ՌԴ ԱԳՆ-ն, կարծես թե, պատրաստվում է հրաժարվել ԱՄՆ-ի միջնորդությունից
ՄիջազգայինԱՄՆ գործողությունները Ուկրաինայում անհամատեղելի են խաղաղության նկատմամբ ԱՄՆ հայտարարած հանձնառության հետ, հայտարարել է Միխայիլ Գալուզինը։
«Մենք նկատի ունեցանք Ռուբիոյի հունիսին արված հայտարարությունները, որ Վաշինգտոնն իրեն չի համարում «չեզոք միջնորդ»։ Միևնույն ժամանակ, նա վերջերս ասել է, որ ԱՄՆ-ն կփորձի առաջիկա շաբաթներին կազմակերպել բանակցություններ Ուկրաինայի վերաբերյալ։ Կիևի ռեժիմին ամերիկյան զենքի շարունակական մատակարարումը, հետախուզական տվյալների տրամադրումը և այլ օգնություն ինքնին խոսում են այն մասին, ինչը անհամատեղելի է խաղաղության նկատմամբ հանձնառության հետ»,- նշում է ՌԴ փոխարտգործնախարարը։
Սա մեկ բան է նշանակում` Ռուսաստանն ԱՄՆ-ին չի համարում չեզոք միջնորդ, որը կարող է նպաստել հետագա բանակցություններին:

