«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կայացավ Ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական 6-րդ փառատոնը

Մշակութային

«Ճախրուկ» միջազգային 6-րդ փառատոնը կայացել է օգոստոսի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում՝ համագործակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի։

Երաժիշտներ, այժմ կլինիկական հոգեբաններ Աննա և Անահիտ Մխիթարյանները 2019թ-ին Խարբերդի մասանգիտացված մանկատանը սեփական նախաձեռնությամբ, որպես կամավորներ, ստեղծել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնը և մինչ օրս մանկատան սաներին  ուսուցանում են ազգային փողային և հարվածային գործիքներ, ազգային, հոգևոր, աշուղական, օրորոցային երգ-երաժշտություն։ Հիմնադիրն են ազգային երաժշտության «Ճախրուկ»- ամենամյա միջազգային ներառական փառատոնի, որը իրականացնում են 2021թ-ից՝ յուրաքանչյուր անգամ ՀՀ տարբեր մարզերում՝ նպատակ ունենալով ոչ միայն մասնակիցների ստեղծագործական կարողությունները ներկայացնելու, այլ նաև հնարավորություն տալ համայնքների երեխաներին և բնակիչներին անմիջականորեն ճանաչել հատուկ կարիքներ ունեցող անձանց, տեսնել նրանց տաղանդն ու մարդկային ներուժը։

Փառատոնի նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր ոք կկարողանա տեսնել իր կարողությունների անսահմանությունը։ «Ճախրուկ»-ի գաղափարախոսությունն է՝ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են,եթե չունես հոգու թռիչք»։ «Ճախրուկ»-ն իր գաղափարի շուրջ համախմբում է  բոլոր մասնակիցներին և հանդիսատեսին։

Փառատոնին մասնակցում են ՀՀ տարբեր մասնագիտացված մանկատների,շուրջօրյա խնամքի հաստատությունների, երեխաների աջակցության կենտրոնների, ՀՀ տարբեր մարզերի հատուկ կրթահամալիրների,հանրակրթական, արվեստի դպրոցների սաները, ինչպես նաև արվեստի գործիչներ՝ ներկայացնելով ազգային, հոգևոր երգ-երաժշտություն։ Մասնակից խմբերը ելույթ են ունեցել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում գործող Երևանի պետական կամերային երգչախմբի և հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հետ։ Փառատոնի ժամանակ կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված էին մասնակից հաստատությունների երեխաների ձեռագործ աշխատանքները։

Ճախրուկների հետ ելույթ են ունեցել նաև ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, իսկ ազգային պարով՝  «Վանակն» ավանդական պարի խումբը։ Այս անգամ փառատոնին մասնակցել են նաև Ղազախստանի Հանրապետությունից և Մարոկկոյից։ Փառատոնին ներկա էին ՀՀ ԱՍՀՆ նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Ալիխան Ախմետովը։ 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան