«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Օգոստոսի 16-ին «Երազ Այգի»-ում կանցկացվի Ազգային տարազի փառատոնը

Մշակութային

Օգոստոսի 16-ին «Երազ Այգի»-ում տեղի կունենա Ազգային տարազի փառատոնը, որը մեկ հարթակում կմիավորի հայկական ազգային տարազը, ավանդական արհեստները, երաժշտությունը, էթնոդիզայնն ու Խաղողօրհնեքի դարավոր ավանդույթը։ Փառատոնի կազմակերպիչներն են «Տերյան մշակութային կենտրոն»-ը և «Երազ Այգի»-ն։ «Տերյան մշակութային կենտրոն»-ն արդեն երկար տարիներ կազմակերպում է Ազգային տարազի փառատոնը՝ այն դարձնելով հայկական մշակութային ժառանգության, ավանդական արհեստների և ժամանակակից էթնոդիզայնի ներկայացման յուրահատուկ հարթակ։

Այս տարվա առաջին փառատոնը խորհրդանշականորեն համընկնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր տոներից մեկի՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի և Խաղողօրհնեքի հետ։ Խաղողօրհնեքը հայ ժողովրդի ամենասիրված ու գեղեցիկ ավանդական տոներից է։ Սուրբ Պատարագից հետո եկեղեցիներում կատարվում է խաղողի օրհնության կարգը, իսկ օրհնված խաղողը բաժանվում է ժողովրդին։ Դարերի ընթացքում այս տոնը դարձել է ոչ միայն եկեղեցական, այլև ազգային մշակույթի, ավանդույթների և միասին տոնելու խորհրդանիշ։

Օգոստոսի 16-ին «Երազ Այգի»-ի տարածքում առավոտից մինչև երեկո կստեղծվի հայկական մշակույթով հագեցած տոնական միջավայր։ Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական ավանդական արհեստներին, հետևելու վարպետների աշխատանքին, տեսնելու ազգային տիկնիկների և ձեռագործ աշխատանքների ստեղծման ընթացքը, ինչպես նաև հանդիպելու այն մարդկանց, որոնք այսօր պահպանում և շարունակում են հայկական ավանդական արհեստները։ Փառատոնի առանցքային իրադարձություններից մեկը կլինի Ազգային տարազի ցուցադրությունը։ Էթնո ոճում ստեղծագործող դիզայներները կներկայացնեն իրենց հավաքածուները, իսկ «Տերյան մշակութային կենտրոն»-ը հանդես կգա ազգային տարազների իր նոր հավաքածուով։ Կենտրոնի համար յուրաքանչյուր նոր հավաքածու ոչ միայն նորաձևության ցուցադրություն է, այլև հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության, վերականգնման և հանրայնացման շարունակական աշխատանքի արդյունք։ Հավաքածուների միջոցով ներկայացվում են Հայաստանի տարբեր տարածաշրջանների տարազային առանձնահատկությունները՝ գույները, ձևերը, զարդանախշերն ու դրանց հետ կապված պատմությունները։ Փառատոնը կունենա նաև համերգային ծրագիր։

Օրվա երաժշտական հատվածին կմասնակցի Ethno Colors խումբը, որը երկար տարիներ համագործակցում է «Տերյան մշակութային կենտրոն»-ի հետ և իր երաժշտությամբ առանձնահատուկ շունչ է հաղորդում կենտրոնի փառատոներին։ Ազգային տարազի փառատոնը երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է «Երազ Այգի»-ի հետ համագործակցությամբ՝ մեկ վայրում համախմբելով ազգային տարազը, արհեստը, երաժշտությունը, ավանդույթներն ու ժամանակակից մշակութային ներկայացումները։ Խաղողօրհնեքի այս միջոցառումը միաժամանակ կազդարարի «Տերյան մշակութային կենտրոն»-ի փառատոնային մեծ շրջանի մեկնարկը։

Հաջորդիվ նախատեսվում է TarazFest-ը Մեղրիում՝ ԱՊՀ երկրներից ժամանող մասնակիցների ներկայությամբ, իսկ դրանից հետո՝ Future of the Past միջազգային փառատոնը։ Միջոցառման իրականացմանն աջակցում է նաև «Տերյան մշակութային կենտրոն»-ի գործընկեր «Նիկա» ենթակառուցվածքային զարգացման բարեգործական հիմնադրամը (Nika Foundation), որը շարունակաբար աջակցում է կենտրոնի նախաձեռնություններին և մշակութային ծրագրերի իրականացմանը։

Օգոստոսի 16-ին «Երազ Այգի»-ում անցկացվող փառատոնը հնարավորություն կտա մեկ օրվա ընթացքում բացահայտելու հայկական մշակույթի տարբեր շերտերը՝ ազգային տարազից ու ավանդական արհեստներից մինչև երաժշտություն և Խաղողօրհնեքի դարավոր ավանդույթ։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան