Մոսադն է կազմակերպել է Մարոկկոյից Իսպանիա միգրանտների զանգվածային ներխուժումը. El Mundo
Միջազգային«Իսրայելի հետախուզությունը՝ Մոսադն է կազմակերպել է Մարոկկոյից Իսպանիա միգրանտների զանգվածային ներխուժումը»: Այս մասին գրում է El Mundo-ն:
Իհարկե, իսպանական առաջատար լրատվամիջոցը նոր բան չի ասում. հենց ներխուժման առաջին օրերին ակնհայտ էր, որ այս ամենի հետեւում կանգնած է Իսրայելը: Ամեն դեպքում, իրանական փորձագիտական շրջանակները վստահաբար էին խոսում այդ մասին:
Այստեղ հետաքրքիրն այն է, որ որոշակի լռությունից հետո Իսպանիայում որոշեցին խոսել այդ մասին` մեղադրանքներ հնչեցնելով:
Թե ինչու է Իսրայելին պետք միգրանտներին ուղղորդել Իսպանիա, հասկանալի է: Իսպանիան Իսրայելի հիմնական հակառակորդներից մեկն է Եվրոպայում և բոլոր «ձախ» եվրոպական ուժերի (որոնք իրոք ատում են Իսրայելը) համախմբման կետը։ Այն երկիրը, որը չնայած բացահայտ ճնշումների, այդպես էլ ոչ թե որեւէ աջակցություն չցուցաբերեց ԱՄՆ-ին` Իրանի դեմ պատերազմում, այլ նաեւ ցուցադրաբար դեմ հանդես գալով, տարբեր եվրոպական երկրների բառացիորեն պարտադրեց գնալ այդ ուղղությամբ:
Սա Եվրոպայում սպասվող ընտրությունների շեմին շատ վատ նախադեպ է դառնում ԱՄՆ-ի համար, քանի որ ձախ արմատական ուժերի հաղթանակը Եվրոպայում բացարձակապես անցանկալի է ոչ միայն Թել Ավիվի, այլ նաեւ Վաշինգտոնի, ասենք նաւե գլոբալիստական համակարգի համար։ Հետևաբար, պետք է խեղդել Իսպանիայի սոցիալիստական կառավարությանը։ Հենց դա է անում Մոսադը։
Բայց կարող է հակառակը ստացվել. այժմ մեղադրանքներն արդեն եվրոպական հարթակում են ուղղվում Իսրայելի դեմ: Ու եվրոպական շարքային ընտրողի համար դա դառնում է ցուցիչ. այն, ինչ ուզում են անել Իսպանիայի հետ, վաղը կարող են անել նաեւ մյուսների նկատմամբ: Իսկ դա նշանակում է, որ ձախ գաղափարախոսությունը էլ ավելի մեծ ծաղկման հասնելու ռեալ շանսեր ունի:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70560

