«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Թեմա
Օգոստոսի 7-ը հայոց պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր: Դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Գերագույն Հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսի: Սա դատավարություն չէ, սա աննախադեպ բարոյական ահաբեկչություն է օրվա իշխանավորների ձեռքով 1700-ամյա քրիստոնեական պատմություն ունեցող սեփական ժողովրդի հանդեպ: Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդը և հոգևորականաց դասը։
 
«Սա ինքնության եղերնագործություն է, քանզի, ի դեմս ազգընտիր գահակալի ու հոգևորականների, դատում են հայ ժողովրդին, ոտնահարում ՀՀ սահմանադրությունը, խղճի ու կրոնի ազատության միջազգային օրենքները: Սա դատավարություն չէ, այլ անհավատների հաշվեհարդար, որը վկայում է բռնապետական իշխանավորների բացահայտ հակաեկեղեցական ու հակապետական կեցվածքի մասին:
 
Ուստի այսօր, երբ պետական լծակներն օգտագործվում են հոգևորականների և այլակարծության դեմ որպես պատժիչ գործիք, երբ իշխանավորները հանրային կարծիքը ձևավորում են պիտակավորման, կեղծիքի, զրպարտության ու վախի միջոցով, յուրաքանչյուր հայրենասեր քրիստոնյա պարտավո՛ր է լինել առաջնագծում՝ պայքարելու անարդարության ու ապօրինության դեմ՝ հանուն մեր ինքնության, սրբությունների ու արժանապատվության պահպանման:
Աստծո կամոք այս ծանր օրերն անպայման անցնելու են։ Ճշմարտությունն ու արդարությունը հաղթելու են, քանզի աստվածամարտ իշխանության պատվերով «կարված» իրավական սնանկ գործերը, ի վերջո, բացահայտվելու ու փոշիանալու են, իսկ Սուրբ Էջմիածինը, որպես անձեռնմխելի պատվար, հավերժ կանգուն է մնալու իր հավատարիմ զավակներով:
 
Կանգ առնելու և սթափվելու ժամանակն է, քանզի բոլորի դատավորը մեկն է՝ Աստված: Իսկ «Դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձավորին» (Հակոբոս 4:12), «…բայց նա կկանգնի, որովհետև կարո՛ղ է Տերը նրան կանգուն պահել» (Հռոմ. 14:4)»: Աղոթում ենք, որ Արդարադատ ու Ողորմած Տերը զորավիգ լինի մեր հոգևոր դասին՝ ազգընտիր և օծյալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ, իմաստություն ու լայնախոհություն շնորհի փորձության ճանապարհին, հաստատակամ ու միասնական պահի Սուրբ Էջմիածնի նվիրյալ զավակներին հայրենիքում ու սփյուռքում»:
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան