Իրանական աղբյուրը ներկայացնում է Հայաստանի կողմից ձեռք բերված իրանական MAJID ՀՕՊ համակարգի նոր լուսանկարներ
ՄիջազգայինԻրանական աղբյուրը ներկայացնում է Հայաստանի կողմից ձեռք բերված իրանական MAJID հակաօդային պաշտպանության համակարգի նոր լուսանկարներ:
Majid-ը ցամաք-օդ հրթիռային համակարգը շարժական փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգ է, որը նախատեսված է զորքերի և օբյեկտների կետային պաշտպանության համար անօդաչու թռչող սարքերից, ուղղաթիռներից և ցածր թռչող ինքնաթիռներից:
Համակարգի հիմնական առանձնահատկություններն են՝ թիրախի խոցման հեռավորությունը՝ 700 մետրից մինչև 8 կիլոմետր: Խոցման բարձրությունը՝ 20 մետրից մինչև 6 կիլոմետր:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70641
Ուղղորդումը՝ օգտագործում է պասիվ էլեկտրաօպտիկական և ինֆրակարմիր հայտնաբերման համակարգ, որը թույլ է տալիս համակարգին գաղտնի գործել առանց ռադարային ճառագայթման ակտիվացման: Հիմնական հարթակը՝ համակարգը սովորաբար տեղադրված է թեթև մարտավարական զրահապատ մեքենայի (օրինակ՝ Aras-2) շասսիի վրա և հագեցած է մի քանի հրթիռների համար նախատեսված արձակիչով:
Վատ զենք չէ, բայց էապես զիջում է ռուսական անալօգներին, որոնք Հայաստանը կարող էր ձեռք բերել դեռ 2018-19թթ.-ին:

