Սարսափ. Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգեւոր հովիվի ենթադրյալ սպանությունը
Ավելի վաղ հայտնել էինք, որ բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավարի կողմից պատվիրված սպանության դեպքը:
Ըստ առկա տեղեկությունների՝ նա ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին է:
Համացանցում են հայտնվել նաև Արգամ Աբրահամյանի ձերբակալության կադրերը:
Պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով:

