Թրամփի հայտարարությունը, թե իրեն չի մտահոգում Կիևին հասցված հարվածները, հիստերիա են առաջացրել Ուկրաինայում
ՄիջազգայինԹրամփի հայտարարությունը, թե իրեն չի մտահոգում Կիևին հասցված հարվածները, հիստերիա են առաջացրել Ուկրաինայում։
Լրագրող ի հարցին, թե Ուկրաինայի մայրաքաղաքում ռուսասական հարվածների ակտիվացումը քաղաքացիական թիրախների վրա, ԱՄՆ նախագահին անհանգստացնո՞ւմ է, Թրամփն արձագանքեց. «Լսեք, մենք դրանով չենք զբաղվում։ Մենք հեռու ենք»։
«Թրամփը միացրել է հին ձայնապնակը: Զանգահարեք շտապօգնության»,- նյարդային ռեակցիա է ցուցաբերել ուկրաինական առանցքային քարոզչական ռեսուրսներից մեկը:
Բայց կա ավելի իրատեսական գնահատում: «Եթե հիմա մենք (Ուկրաինան) ԱՄՆ-ից պահանջում ենք ՀՕՊ միջոցներ, ապա մեկ բան պետք է հաշվի առնել` այդ միջոցներն առանց մեզ էլ ԱՄՆ-ի մոտ դարձել են ծայրահեղ սահմանափակ: Եվրոպական պահեստները եւս գրեթե դատարկ են: Ու գալիս ենք տխուր իրողությանը. եթե անգամ արեւմտյան դաշնակիցները շատ ցանկանան, միեւնույնն է, մեզ այս պահին օգնել չեն կարող. Իրանում ծանր պատերազմ է եւ դա ամեն բան բացատրում է: Ուրեմն, պետք է սպասենք, որ ռուսների հարվածներն այս եւ միգուցե ավելի ինտենսիրվ տեմպերով դեռ երկար են շարունակվելու»:

