CNN. ԱՄՆ շտաբի պետը կոչ է անում Թրամփին` գտնել Իրանի հետ պատերազմից դուրս գալու ելք
ՄիջազգայինԱՄՆ շտաբի պետը կոչ է անում Թրամփին գտնել Իրանի հետ պատերազմից դուրս գալու ելք: Այս մասին հայտնում է CNN.-ը:
Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քինը փակ դռների ետևում կայացած հանդիպման ժամանակ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին զգուշացրել է Իրանի հետ հակամարտությունից «ելքի ռազմավարություն» գտնելու անհրաժեշտության մասին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Քինը ընդգծել է, որ հետագա սրացումների դեպքում եզած ռազմական տարբերակները կարող են հակառակ արդյունք տալ և չափազանց բացասական լինել ԱՄՆ-ի համար։
Գեներալը նաև մտահոգություն է հայտնել ամերիկյան զինամթերքի պաշարների սպառման վերաբերյալ։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70568

