Վահան Բիչախչյանը կարող է վերադառնալ Հայաստանի առաջնություն
ՍպորտԼեհ մարզական ինսայդեր Օսկար Մոխնիկի տեղեկություններով «Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ, լավ առաջարկի դեպքում «Լեգիան» խոչընդոտներ չի ստեղծի հայ ֆուտբոլիստի հեռանալու համար և պատրաստ է դիտարկել նրա տրանսֆերը:

