ՀՐԱՏԱՊ. Հովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում են սեփական կնոջ ենթադրյալ սիրեկանի սպանությունը պատվիրելու մեջ․ նա ձերբակալվել է
Հովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում են սեփական կնոջ ենթադրյալ սիրեկանի սպանությունը պատվիրելու մեջ․ նա ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից:
Պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով:

