգի» ռեժիմից տեղափոխել է 24/7 ռեժիմի՝ առանց քնի կամ հանգստի` այրելով նրանց նյարդային համակարգը։
Սակայն կա նաև ամենամռայլ սցենարը. ինչ-որ մեկը մեթոդաբար թաքցնում է հետքերը։ Այս անհատները, հնարավոր է, մուտք են ունեցել ապագա կիբերհարձակումների կոդին կամ չափազանց շատ բան գիտեին Մերձավոր Արևելքում ստվերային գործողությունների մասին։ Այդ դեպքում «ինքնասպանությունների» շարքն արդեն դառնում է տրամաբանական։
Պենտագոնը խոստանում է անցկացնել իր անձնակազմի հոգեկան առողջության գնահատում, բայց գլխավոր հարցը մնում է` ո՞վ որոշեց ազատվել ավելորդ վկաներից։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70536

