«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Գարեգին Բ-ն դատական գործընթացը անիմաստ է անվանել

Ներքաղաքական

Իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում Եկեղեցու հեղինակությունը վնասելու, նրա ինքնավարությունը սահմանափակելու և այն իրենց կամքին հպատակեցնելու համար՝ «քաղաքական ժամանակավոր նպատակահարմարություններ» սպասարկելու նպատակով, Մայր Տաճարում միասնական աղոթքից հետո հավատացյալներին ուղղված խոսքում հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Նրա խոսքով՝ այդ գործողությունները նպատակ ունեն սպասարկել «քաղաքական ժամանակավոր նպատակահարմարություններ»։ Գարեգին Բ-ն իր և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների նկատմամբ սկսված դատական գործընթացը անվանել է «անիմաստ»՝ այն որակելով ապօրինի և շինծու։ Կաթողիկոսն անդրադարձել է նաև Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ հարուցված քրեական գործերին, ինչպես նաև մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի և եկեղեցասեր անձանց նկատմամբ կիրառված կալանքներին ու ազատության սահմանափակումներին։

Նա նշել է, որ իր և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների՝ երկու արքեպիսկոպոսների և չորս եպիսկոպոսների դեմ հարուցված գործով առաջին դատական նիստը չի կայացել՝ դատավորի ինքնաբացարկի պատճառով։

«Մենք լեցուն ենք հավատով և վճռականությամբ՝ պաշտպանելու մեր արդար իրավունքները, որոնք երաշխավորված են ինչպես մեր պետության Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով»,– հայտարարել է Կաթողիկոսը։ Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել հավատացյալներին, ազգային և հասարակական կազմակերպություններին, փաստաբաններին, գիտական, կրթական, մշակութային ու քաղաքական գործիչներին՝ Մայր Եկեղեցուն ցուցաբերած աջակցության համար։ Նա կոչ է արել լինել սթափ, չտրվել սադրանքների և պահպանել ազգային միասնությունն ու համերաշխությունը։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան